ՀՀ Քաղաքացիություն և կացություն
Հայաստանի քաղաքացիություն և կացության կարգավիճակ ձեռք բերելու, դադարեցնելու կամ երկարաձգելու գործընթացն առաջին հայացքից բավականին բարդ և շփոթեցնող է թվում, այնպես չէ՞: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ իրավաբանները մեծ փորձ ունեն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ֆիզիկական անձանց շահերը պաշտպանելու, կացության կարգավիճակ ստանալու և քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու հարցերում:
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության իրավական հիմքերն ու նորմատիվ ակտերը՝ մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները՝
- Բնակության (ժամանակավոր, մշտական, հատուկ)/քաղաքացիության (ըստ էթնիկ պատկանելության, ամուսնության, բնակության վայրի) համար կիրառելի հիմքերի վերաբերյալ խորհրդատվություն և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
- Քաղաքացիության, ինչպես նաև կացության թույլտվության դիմումների պատրաստում,
- Հաճախորդների ուղեկցում բժշկական զննումների և այլ պետական մարմիններ հանդիպումների,
- Պետական մարմինների բացասական որոշումների բողոքարկում,
- Կացության թույլտվության երկարաձգման դիմումի ներկայացում: