hero image

Առևտրային իրավունք

Առևտրային իրավունքը ներառում է ապրանքների և ծառայությունների գնումն ու վաճառքը կարգավորող բոլոր օրենքները:

Եթե դուք ներգրավված եք որևէ առևտրային գործարքի մեջ՝ հանդիսանալով բիզնեսի սեփականատեր, վաճառող, գնորդ կամ սպառող, մեր ընկերության առևտրային իրավունքի փորձագետները սիրով կտրամադրեն ձեզ համապարփակ իրավական աջակցություն և այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր գործնական շահերը պաշտպանելու համար:

Առևտրային իրավունքի շրջանակներում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

  • Խորհրդատվություն առևտրային պայմանագրերի կնքման ժամանակ,
  • Համաձայնագրերի դրույթների կազմում և մշակում,
  • Հայաստանում բիզնեսի վաճառքի և գնման վերաբերյալ ամբողջական խորհրդատվության տրամադրում,
  • Բանակցային գործընթացի ժամանակ ամբողջական մասնագիտական աջակցություն,
  • Խորհրդատվություն պայմանագրի կետերի խախտման դեպքում օրինական միջոցների դիմելու հնարավորության վերաբերյալ:

 

Թիմը մշտապես ուրախ է օգնել մեր հաճախորդներին ստանալ իրենց խնդրի լավագույն լուծումը:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ