hero image

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքի նպատակն է աշխատողներին իրազեկել իրանց իրավունքների և պարտականությունների մասին: Նման մոտեցումն ապահովում է գործատու-աշխատող հարաբերությունների ամբողջական վերահսկումը՝ երկու կողմերին պատասխանատվության ենթարկելով իրենց գործողությունների համար:

Աշխատանքային իրավունքն ընկերությունների համար չափազանց կարևոր է:

«ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ փաստաբաններն՝ ընկերության գործունեության ոլորտից անկախ, համապարփակ իրավաբանական աջակցություն են ցուցաբերում գործատուներին և աշխատողներին:

Տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝

  • Իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային իրավունքի դրույթների վերաբերյալ,
  • Ընկերության աշխատանքային գործող օրենսդրության վերլուծություն, ինչպես նաև նոր օրենսդրության մշակում,
  • Բանակցությունների վարում և աշխատանքային պայմանագրերի կազմում,
  • Խորհրդատվություն աշխատուժի կրճատմանը վերաբերող հարցերի շուրջ,
  • Գործատուի ներքին կարգապահական կանոնների մշակում,
  • Աշխատանքային վեճերի լուծում և դատարանում շահերի ներկայացուցչություն,
  • Աշխատանքային հարաբերությունների իրավաբանական աուդիտ,
  • Իրավաբանական օգնություն աշխատանքի թույլտվություն ստանալու հարցում:

 

Իրավասու դատարաններում գործատուների շահերը ներկայացնելու մեր փորձն անգնահատելի է:

Գործատուի և աշխատողի միջև գոյություն ունի բնական հիերարխիա: Այնուամենայնիվ, աշխատանքային իրավունքի նպատակն է վերացնել անհավասարակշռությունն այնպես, որ ոչ մի գործատու չկարողանա շահագործել իր աշխատակցին, և երկու կողմերն էլ ունենան միմյանց հետ աշխատանքային պայմանների շուրջ բանակցելու հավասար իրավունքներ:

Ահա թե ինչու է այդքան կարևոր հասկանալ աշխատանքային իրավունքի դրույթները:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ