Գաղտնիության քաղաքականության

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ

«Էմ Բի Լեգալ» ՓԲԸ-ն (այսուհետ նաև՝ «Ընկերություն», «մենք», «մեզ» կամ «մեր») պարտավորվում է պաշտպանել https://mblegal.am կայքի («Կայքէջ») այցելուների, մեր ներկա և ապագա հաճախորդների կոնտակտների, Ընկերությանը ապրանքների մատակարարների և ծառայություններ մատուցողների կոնտակտների, աշխատանքի ընդունման թեկնածուների կամ Ընկերության հետ համագործակցության համար դիմած անձանց անձնական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև ցանկացած այլ անձանց (միասնաբար «դուք») անձնական տվյալների գաղտնիությունը, որոնց անձնական տվյալներն Ընկերությունը ստանում է (նկարագրված է ստորև):

Սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ «Անձնական տվյալներ» նշանակում է տեղեկատվություն, որը (կա՛մ առանձին, կա՛մ Ընկերության կողմից պահվող այլ տեղեկատվության հետ համակցված) հնարավորություն է տալիս նույնականացնել ձեզ որպես անհատ կամ ճանաչել ձեզ ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Ինչ վերաբերում է ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգի ռեզիդենտներին, այս Գաղտնիության Քաղաքականության մեջ հղումները «Անձնական տվյալներ» հասկացությանը նշանակում են տեղեկատվություն, որը նույնականացնում է, վերաբերում է, նկարագրում է, ունակ է կամ ողջամտորեն կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված լինել որոշակի սպառողի կամ տնային տնտեսության հետ՝ Կալիֆորնիայի Սպառողների Գաղտնիության Ակտով սահմանված որոշակի բացառություններով:

Եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, Ընկերությունը՝ որպես ձեր մասին մշակվող ցանկացած Անձնական տվյալների հետ կապված տվյալների վերահսկիչ, պատասխանատու է ապահովելու, որ մեր կողմից օգտագործվող համակարգերը և գործընթացները համապատասխանեն տվյալների պաշտպանության օրենքներին, այնքանով, որքանով դրանք կիրառելի են մեր նկատմամբ, ներառյալ, սակայն առանց սահմանափակման Եվրոպական միության տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և Կալիֆորնիայի Սպառողների Գաղտնիության Ակտը (2018թ.)։

Այս Գաղտնիության Քաղաքականությունը սահմանում է ձեր մասին Ընկերության կողմից հավաքագրվող Անձնական տվյալների օգտագործման սկզբունքները, ինչպես է Ընկերությունը հավաքում, օգտագործում և այլ կերպ մշակում ձեր Անձնական տվյալները, ինչպես նաև այն իրավունքները, որոնք դուք ունեք՝ կապված մեր կողմից այդ տեղեկատվության մշակման հետ։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄ

Մենք հավաքում ենք Անձնական տվյալներ մի շարք աղբյուրներից. (i) անմիջապես ձեզանից (օրինակ՝ երբ դուք կապ եք հաստատում մեզ հետ); (ii) ձեզ հետ մեր հարաբերությունների ընթացքում (օրինակ՝ եթե մենք ձեզ իրավական խորհրդատվություն ենք տրամադրում կամ ձեզ հետ նամակագրության ընթացքում), (iii) երբ դուք դարձնում եք ձեր Անձնական տվյալները հրապարակային (օրինակ՝ եթե հրապարակային գրառում եք կատարում սոցիալական ցանցերում); (iv) երբ այցելում եք մեր Կայքէջ (v) երբ մենք ստանում ենք ձեր մասին Անձնական Տվյալներ երրորդ անձանցից (օրինակ՝ դատարաններից, իրավապահ մարմիններից):

Թեև ձեզանից չի պահանջվում որևէ Անձնական տվյալ տրամադրել մեր Կայքէջ այցելելիս, դուք կարող եք դա անել՝ լրացնելով գնառաջարկի հայտ, աշխատանքի դիմումի ձևեր և այլն: Նման դեպքերում մենք կարող ենք գրանցել օրինակ՝ ձեր անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և ցանկացած այլ տեղեկատվություն, որը դուք կամավոր կտրամադրեք մեզ:

Բացի այդ, ձեզ հետ գործարար հարաբերության ընթացքում, այդ թվում՝ կայքէջի օգտագործման միջոցով, մեզ հետ կապ հաստատելիս, մեզանից տեղեկատվություն հայցելիս, ձեզ ծառայություններ մատուցելիս կամ ձեզանից ծառայություններ ստանալիս,  մենք կարող ենք հավաքել Անձնական տվյալների հետևյալ կատեգորիաները՝

  • Նույնականացման տվյալներ՝ անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագրի տվյալներ, բանկային տվյալներ.
  • Կոնտակտային տվյալներ՝ ձեր հեռախոսահամար(ներ)ը, ձեր էլ. հասցեն, բնակության կամ գրանցման հասցեն․
  • Աշխատանքի թեկնածուի տվյալներ՝ նույնականացման տվյալներ և կոնտակտային տվյալներ, ինքնակենսագրական և ձեր կողմից մեր Կայքէջում կամ առցանց հավաքագրման պորտալներում (օրինակ՝ staff.am) տրամադրված այլ տվյալներ.
  • Գործարքի տվյալներ՝ Անձնական տվյալներ, որոնք ներառված են ձեր կողմից տրամադրված փաստաթղթերում, նամակագրությունում կամ այլ նյութերում կամ վերաբերում են մեր հաճախորդների կողմից իրականացվող գործարքներին:
  • Համապատասխանության տվյալներ՝ պետական նույնականացուցիչներ, անձնագրեր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր, ծննդյան տարեթվեր, իրական սեփականության վերաբերյալ տեղեկատվություն և պատշաճ ուսումնասիրության տվյալներ.
  • Cookie-ներ և սարքի տվյալներ՝ մեր Կայքէջ այցելության մասին տեղեկություններ, IP հասցե, սարքի նույնականացուցիչ, դիտարկիչի տեսակը և տարբերակը, օպերացիոն համակարգը և ցանցը, գտնվելու վայրը և ժամային գոտու կարգավորումները:

 

Մենք կարող ենք լրացնել ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկատվությունն այն տեղեկություններով, որոնք մենք ստանում ենք կամ ձեռք ենք բերում այլ աղբյուրներից, օրինակ՝ մեր անձնակազմից, հաճախորդներից, երրորդ անձանցից, որոնց հետ մենք հաղորդակցվում ենք, և հանրությանը հասանելի աղբյուրներից (օրինակ՝ ընտրական հարցում, Datalex տվյալների բազա):

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Մենք կօգտագործենք ձեր Անձնական տվյալները միայն կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի դեպքերում և չափով։ Ձեր Անձնական տվյալներն օգտագործելու նպատակները և դրանց մշակման իրավական հիմքերը հետևյալն են.

  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում և մեր հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում
    Մենք օգտագործում ենք Անձնական Տվյալներ, ինչպիսիք են նույնականացման տվյալները, կոնտակտային տվյալները և այլ տվյալներ, որոնք մենք կարող ենք մշակել իրավաբանական ծառայությունների մատուցման կապակցությամբ, որոնք դուք կամավոր ներկայացնում եք մեզ Կայքէջում կամ մեզ հետ համագործակցության ընթացքում՝ անկախ եղանակից և ձևից։
  • Համապատասխան մարքեթինգի տրամադրում.
    Այս նպատակով մենք օգտագործում ենք նույնականացման տվյալները և կոնտակտային տվյալները՝ ձեզ իրադարձությունների կամ ծառայությունների, ներառյալ իրավաբանական ծառայությունների և իրավական թարմացումների մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով, որոնք կարող են հետաքրքրել ձեզ։  Մեր օրինական շահերի համար անհրաժեշտ է մշակել այս տեղեկատվությունը, որպեսզի ձեզ տրամադրենք հարմարեցված և համապատասխան մարքեթինգ, թարմացումներ և հրավերներ:
  • Համապատասխանության և իրավական պարտավորություննեի կատարման ապահովում.
    Ընկերության նկատմամբ կիրառելի իրավական պահանջներին համապատասխանելու նպատակով, ինչպիսիք են Ընկերության հարկային հաշվետվությունների պարտավորությունների կատարումը, նոր հաճախորդների ինքնությունը ստուգելը և փողերի լվացումը և/կամ խարդախությունը կանխելը, մենք օգտագործում ենք նույնականացման տվյալներ, գործարքների տվյալներ, համապատասխանության տվյալներ և սարքի տվյալներ: Բացի այդ, աշխատանքի դիմողների տվյալները և համապատասխանության տվյալները կարող են օգտագործվել անհրաժեշտության դեպքում՝ մեր նկատմամբ կիրառելի իրավական, կարգավորող և կորպորատիվ կառավարման պահանջներին համապատասխանելու համար։
  • Աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում.
    մենք օգտագործում ենք աշխատանքի դիմողների տվյալները և համապատասխանության տվյալները: Մշակումն անհրաժեշտ է աշխատանքի ընդունման և համագործակցության մեկնարկման ընթացակարգերը կառավարելու նպատակով:
  • Կայքէջի բարելավում.
    Մենք օգտագործում ենք cookie-ներ և սարքի տվյալներ: Այս մշակումն անհրաժեշտ է մեր օրինական շահերի համար՝ մեր կայքի ֆունկցիոնալությունը և օգտատերերի հարմարավետությունը մշտապես վերահսկելու և մեր առցանց ներկայությունն ու ծառայությունները ձեզ համար բարելավելու նպատակով:

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄ

Մենք կարող ենք բացահայտել ձեր Անձնական Տվյալները՝ կիրառելի օրենսդրության և մեր նկատմամբ կիրառելի մասնագիտական գաղտնիության վերաբերյալ գործող մասնագիտական և կարգավորող պահանջներին համապատասխան: Մենք կարող ենք բացահայտել ձեր անձնական տվյալները՝

  • Իրավական և կարգավորող մարմիններին՝ ըստ պահանջի, կամ կիրառելի օրենքի կամ կանոնակարգի որևէ փաստացի կամ կասկածելի խախտման մասին զեկուցելու նպատակով.
  • հաշվապահներին, աուդիտորներին, իրավաբաններին և Ընկերության այլ արտաքին մասնագիտական խորհրդատուներին՝ գաղտնիության պարտադիր պայմանագրային պարտավորությունների սահմանմամբ:

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Որոշակի հանգամանքներում և կիրառելի օրենքներին համապատասխան՝ դուք իրավունք ունեք․

  • Հասանելիություն. Ելնելով որոշակի բացառություններից, դուք իրավունք ունեք պահանջելու ձեր մասին մեր կողմից մշակվող Անձնական տվյալների պատճենը, որը մենք ձեզ կտրամադրենք էլեկտրոնային եղանակով: Մեր հայեցողությամբ մենք կարող ենք պահանջել, որ դուք հաստատեք ձեր ինքնությունը՝ նախքան պահանջվող տեղեկատվությունը տրամադրելը: Եթե Ձեզ անհրաժեշտ է Ձեր Անձնական Տվյալների մի քանի օրինակներ, մենք կարող ենք դրա դիմաց գանձել ողջամիտ վարչական վճար:
  • Ուղղում. Դուք իրավունք ունեք պահանջելու, որպեսզի մենք փոփոխենք ցանկացած թերի կամ ոչ ճշգրիտ Անձնական տվյալներ, որոնք մենք մշակում ենք ձեր մասին։
  • Ջնջում. Դուք իրավունք ունեք պահանջելու, որպեսզի մենք ջնջենք Անձնական Տվյալները, որոնք մենք մշակում ենք ձեր մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ մեզանից պահանջվում է պահպանել այդպիսի տվյալները՝ իրավական պարտավորություն կատարելու կամ իրավական պահանջներ ներկայացնելու, իրականացնելու կամ պաշտպանելու համար:
  • Սահմանափակում . Դուք իրավունք ունեք պահանջելու, որ մենք սահմանափակենք ձեր Անձնական տվյալների մշակումը, եթե՝
    — Դուք կարծում եք, որ նման տվյալները ճշգրիտ չեն,
    — մեր մշակումն անօրինական է, կամ
    — մենք այլևս կարիք չունենք մշակելու այդպիսի տվյալներ որոշակի նպատակով, բայց մենք չենք կարողանում ջնջել տվյալները իրավական կամ այլ պարտավորությունների պատճառով կամ այն պատճառով, որ դուք չեք ցանկանում, որ մենք ջնջենք դրանք։
  • Փոխանցելիություն. Դուք իրավունք ունեք պահանջելու, որ մենք փոխանցենք այն Անձնական տվյալները, որոնք մենք ունենք ձեր առնչությամբ մեկ այլ տվյալներ մշակողի, եթե
    — դուք եք մեզ տրամադրել այդ Անձնական տվյալները,
    — և մենք մշակում ենք այդ տվյալները ձեր համաձայնության հիման վրա կամ ձեզ հետ պայմանագրով նախատեսված մեր պարտավորությունները կատարելու համար (օրինակ՝ իրավաբանական ծառայություններ մատուցելը):
  • Առարկություն. Եթե ձեր Անձնական տվյալների մշակման իրավական հիմնավորումը մեր օրինական շահն է, դուք իրավունք ունեք առարկելու նման մշակման դեմ՝ ձեր կոնկրետ իրավիճակին առնչվող հիմքերով: Մենք կընդունենք ձեր առարկությունը, քանի դեռ չունենք համոզիչ օրինական հիմքեր տվյալների մշակման համար, որոնք գերակայում են ձեր շահերին և իրավունքներին, կամ եթե մեզ անհրաժեշտ է շարունակել իրականացնել տվյալների մշակումը իրավական պահանջի ներկայացման, իրականացման կամ պաշտպանության համար։
  • Համաձայնության հետկանչ. Եթե դուք համաձայնել եք մեր կողմից ձեր Անձնական տվյալների մշակմանը, դուք իրավունք ունեք ցանկացած պահի անվճար հետ վերցնել ձեր համաձայնությունը։

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս իրավունքներից մի քանիսը կարող են սահմանափակվել, երբ մենք ունենք գերակա շահ կամ իրավական պարտավորություն՝ շարունակելու մշակել Անձնական տվյալները, կամ երբ տվյալները չեն կարող բացահայտվել՝ իրավական մասնագիտական արտոնությունների կամ մասնագիտական գաղտնիության պարտավորությունների պատճառով:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մեր հսկողության տակ գտնվող Անձնական տվյալները պաշտպանելու նպատակով մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերն իրականացնելու տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ: Նման միջոցները ներառում են, օրինակ, Անձնական տվյալներին հասանելիության սահմանափակում միայն մեր անձնակազմին և լիազորված ծառայություններ մատուցողներին՝ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված նպատակների համար իմանալու անհրաժեշտության հիման վրա, ինչպես նաև այլ վարչական, տեխնիկական և ֆիզիկական երաշխիքներ։

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք հասկանում ենք երեխաների գաղտնիության պաշտպանության կարևորությունը ինտերակտիվ առցանց աշխարհում: Այս կայքը նախատեսված չէ կամ դիտավորյալ ուղղված չէ 13 տարեկան և ավելի փոքր երեխաների համար: 13 տարեկանից ցածր որևէ մեկի մասին դիտավորյալ տեղեկատվություն հավաքելը կամ պահպանելը մեր քաղաքականության մաս չի կազմում։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Մենք կպահենք ձեր անձնական տեղեկությունները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար այդ տեղեկատվությունը հավաքվել է, ինչպես սահմանված է սույն Գաղտնիության քաղաքականությունում, կամ ավելի երկար, եթե դա պահանջվում է ցանկացած կիրառելի իրավական, կարգավորող, հաշվապահական կամ հաշվետվության պահանջներով:

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՅՔԷՋԵՐ

Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքէջեր, որոնք վերահսկվում են երրորդ անձանց կողմից: Մենք նաև օգտագործում ենք սոցիալական ցանցերի կայքէջեր, ինչպիսիք են LinkedIn-ը և Facebook-ը, ինչպես նաև երրորդ անձանց հարթակներ՝ միջոցառումներ, դասընթացներ և սեմինարներ կազմակերպելու համար: Դուք պետք է վերանայեք այս արտաքին կայքէջերի գաղտնիության քաղաքականություններ: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում այդ կայքէջերում ձեր տրամադրած տեղեկատվության կամ ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման համար:

ՔՈՒՔԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Մենք օգտագործում և ներգրավում ենք որոշակի պրովայդերների՝ օգտագործելու քուքիներ, վեբ բեկոններ և հետագծման նմանատիպ այլ տեխնոլոգիաներ (միասնաբար՝ «Քուքիներ») մեր Կայքէջում։

Քուքիները փոքր քանակությամբ տվյալներ են, որոնք պահվում են ձեր դիտարկիչում, սարքում կամ այն էջում, որը դիտում եք: Որոշ Քուքիներ ջնջվում են, երբ փակում եք ձեր դիտարկիչը, մինչդեռ մյուս Քուքիները պահպանվում են նույնիսկ դիտարկիչը փակելուց հետո, որպեսզի կայք վերադառնալից ձեզ ճանաչեն: Լրացուցիչ տեղեկություններ Քուքիների և դրանց աշխատանքի մասին հասանելի են հետևյալ լինկով՝ «All about cookies»:

Մեր Կայքի cookie-ները սովորաբար բաժանվում են հետևյալ կատեգորիաների.

  • Անհրաժեշտ քուքիներ. դրանք օգնում են Կայքէջն օգտագործելի դարձնել՝ միացնելով հիմնական գործառույթները, ինչպիսիք են էջերի նավարկությունը և վեբ կայքի անվտանգ տարածքներ մուտքը: Կայքէջը չի կարող պատշաճ կերպով գործել առանց այս քուքիների:
  • Վերլուծական/կատարողական քուքիներ. սրանք մեզ թույլ են տալիս ճանաչել և հաշվել մեր Կայքէջի այցելուների թիվը և հասկանալ, թե ինչպես են այդպիսի այցելուները նավարկում մեր Կայքէջում: Այս քուքիները սեսիայի քուքիներ են, որոնք ջնջվում են, երբ փակում եք ձեր դիտարկիչը: Մենք օգտագործում ենք Google Analytics, և ստորև կարող եք տեսնել՝ ինչպես վերահսկել Google Analytics-ի կողմից քուքիների օգտագործումը:
  • Մարքեթինգային քուքիներ. դրանք օգտագործվում են կայքէջերում այցելուներին հետևելու համար: Նպատակն է ցուցադրել գովազդներ, որոնք համապատասխանում և գրավիչ են առանձին այցելուների համար և, հետևաբար, ավելի արժեքավոր են հրատարակիչների և երրորդ անձ գովազդատուների համար:

 

Ի՞նչ տարբերակներ ունեք, եթե չեք ցանկանում քուքիներ ձեր համակարգչում:

Դուք կարող եք վերանայել ձեր ինտերնետային դիտարկիչի կարգավորումները, սովորաբար «Help» կամ «Internet Options» բաժիններում՝ որոշ քուքիների համար ձեր ունեցած ընտրություններն իրականացնելու համար: Եթե դուք անջատեք կամ ջնջեք որոշ քուքիներ ձեր ինտերնետային դիտարկիչի կարգավորումներում, հնարավոր է, որ չկարողանաք մուտք գործել կամ օգտագործել այս կայքէջի կարևոր գործառույթներ կամ հնարավորություններ, և ձեզանից կարող է պահանջվել նորից լրացնել ձեր մուտքի տվյալները:

Google Analytics-ի համար քուքիների օգտագործման մասին ավելին իմանալու և նման քուքիների հետ կապված ընտրություն կատարելու համար այցելեք Google Analytics-ից հրաժարվելու դիտարկիչի հավելումը։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Եթե ունեք որևէ մեկնաբանություն, հարց կամ մտահոգություն տվյալների գաղտնիության, այդ թվում՝ մեր կողմից կամ մեր անունից իրականացվող Անձնական տվյալների մշակման վերաբերյալ, խնդրում ենք այցելել մեզ հետ կապ հաստատելու հայտը և ուղարկել Ձեր հարցումը:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հուսով ենք, որ այս Գաղտնիության Քաղաքականությունը կարող է լուծել ցանկացած հարցում կամ մտահոգություն, որը դուք բարձրացնում եք մեր կողմից ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ: Եթե կարծում եք, որ մենք չենք բավարարել ձեր հարցումը կամ մտահոգությունը, կարող եք կապվել մեզ հետ՝ նամակ ուղարկելով info@mblegal.am հասցեին կամ մեզ հետ կապ հաստատելու հայտով:

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը, եթե մեր ծառայությունները և գաղտնիության գործելակերպը փոխվում են, կամ եթե դա պահանջվում է կիրառելի իրավական կամ կարգավորող պահանջներով: Հնարավորության դեպքում մենք ձեզ էլեկտրոնային փոստի հասցեով կտեղեկացնենք ցանկացած նշանակալի փոփոխության մասին: Այնուամենայնիվ, վերջին թարմացման ամսաթիվը տեղադրված է ստորև, և մենք ձեզ խրախուսում ենք պարբերաբար վերանայել այս Գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի տեղեկացված լինեք, թե ինչպես ենք մենք օգտագործում ձեր Անձնական տվյալները:

Վերջին թարմացումը՝ 2024 թվականի փետրվար