Ո՞վ է արտոնագրված հաշտարարը
Արտոնագրված հաշտարար է օրենքով սահմանված կարգով արտոնագրված հաշտարարի որակավորում ստացած և արտոնագրված հաշտարարների ռեեստրում գրանցված ֆիզիկական անձը:
Արտոնագրված հաշտարարի որակավորում կարող է ստանալ 25 տարին լրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն:
Հաշտարարությունն աչքի է ընկնում մի շարք
առանձնահատկություններով՝ կամավորություն, համագործակցություն, ճկունություն, գաղտնիություն, արագություն և ծախսարդյունավետություն։
Հաշտարարության միջոցով կարելի է կարգավորել գրեթե ցանկացած բնույթի
և բարդության վեճեր ու տարաձայնություններ։