hero image

Կապիտալի շուկա և ներդրումային ֆոնդեր

Ինչպե՞ս ստանալ առավելագույնը հայկական կապիտալի շուկաներից: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի տեղական շուկայի իմացությունն ու իրավաբանների մասնագիտորեն կոփված թիմը կօգնեն ձեզ Հայաստանում միջոցների ներգրավման, ներդրումների և նմանատիպ այլ գործընթացներում:

Վերահսկվելով Հայաստանի կենտրոնական բանկի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից՝ սեկտորը կարգավորում է հանրապետությունում գործող առևտրային բանկերի, վարկային, ինչպես նաև միկրոֆինանսական կազմակերպությունների, ներդրումային հիմնադրամների և բաժնետիրական ընկերությունների գործունեությունը: Հայաստանի` արագ աճող տնտեսության պայմաններում ֆինանսական սեկտորը և կորպորատիվ իրավակիրառումը առաջնային նշանակություն ունեն մեր հաճախորդների համար:

Ընկերության ֆինանսական իրավաբանների թիմը տեղական և օտարերկրյա հաճախորդներին օգնում է իրենց գործունեության բոլոր փուլերում՝

  • Կորպորատիվ ֆինանսավորման խորհրդատվություն,
  • Օրինականորեն հարմարեցված ներդրումային մեխանիզմների մշակում,
  • Ներդրումային ֆոնդերի գրանցման, ինչպես նաև հիմնադրամների զարգացման ընթացակարգի մշակման և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հավաքագրման հարցերում աջակցություն,
  • Մասնագիտական խորհրդատվություն այլ ֆինանսական հաստատությունների համար արտոնագրերի ստացման, ինչպես նաև պետական մարմինների հետ շփման հարցերում,
  • ՀՀ օրենսդրության շրջանակներում ֆինանսական գործարքների վերաբերյալ իրավաբանական եզրակացությունների տրամադրում:

 

Հպարտորեն նշենք, որ մեր ներդրումն ենք ունեցել կապիտալի հայկական շուկայի զարգացման գործում ՝ իրավաբանական աջակցություն ցուցաբերելով շուկայում մի շարք խոշորագույն գործարքներին: Ներկայացնելով մեր հաճախորդների շահերը՝ օգնում ենք նրանց ընդլայնել իրենց գործունեությունը և ավելացնել շուկայում իրենց մասնաբաժինը:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ