MB Legal: Կրիպտոակտիվների կարգավորման նոր օրենքի նախագիծը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է համապարփակ կարգավորումներ կրիպտոակտիվների ոլորտում: Այս մասին հայտնում է MB Legal իրավաբանական ընկերությունը:

Կրիպտոակտիվների կարգավորման օրենքի նպատակները

Կրիպտոակտիվների կիրառման և շրջանառության ծավալների աճի հետ միասին՝ Հայաստանում և այլ երկրներում զգալիորեն մեծացել է հասարակության ներգրավվածությունը այս ոլորտում։ Մեծացել է նաև բիզնես գործունեությունը, որը հիմնված է բլոքչեյն տեխնոլոգիաների վրա։ Այդուհանդերձ, կարգավորման բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում կրիպտոակտիվների ոլորտում նորարարությունների և ներդրումների համար։

Կարգավորման բացակայությունը նաև ռիսկեր է ստեղծում, կապված հաճախորդների շահերի պաշտպանվածության և փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման վտանգների հետ։ Նման իրավիճակը սահմանափակում է կրիպտո էկոհամակարգի և ֆինանսական համակարգի պատշաճ ինտեգրման և համագործակցության հնարավորությունները։

Նոր կարգավորման հիմնական դրույթները

Նախագիծը նախատեսում է`

  • Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի և առուվաճառքի կարգավորում։
  • Կրիպտոակտիվներով ծառայությունների տրամադրման լիցենզավորման պահանջներ։
  • Պահուստային ակտիվների և հաճախորդների միջոցների պաշտպանության մեխանիզմների մշակում։
  • Կրիպտոակտիվների շուկայում չարաշահումների կանխարգելում։
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցներ։

Կենտրոնական բանկի դերը

ՀՀ Կենտրոնական բանկը կստանա անհրաժեշտ իրավասություններ և պարտականություններ՝ կրիպտոակտիվների շուկան կարգավորելու և վերահսկելու համար։ ՀՀ ԿԲ նաև կհետևի միջազգային չափանիշներին և կաշխատի մի շարք կազմակերպությունների հետ՝ ապահովելով ոլորտի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։

Ակնկալվող արդյունքները

Օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանում կրիպտոակտիվների շուկայի երկարաժամկետ և կայուն զարգացմանը, կստեղծի նոր հնարավորություններ ներդրողների և հաճախորդների համար, ինչպես նաև կապահովի միջազգային գործընկերների ներգրավվածությունը։

Կրիպտոակտիվների կարգավորման շնորհիվ կստեղծվեն նորարարական ծրագրերի համար անհրաժեշտ պայմաններ, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը։

MB Legal իրավաբանական ընկերությունը առաջարկում է ամբողջական իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն կրիպտոակտիվների նոր կարգավորման վերաբերյալ։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները