“Կոմպետենտ, պրոֆեսիոնալ և բարեխիղճ”
Մեր ընկերությունն անկեղծորեն տպավորված էր ԷՄ ԲԻ թիմի՝ բարդ իրավական հարցերի լուծման խորաթափանցությամբ։ Իրավաբանները կեմպետենտ են, պրոֆեսիոնալ և բարեխիղճ։
MB Legal-ի մասին
Լինելով լավագույններից մեկը, որպես իրավաբանական ընկերություն MB Legal-ը տրամադրում է բարձրակարգ փաստաբանական և իրավաբանական ծառայություններ Հայաստանում։ Մասնագիտական գիտելիքները համատեղելով միջազգային փորձի հետ՝ մենք հանդիսանում ենք մի շարք գերկազմակերպությունների վստահելի գործընկերը։ Մեր փորձառու փաստաբաններն ու իրավաբանները աշխատում են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ տրամադրելով մի շարք ծառայություններ, ինչպես նաև կորպորատիվ իրավաբանական ծառայություններ։
Մենք տրամադրում ենք անվճար իրավաբանական խորհրդատվություն, պարզապես զանգահարեք և ամրագրեք հանդիպում մեր առաջատար իրավաբանների/փաստաբանների հետ։


Ավելի քան 100 երկիր ընդգրկող գլոբալ ցանցի միջոցով ընդլայնում ենք հաճախորդներին մատուցվող իրավաբանական աջակցության շրջանակը նաև Հայաստանի և Վրաստանի սահմաններից դուրս։
Շնորհիվ մեր մասնագետների բարձր իրավաբանական գիտելիքների, մենք տրամադրում ենք պրոֆեսիոնալ իրավաբանական և փաստաբանական ծառայություններ ։ Մեր փորձառու իրավաբաններն ու փաստաբանները կօգնեն ձեզ գտնել ամենահարմար լուծումը և կաջակցեն ձեզ յուրաքանչյուր քայլում: Ստորև կարող եք գտնել առավել մանրամասն տեղեկատվություն մեր կողմից մատուցվող իրավաբանական ծառայությունների մասին։
Պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն կորպորատիվ իրավունքի ոլորտում։ Մեր կորպերատիվ իրավաբանները կօգնեն Ձեզ ընկերությունների առուվաճառքի իրավական հարցերում։
Ավելին
Հայաստանի քաղաքացիություն և կացության կարգավիճակ ձեռք բերելու, դադարեցնելու կամ երկարաձգելու գործընթացն առաջին հայացքից բավականին բարդ և շփոթեցնող է թվում, այնպես չէ՞: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ իրավաբանները մեծ փորձ ունեն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ֆիզիկական անձանց շահերը պաշտպանելու, կացության կարգավիճակ ստանալու և քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու հարցերում:
Ավելին
Առևտրային իրավունքը ներառում է ապրանքների և ծառայությունների գնումն ու վաճառքը կարգավորող բոլոր օրենքները:
Ավելին
Մտածու՞մ եք, թե ստարտափի համար որ կազմակերպաիրավական ձևն ընտրել, կամ ինչպես ապահով ձևակերպել անհրաժեշտ իրավական փաստաթղթերը։ Մեր փորձառու իրավաբանների թիմն կօգնի Ձեզ, ՏՏ ոլորտի բարդ իրավական դաշտում վստահ կողմնորոշվելու համար։
Ավելին
Հանրային և վարչական իրավունքի շրջանակներում մեր իրավաբանները մասնագիտական բարձրակարգ ծառայություններ են մատուցում անհատներին, ձեռնարկություններին և պետական կառույցներին: Թիմը զգալի փորձ ունի հաճախորդների շահերը ներկայացնելու, ինչպես նաև սահմանադրական իրավունքի և վարչական դատավարությունների հարցերում աջակցություն ցուցաբերելու մեջ:
Ավելին
Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր ընկերության առաջնահերթությունն է: Սպառողների շահերը կորպորատիվ և անհատական դատավարություններում պաշտպանելու հարցում ընկերության փորձն անգնահատելի է:
ԱվելինԼինելով ոչ միայն առաջատար իրավաբանական, այլև փաստաբանական գրասենյակ՝ ԷՄ ԲԻ Լեգալի փորձառու փաստաբանները կաջակցեն Ձեզ առաջացած իրավաբանական խնդիրների կարգավորման հարցում։ Մեր արժեքներն ավելին են քան պարզապես մատուցվող իրավաբանական ծառայությունները։ Մեր համոզմունքները մեր հաճախորդների, գործընկերների, դատարանների և գործարար համայնքի հետ համագործակցության հիմքն են։
Թիմն անզիջում նվիրված է ընկերության հիմքը հանդիսացող բարոյական և էթիկական սկզբունքներին: Ազնիվ ու միահամուռ աշխատելաոճը մեր միասնության գրավականն է, որը դրսևորվում է Ձեր վստահության և հարգանքի մեջ։
Մենք փորձառու իրավաբանական ընկերություն և փաստաբանական գրասենյակ ենք, որի նպատակն է ամեն հարցում հասնել գերազանցության։ Համագործակցության առաջին իսկ օրվանից մինչև վերջնական արդյունքի հասնելը մեր թիմն անում է հնարավոր և անհնար ամեն բան՝ արդարացնելու մեր հաճախորդների սպասելիքները։
Մենք ստեղծագործ ենք, նորարար և մշտապես հանդես ենք գալիս մեր հաճախորդների անունից։ Համոզված լինելով, որ գոհ հաճախորդները մեր հաջողության լավագույն ցուցանիշն են՝ թիմը մշտապես ձգտում է հասնել հնարավոր լավագույն արդյունքի։
Մեր նպատակն է մշտապես ընդլայնել մեր մտահորիզոնները՝ հղկելով խորը մտածելու ունակությունը, իրականացնելով մանրակրկիտ իրավական վերլուծություններ և պահպանելով մտքի հստակությունը։
Մենք մեր հաճախորդների շահերի մշտական պաշտպաններն ենք։ Այնուամենայնիվ, մեզ համար առաջնային է պահպանել անկողմնակալություն՝ փոխարենը իրականացնելով օրենքի անաչառ վերլուծություն և պարզելով, թե ինչպես է այն վերաբերում Ձեր գործին:
Գերազանց թիմային աշխատանքը երազանքների իրականացման գրավականն է։ Բոլոր փուլերում աշխատելով միասին՝ մեր մասնագետները երաշխավորում են աշխատանքի լավագույն արդյունք։ Մասնագիտական փորձի և գիտելիքների փոխանակումը նպաստում է նույնիսկ ամենաբարդ իրավական խնդիրների համարձակ լուծմանը։
Կարծիքներ MB LEGAL իրավաբանական ընկերության մասին
Փնտրու՞մ եք փաստաբան կամ իրավաբան Երևանում, ում կարող եք իսկապես վստահել։ Մեր թիմը համատեղում է հայկական իրավունքի խորը իմացությունը բիզնեսի գործնական ըմբռնման հետ։ Աշխատում ենք հայերեն, անգլերեն և ռուսերեն, և մեր յուրաքանչյուր իրավաբան ու փաստաբան մասնագիտացած է կոնկրետ ոլորտում, ուստի խորհրդատվություն եք ստանում հենց Ձեր ոլորտը ճանաչող մասնագետից։ Ծանոթացեք MB Legal-ի թիմի հետ։
Դիմե՛ք մեզ
Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:
Փնտրեք Հայաստանում գործող այնպիսի իրավաբանական ընկերություն, որն ունի անկախ ճանաչում և հստակ մասնագիտացում։ Նախնական խորհրդատվությունը ևս կօգնի Ձեզ գնահատել՝ որքանով է այդ ընկերությունը Ձեզ հարմար։
MB Legal-ը մատուցում է իրավաբանական և փաստաբանական ծառայությունների ամբողջական շրջանակը ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում։ Տրամադրում է խորհրդատվություն ինչպես ընկերություններին, այնպես էլ ֆիզիկական անձանց։ Բիզնես ծառայություններն ընդգրկում են ընկերության գրանցումը, կորպորատիվ իրավունքը և միաձուլումներն ու ձեռքբերումները, կապիտալի շուկան, կրիպտո և iGaming ոլորտների լիցենզավորումը, հարկային և ՏՏ իրավունքը։ Ֆիզիկական անձանց մատուցվող ծառայություններն ընդգրկում են ներդրումների միջոցով կացության կարգավիճակն ու քաղաքացիությունը, միգրացիան, ընտանեկան վեճերը և քրեական պաշտպանությունը։
Այո։ Մեր միջազգային հաճախորդներից շատերն աշխատում են մեզ հետ հեռակա կարգով։ Նախնական խորհրդատվությունը, փաստաթղթերի ուսումնասիրությունը և ընթացիկ խորհրդատվության զգալի մասը կարող են իրականացվել տեսազանգով և էլեկտրոնային փոստով։ Որոշ ընթացակարգեր, օրինակ՝ առանձին փաստաթղթերի ստորագրումը, կարող են պահանջել նոտարական կարգով վավերացված լիազորագիր կամ անձնական ներկայություն, և այդ պահանջները ներակայացվում են հենց սկզբում։
Այո։ Կորպորատիվ հաճախորդների կողքին մեր իրավաբաններն ու փաստաբանները Հայաստանում աջակցում են ֆիզիկական անձանց ներդրումների միջոցով կացության կարգավիճակի և քաղաքացիության, միգրացիայի, ընտանեկան վեճերի և քրեական պաշտպանության հարցերում։ Յուրաքանչյուր գործ վարում է հենց այդ ոլորտում փորձ ունեցող իրավաբանը կամ փաստաբանը։
Այո։ Երևանում՝ Հանրապետության փողոց 37 հասցեում գտնվող մեր գրասենյակից բացի, MB Legal-ը գործում է նաև Վրաստանում
Իրավաբանական խորհրդատվություն կարող եք ամրագրել մեր «Կապ մեզ հետ» էջի միջոցով, info@mblegal.am էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով։ Հակիրճ նկարագրեք Ձեր հարցը, և մենք Ձեզ կկապենք Ձեր հարցին առավել համապատասխան իրավաբանի հետ։
2026 թ. օգոստոսի 6-ին Հայաստանը խաղային գործունեության կարգավորման օպերատոր նշանակեց Random Systems International-ը։ Ի՞նչ է սա նշանակում լիցենզատերերի և 2027 թ. ժամկետների համար։
Ինչպես iGaming ընկերությունը կարող է կորպորատիվ բանկային հաշիվ բացել Հայաստանում․ բանկերի պահանջներ, փաստաթղթեր, AML և KYC համապատասխանություն։