hero image

Մաքսային իրավունք

Հաջողությամբ ներկայացնելով հաճախորդների շահերը մաքսային օրենսդրության վերաբերյալ բազմաթիվ վեճերում՝ գործնական և արդյունավետ լուծումներ տրամադրելու և հաճախորդների կարիքները բավարարելու հարցերում մեր ընկերությունն ունի տարիների ապացուցված փորձառություն:

Ընկերության բարձր որակավորում ունեցող իրավաբանների՝ մաքսային իրավունքի հետ կապված հարցերի վերաբերյալ խորհրդատվության փորձն անգնահատելի է:

Մեր թիմը կօգնի ձեզ անցնել մաքսազերծման գործընթացի բոլոր փուլերը: Մատուցվող ծառայություններից են՝

  • Մաքսային հարցերի կարգավորման վերաբերյալ խորհրդատվություն,
  • Ապրանքների կամ ծառայությունների արտահանման և ներմուծման ռիսկերի նույնականացում,
  • Պայմանագրերի և մաքսային այլ անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություն և նախապատրաստում,
  • Մաքսային ընթացակարգերի մշակում,
  • Մաքսային մարմինների գործողությունների բողոքարկում:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ