Հարկային իրավունք
Փնտրու՞մ եք հարկման հուսալի և փորձառու խորհրդատու Հայաստանում: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ փորձառու մասնագետների թիմը մշտապես պատրաստ է օգնել ձեզ լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները:
Հարկային գործընթացի պլանավորումը մեր հաճախորդների հիմնական խնդիրներից է: Ընկերության գրանցման և կառավարման յուրաքանչյուր փուլում չափազանց կարևոր է նախապես հասկանալ որոշ բիզնես գործառույթների հարկային հետևանքները:
Մենք տրամադրում ենք հարկային խորհրդատվական ծառայությունների ամբողջական փաթեթ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝
- Բիզնես գործառույթների վերլուծություն հարկային օրենքի տեսանկյունից,
- Իրավաբանական փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև գործնական իրավիճակի վերլուծություն,
- ՀՀ հարկային օրենսդրության անորոշությունների վերաբերյալ հարկային մարմիններից պարզաբանումների ստացում,
- Խորհրդատվություն տարբեր տեսակի պայմանագրերից բխող հարկային հարցերի վերաբերյալ,
- Իրավաբանական և/կամ ֆիզիկական անձանց միջազգային հարկման վերաբերյալ խորհրդատվություն,
- Ֆինանսական ընկերության գրանցում ԱՄՆ հարկային վարչությունում, ինչպես նաև աջակցություն FATCA GIIN համար ստանալու հարցում: