Օգտագործման պայմաններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ

Բարի գալուստ https://mblegal.am (այսուհետ` «Կայքէջ»): Այս Կայքէջը գործարկվում է Հայաստանի Հանրապետությունում գործող «Էմ Բի Լեգալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից (այսուհետ` «Ընկերություն»):

Մուտք գործելով, դիտելով կամ օգտագործելով Կայքէջը, դուք, որպես Օգտատեր, հասկանում և ընդունում եք այս Օգտագործման Պայմանները և Գաղտնիության Քաղաքականությունը որպես գրավոր ձևով կնքված, ստորագրված և հավասարապես պարտադիր պայմանագրին իրավական համարժեք և համաձայնում եք Օգտագործման Պայմաններին և Գաղտնիության Քաղաքականությանը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ-ն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ ցանկացած պահի Օգտագործման Պայմաններում և Գաղտնիության Քաղաքականության մեջ կատարել լրացումներ, կրճատումներ կամ փոփոխություններ: Նման փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ծանուցումից հետո ձեր կողմից այս Կայքէջի շարունակական օգտագործումը կնշանակի նման փոփոխությունների ընդունում: Դուք նաև համաձայնում եք, որ ծանուցումները, որոնք կարող են տեղադրվել Կայքէջում, համարվում են ողջամիտ ծանուցում:

Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները՝ համաձայն մեր Գաղտնիության Քաղաքականության, որը կարող եք տեսնել համապատասխան հղումով: Սույնով դուք ընդունում եք ձեր անձնական տվյալների օգտագործումը՝ համաձայն նշված Գաղտնիության Քաղաքականության:

ԿԱՅՔԷՋԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Այս Կայքէջում պարունակվող բոլոր նյութերը, եթե այլ բան նշված չէ, պաշտպանված են հեղինակային իրավունքով և մտավոր սեփականության այլ իրավունքներով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային կոնվենցիաների:

Ընկերությունը ձեզ՝ Օգտատիրոջը, տրամադրում է անձնական, հետկանչելի, ոչ բացառիկ, չփոխանցվող լիցենզիա՝ այս Կայքէջի բովանդակությունն օգտագործելու համար՝ սույն Օգտագործման Պայմաններով նախատեսված ձեր պարտավորությունների շարունակական կատարման պայմանով:

Եթե այլ բան նշված չէ Կայքէջում, Դուք իրավասու եք դիտելու, պատճենելու, տպելու և տարածելու (բայց ոչ փոփոխելու) այս Կայքէջի բովանդակությունը` պայմանով, որ (i) նման օգտագործումը միայն տեղեկատվական, անձնական և ոչ առևտրային նպատակներով է, և (ii) նման վերարտադրումները պատշաճ կերպով վերագրվում են «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ-ին:

ՀՂՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԿԱՅՔԵՐԻՆ

Այս Կայքէջը կարող է ներառել հղումներ դեպի արտաքին կայքեր, որոնք չեն տրամադրվում կամ սպասարկվում Ընկերության կամ Ընկերության հետ որևէ կերպ փոխկապակցված անձանց կողմից և գտնվում են Ընկերության վերահսկողությունից դուրս: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերում տեղադրված գաղտնիության քաղաքականության, տեղեկատվության հավաքագրման գործելակերպի, բովանդակության, տեղեկատվության ճշգրտության և/կամ երրորդ կողմի կայքերում մատուցվող կամ գովազդվող ապրանքների կամ ծառայությունների որակի համար: Ավելին, այս հղումները չեն ենթադրում հաստատում որևէ երրորդ կողմի կամ որևէ կայքի կամ որևէ երրորդ կողմի կողմից մատուցվող ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ: Դուք ընդունում և համաձայնում եք, որ այլ կայքեր ձեր մուտքը, այդպիսի կայքերի օգտագործումը և նման կայքերի կողմից առաջարկվող ցանկացած տեղեկատվության, նյութի, ապրանքների և ծառայությունների օգտագործումն իրականացվում է բացառապես ձեր սեփական ռիսկով:

ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

Կայքէջում ներկայացված տեղեկատվությունը հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միայն ընդհանուր ուղեցույց է: Թեև այս Կայքէջը կարող է տրամադրել իրավական հարցերի վերաբերյալ տեղեկատվություն, այդպիսի տեղեկատվությունը նախատեսված չէ իրավական կամ այլ մասնագիտական խորհրդատվության համար և չպետք է հիմնվել դրա վրա կամ այն համարել որպես որոշակի հանգամանքների հետ կապված հատուկ խորհրդատվություն: Դուք համաձայնում եք, որ Ընկերության Կայքէջում տեղադրված տեղեկատվությունը չի նշանակում իրավաբանական ծառայությունների մատուցում կամ խորհրդատվության տրամադրում, և որ ձեր կողմից Կայքէջի օգտագործումը չի ստեղծում որևէ իրավաբան-հաճախորդ հարաբերություն ձեր և Ընկերության միջև: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ հետևանքի համար, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է որևէ գործողությանը կամ անգործությանը, որը դուք ձեռնարկում եք՝ հիմնվելով այս Կայքէջում առկա տեղեկատվության կամ նյութի վրա:

Կայքում առկա ողջ տեղեկատվությունը տրամադրվում է «ինչպես կա»՝ առանց ամբողջականության, ճշգրտության, ակտուալության կամ այս տեղեկատվության օգտագործումից ստացված արդյունքների երաշխիքի, և առանց որևէ տեսակի, հստակ կամ ենթադրյալ երաշխավորության, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ որոշակի նպատակի համար կատարողականի, առևտրային արժեքի և համապատասխանության երաշխավորության:

Թեև Ընկերությունը ողջամիտ միջոցներ է ձեռնարկում սույն Կայքէջի տեղեկատվությունը ճշգրիտ, ամբողջական և թարմ պահելու համար, այնուամենայնիվ, հաշվի առնելով օրենքների, կանոնների և կանոնակարգերի փոփոխվող բնույթը` կարող են լինել ուշացումներ, բացթողումներ կամ անճշտություններ Կայքէջում պարունակվող տեղեկատվության մեջ, և Ընկերությունը պատասխանատվություն չի կրի տեղեկատվության անճշտության, ոչ ամբողջականության կամ որևէ վնասի կամ կորստի համար, որն առաջացել է կապված տեղեկատվության թարմ չլինելու հետ:

Կայքէջը կարող է պարունակել տեսակետներ և կարծիքներ, որոնք պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն որևէ այլ հեղինակի, գործակալության, կազմակերպության, գործատուի կամ ընկերության, ներառյալ Ընկերության պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը:

ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

Սույն Օգտագործման Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ առանց կիրառելու կոլիզիոն նորմերի սկզբունքները:

Սույն Օգտագործման Պայմանների կողմերը ուղղակիորեն համաձայնում են ենթարկվել Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությանը:

Վերջին թարմացում: Փետրվարի 14, 2024