Դատական ներկայացուցչություն
Դատական ներկայացուցչությունն ու վեճերի լուծումը մշտապես եղել են մեր ընկերության հիմնական մտահոգություններից մեկը: Այս ոլորտը հանդիսանում է մեր հաճախորդների շահերը պաշտպանելու և նրանց անվտանգությունն ապահովելու հիմնական միջոցներից մեկը:
Դատական գործընթացների և միջնորդության միջոցով վեճերի լուծման զգալի փորձ ունեցող մեր մասնագետները կօգնեն ձեզ հետևյալ հարցերում՝
- Իրավական արդյունավետ ռազմավարության մշակում,
- Փաստաթղթերի և ապացույցների վերլուծություն,
- Մասնակցություն բանակցություններին,
- Դատական հայցերի, դիմումների, առարկությունների և դատական գործընթացների համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
- Դատաքննության բոլոր փուլերում հաճախորդի շահերի ներկայացում,
- Պետական իրավական մարմիններում հաճախորդների շահերի ներկայացում: