Ներգաղթի և կացության իրավունքը Հայաստանում

Ներգաղթի իրավունքը Հայաստանում կարգավորում է օտարերկրյա քաղաքացիների բնակության կարգավիճակ, աշխատանքի թույլտվություն և քաղաքացիություն ստանոլւ ընթացակարգերը: Ներգաղթի հարցերով իրավաբանը Հայաստանում գնահատում է, թե որ կարգավիճակին եք համապատասխանում, և վարում է դիմումն ամբողջությամբ: MB Legal-ը տրամադրում է խորհրդատվություն անհատներին, ընտանիքներին և գործատուներին:

Ստանալ գնառաջարկ

Ներգաղթային որոշումները կայացվում են փաստաթղթերի հիման վրա, և Հայաստանն ընդունել է վերջին տարիների ամենաէական բարեփոխումը: Շատ դիմորդների համար որոշիչ կլինի՝ դիմումը ներկայացվել է 2026 թ. նոյեմբերի 1-ը, թե դրանից հետո, քանի որ դա որոշում է կիրառելի կանոններն ու տուրքերը:

Մենք գնահատում ենք համապատասխան կարգավիճակը, պատրաստում և ներկայացնում ենք դիմումը, կարգավորում ենք օտարերկրյա անձնակազմի աշխատանքի թույլտվությունը և բողոքարկում ենք մերժումները: Առավել մանրամասն կարող եք գտնել մեր հետևյալ ուղեցույցում՝ ինչպես ստանալ բնակության կարգավիճակ Հայաստանում:

Խորհրդակցել ներգաղթի հարցերով իրավաբնի հետ։

Ինչպես կարող է օգնել ներգաղթի հարցերով իրավաբանը Հայաստանում

MB Legal-ը ներկայացված է լավագույն վարկանիշային աղյուսակներում

Բնակության կարգավիճակի տեսակները Հայաստանում - ժամանակավոր, մշտական և հատուկ

Հայաստանը ներկայումս տրամադրում է հայաստանում բնակության երեք կարգավիճակ, ինչը հաստատված է Արտաքին գործերի նախարարության կայքում։

1

Ժամանակավոր բնակության քարտ. մինչև մեկ տարի ժամկետով: Սովորական մեկնարկային կետն է դիմորդների մեծ մասի, այդ թվում՝ ձեռնարկատերերի և աշխատողների համար:

2

Մշտական բնակության քարտ. հինգ տարի ժամկետով: Պահանջում է որակավորող կապ Հայաստանի հետ, իսկ որոշ դեպքերում՝ նախորդող օրինական բնակության ժամկետ: Հատուկ կարգավիճակ՝ հատուկ անձնագրի տեսքով. տասը տարի ժամկետով, պատմականորեն հասանելի հայկական ծագում ունեցող անձանց: Այս կարգավիճակը վերացվում է 2026 թ. բարեփոխմամբ:

3

Թե որ կարգավիճակին դիմել, հազվադեպ է ակնհայտ: Քարտ ստանալու ամենաարագ ուղին միշտ չէ, որ ամենաարագն է դեպի մշտական բնակություն կամ քաղաքացիություն, և սխալ հիմքի ընտրությունը սկզբում կարող է տարիներ արժենալ:

Հայաստանի ներգաղթի մասին օրենքի փոթփոխություններ 2026թ-ի նոյեմբերի 1-ից

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն ընդունվել են 2026 թ. հունվարի 20-ին և ուժի մեջ են մտնում նոյեմբերի 1-ից: Օրենքի տեքստը հրապարակված է arlis.am կայքում:

Ուշադրություն։ Մինչ նոր կանոնների ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումը քննվում է ներկայացման պահին գործող կանոններով: Հատուկ անձնագիր ունեցողների փաստաթղթերը մնում են ուժի մեջ մինչև դրանց վրա նշված ժամկետը, սակայն դրանից հետո նորերը չեն տրվի:

Փոփոխությունները ներառում են՝

  • Telecom4

    առցանց դիմումի գործընթաց, որը փոխարինում է ներկայիս հարթակին, իսկ բնակության քարտերը ստացվում են անձամբ

  • insurance legal services

    հատուկ բնակության կարգավիճակի վերացում

  • Medial icon

    տարեկան քվոտաների ներդրում

  • Banking 5

    նոր վիզայի կատեգորիա և գործատուների բացառությունների փոփոխություն

  • Icon

    ձեռնարկատիրական հիմքով մշտական բնակության նոր պահանջներ

  • Mining1

    պետական տուրքերի ավելացում՝ նոր հարթակի գործարկմանը զուգահեռ

  • Աշխատանքի թույլտվությունը Հայաստանում օտարերկրյա աշխատողների համար

    Գործատուները պետք է համադրեն երկու բան. աշխատողի բնակվելու իրավունքը և աշխատելու իրավունքը: Բարեփոխմամբ ներդրվում է նոր վիզայի կատեգորիա և վերացվում են որոշ բացառություններ, ուստի նախկինում գործող լուծումները կարող են այլևս կիրառելի չլինել: Աշխատում ենք Աշխատանքային իրավունք թիմի հետ:

  • Մշտական բնակությունը և ՀՀ քաղաքացիությունը

    Հաճախորդների մեծ մասը վերջում տալիս է նույն հարցը. ի՞նչ է սա տալիս երկարաժամկետում: Մշտական բնակությունը և քաղաքացիությունը կախված են սկզբնական հիմքից և երկրում փաստացի ներկայությունից: Քանի որ բարեփոխումը կարգավիճակն ավելի սերտ է կապում իրական բնակության և տնտեսական գործունեության հետ, նախկին ծրագիրը կարող է վերանայման կարիք ունենալ: Տես Քաղաքացիություն և բնակություն:

  • Մերժված բնակության դիմում. բողոքարկում և իրավական միջոցներ

    Մերժումը պարտադիր չէ, որ վերջնական լինի: Վարչական որոշումները կարող են բողոքարկվել դրանք ընդունած մարմնին և Վարչական դատարանում, գործերի տվյալները հրապարակվում են դատական պորտալում: Ժամկետները կարճ են, ուստի բացասական որոշում ստանալու դեպքում այն պետք է անմիջապես վերանայվի: Տես Հանրային և վարչական իրավունք:

Հաճախ տրվող հարցեր

  • 1. Ինձ անհրաժեշտ է ներգաղթի հարցերով իրավաբան Հայաստանում:

    Ոչ բոլոր դիմումներն են պահանջում իրավաբանի առկայություն: կարևոր է դիմել իրավաբանի երբ՝ հիմքն անհասկանալի է, նախորդ դիմումը մերժվել է, գործատուն տեղափոխում է անձնակազմ, կամ երբ օրենքը փոխվում է և դիմումի ամսաթիվն ազդում է կիրառելի կանոնների վրա:

  • 2. Որոնք են բնակության կարգավիճակները Հայաստանում:

    Ժամանակավոր՝ մինչև մեկ տարի, մշտական՝ հինգ տարի, հատուկ՝ տասը տարի: Հատուկը վերացվում է 2026 թ. բարեփոխմամբ:

  • 3. Ե՞րբ են ուժի մեջ մտնում ներգաղթի մասին օրենքի նոր փոփոխությունները:

    2026 թ. նոյեմբերի 1-ից:

  • 4. Կարո՞ղ եմ դիմել գործող կանոններով:

    Այո: Մինչև նոր նոր օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումը քննվում է գործող կանոններով:

  • 5. Որքա՞ն է տևում դիմումի քննությունը:

    Ներկայիս ռեժիմով՝ երկու ամիս ներկայացումից հետո:

Ներգաղթի և կացության հարցերով մեր իրավաբանները

Մեր ծառայությունները

ՀՀ ռեզիդենտություն ներդրումների միջոցով

ՀՀ ռեզիդենտություն ներդրումների միջոցով

Ստացեք ՀՀ ռեզիդենտություն ներդրումների միջոցով աշխարհի ցանկացած վայրից: MB Legal-ը ստանձնում է ողջ իրավական գործընթացի կառավարումը Հայաստանի 2026թ. բարեփոխված համակարգի ներքո:

Ավելին Ավելին
Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունք

Պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն կորպորատիվ իրավունքի ոլորտում։ Մեր կորպերատիվ իրավաբանները կօգնեն Ձեզ ընկերությունների առուվաճառքի իրավական հարցերում։

Ավելին Ավելին
ՀՀ Քաղաքացիություն և կացություն

ՀՀ Քաղաքացիություն և կացություն

Հայաստանի քաղաքացիություն և կացության կարգավիճակ ձեռք բերելու, դադարեցնելու կամ երկարաձգելու գործընթացն առաջին հայացքից բավականին բարդ և շփոթեցնող է թվում, այնպես չէ՞: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ իրավաբանները մեծ փորձ ունեն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ֆիզիկական անձանց շահերը պաշտպանելու, կացության կարգավիճակ ստանալու և քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու հարցերում:

Ավելին Ավելին
Ռելոկացիա

Ռելոկացիա

Looking for ways to make your business relocation as smooth and stress-free as possible? MB Legal is ready to assist companies registered in foreign countries with all issues related to the transfer of business activities to Armenia.

Ավելին Ավելին
Պայմանագրեր և գործարքներ

Պայմանագրեր և գործարքներ

Որտե՞ղ է կարելի որակյալ իրավաբանական խորհրդատվություն ստանալ պայմանագրերի և գործարքների վերաբերյալ: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, եթե փնտրում եք լիակատար մասնագիտական աջակցություն:

Ավելին Ավելին

Վերջին հրապարակումները