hero image

Հակամենաշնորհ և մրցակցություն

Մասնագիտական բարձրակարգ խորհրդատվություն ստանալը չափազանց կարևոր է այս ոլորտում: Մեր ընկերությունը հակամենաշնորհային և մրցակցային իրավունքի շրջանակներում առաջարկում է համապարփակ իրավաբանական ծառայություններ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արգելում և զգալի կերպով սահմանափակում է մենաշնորհային գործունեությունն ու անբարեխիղճ մրցակցությունը: Այնուամենայնիվ, գործող կազմակերպությունները իրենց մրցակիցների կամ նույնիսկ պետության կողմից ձեռնարկած քայլերի արդյունքում ժամանակ առ ժամանակ խտրականության զոհ են դառնում:

Նման ռիսկերից խուսափելու համար Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ցանկացած ընկերություն պետք է ունենա հակամենաշնորհային օրենսդրության և մրցակցության պահպանմանն ուղղված մարտավարություն: Հայաստանի տարածքում կորպորատիվ իրավունքի և վերակազմակերպումների իրականացման համար անհրաժեշտ է նախապես ստանալ համապատասխան մարմինների համաձայնությունը:

  • Առևտրային համաձայնագրերի ստուգում,
  • Բիզնես պրակտիկայի գնահատում օրենսդրությանը համապատասխանության համար,
  • Իրավաբանական օգնություն ընկերությունների միաձուլման վերահսկման ընթացակարգում,
  • Ամբողջական աջակցություն հակամենաշնորհային դատավարությունների շրջանակներում,
  • Գործարքների ժամանակ խորհրդատվություն, ինչպես նաև համապատասխան մարմիններում հաճախորդի շահերի պաշտպանում:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ