hero image

Պայմանագրեր և գործարքներ

Որտե՞ղ է կարելի որակյալ իրավաբանական խորհրդատվություն ստանալ պայմանագրերի և գործարքների վերաբերյալ: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, եթե փնտրում եք լիակատար մասնագիտական աջակցություն:

Պայմանագիրը կամ գործարքը հաջողությամբ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ձեր անձնական և բիզնեսի նպատակների հստակ ընկալում: Մեր փաստաբանները յուրաքանչյուր նոր գործին մոտենում են ամենայն լրջությամբ՝ ծանոթանալով հաճախորդի և նրա բիզնեսի կառուցվածքի հետ և տրամադրելով անհատական մասնագիտական խորհրդատվություն:

«ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ն իրավաբանական թիմը հարուստ փորձ ունի պայմանագրերի և գործարքների հետ կապված հարցերի լայն շրջանակի լուծման գործում, ներառյալ՝

  • Օգնություն մեր հաճախորդների համար առավել շահավետ առաջարկներ կազմելու հարցում,
  • Անհատական պայմանագրերի և գործարքների փաստաթղթերի կազմում,
  • Բիզնես կառույցների, համատեղ ձեռնարկությունների և ռազմավարական դաշինքի համաձայնագրերի ձևավորման ուղեցույցների մշակում,
  • Պայմանագրային բանակցություններ մեր հաճախորդների և նրանց ընկերության անունից,
  • Պայմանագրերի նոտարական վավերացում և դրանցից բխող իրավունքների պետական գրանցում ՀՀ համապատասխան պետական մարմիններում,
  • Վեճերի կարգավորման այլընտրանքային դրույթների վերաբերյալ խորհրդատվություն, արբիտրաժային համաձայնագրերի կազմում, ինչպես նաև արբիտրաժային վարույթների ընթացքում ամբողջական աջակցություն:

 

Պայմանագրերի և գործարքների մշակման հարցերում ռիսկի դիմել չի կարելի: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ ունի այն գիտելիքներն ու փորձը, որոնք կօգնեն ձեզ հասկանալ իրավական համակարգի բոլոր բարդույթներն ու լավագույն կերպով պաշտպանել ձեր շահերը:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ