Տնտեսական բնույթի և հարկային հարաբերությունների հետ կապված քրեական գործերն իրենց բնույթով ավելի բարդ են, քանի որ քննության առարկան հանդիսացող փաստերը հիմնականում չեն գտնվում քրեական իրավունքի տիրույթում։ Դրանք որպես կանոն հաշվապահության, ընկերության տարբեր պաշտոնյաների լիազորությունների և պատասխանատվության ոլորտի հետ կապված խնդիրներ են, որոնց վերաբերյալ անգամ քննիչների գիտելիքները չեն բավարարում և անհրաժեշտ է լինում դատահաշվապահական փորձաքննություն նշանակել՝ պետությանը պատճառված վնասը գնահատելու համար։
Նմանատիպ գործերով պաշտպանության մարտավարությունը որպես կանոն պահանջում է լինել պրոակտիվ, լինել ոչ թե արձագանքողի դերում, այլ նախաձեռնողի։ Հիշեք՝ քննության ուղղությունը և ելքը պայմանավորված են նաև Ձեր կողմից տրամադրված փաստաթղթերի և տվյալների վրա, որոնք ելակետային են փորձաքննության համար։
Հենց այս պատճառով էլ մեր բազմակողմ մասնագետներով համալրված թիմը ունակ է լավագույնս ապահովել Ձեր իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ յուրաքանչյուր փուլում համակողմանի գնահատելով ռիսկերը և ապահովագրելով Ձեր իսկ կողմից ներկայացված տվյալները Ձեր դեմ չօգտագորվելու վտանգից։