hero image

Հանրային և վարչական իրավունք

Հանրային և վարչական իրավունքի շրջանակներում մեր իրավաբանները մասնագիտական բարձրակարգ ծառայություններ են մատուցում անհատներին, ձեռնարկություններին և պետական կառույցներին: Թիմը զգալի փորձ ունի հաճախորդների շահերը ներկայացնելու, ինչպես նաև սահմանադրական իրավունքի և վարչական դատավարությունների հարցերում աջակցություն ցուցաբերելու մեջ:

Մենք հպարտ են, որ օգնում ենք մեր հաճախորդներին կողմնորոշվել Հայաստանի անընդհատ զարգացող պետական և վարչական իրավունքի ոլորտում: Չնայած կանոններն ու ենթաօրենսդրական ակտերը կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել, այս իրավական հարցերի լուծման մեր համապարփակ և առաջադեմ մոտեցումը չի փոխվում:

Ընկերության հանրային և վարչական իրավունքի ոլորտում գործող թիմը մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Հաճախորդի շահերի ներկայացում վարչական և կարգավորող ընթացակարգերում,
  • Տեղական օրենքների և իրավական ակտերի պահպանմանն ուղղված խորհրդատվություն,
  • Սահմանադրական իրավունքի շուրջ խորհրդատվություն,
  • Հաճախորդների պաշտպանություն վարչական դատավարությունների ընթացքում,
  • Բանակցություններ և հաղորդակցություններ համապատասխան կառավարական մարմինների հետ,
  • Փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև բողոքարկման ընթացքում իրավաբանական աջակցության տրամադրում:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ