hero image

Սնանկություն

Իմանալով, թե որքան դժվար է հաղթահարել պարտքերի արդյունքում ի հայտ եկող ընկճախտն ու անհանգստությունը՝ մենք մշտապես առաջարկում ենք համապարփակ աջակցություն, որը կօգնի ձեզ խուսափել բացասական հետևանքներից և շուտափույթ ոտքի կանգնել:

Սնանկության և անվճարունակության ոլորտում մեր ընկերության փորձն անգնահատելի է:

«ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ տրամադրում է ոլորտին առնչվող ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ՝

  • Պարտատերերի և պարտապանների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ խորհրդատվություն,
  • Բիզնեսի վերակազմավորման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն,
  • Սնանկության վարույթների վարում և համապատասխան մարմիններում շահերի ներկայացում,
  • Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում,
  • Խորհրդատվություն կարգավորող ակտերի և օրենքին համապատասխանության վերաբերյալ:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ