MB Legal-ը միանում է Multilaw-ին՝ դառնալով վերջինիս հայաստանյան անդամ-ընկերությունը

Թարմացված՝

Այս անդամակցությամբ գլոբալ իրավաբանական ցանցն առաջին անգամ մուտք է գործում Հարավային Կովկաս՝ ընդլայնելով միջսահմանային աջակցության հնարավորությունները MB Legal-ի հաճախորդների համար Հայաստանում և Վրաստանում:

MB Legal-ը դարձել է Multilaw-ի հայաստանյան անդամ-ընկերությունը. սա նշանակալի իրադարձություն է, որն ազդարարում է այս ցանցի առաջին ներկայությունը Հարավային Կովկասում և լուրջ քայլ է ընկերության միջազգային աճի ճանապարհին:

Multilaw-ն անկախ իրավաբանական ընկերությունների աշխարհի առաջատար ցանցերից մեկն է, որը միավորում է անդամների ավելի քան 100 երկրներից: Անդամակցությունը հնարավոր է միայն հատուկ հրավերով և վկայում է ընկերության բարձր հեղինակության, ծառայությունների անբասիր որակի և միջազգային հեռանկարի մասին: 2020 թվականին հիմնադրված, Երևանում գլխամասային գրասենյակ և Վրաստանում կայուն ներկայություն ունեցող MB Legal-ի համար այս հանգամանքը ընկերության ձևավորած միջսահմանային հզոր պրակտիկայի ճանաչումն է, որի շրջանակներում տեղական և միջազգային հաճախորդներին տրամադրվում է համապարփակ խորհրդատվություն բարդ գործարքային և կարգավորիչ հարցերի շուրջ:

Ունե՞ք իրավաբանական հարցեր Հայաստանում կամ Վրաստանում:

Ի՞նչ է տալիս Multilaw-ին անդամակցելը հաճախորդներին

Որպես ցանցի անդամ՝ MB Legal-ն այժմ կարող է անխափան կերպով համագործակցել վստահելի իրավաբանական գործընկերների հետ աշխարհի գրեթե բոլոր խոշոր իրավազորություններում՝ տրամադրելով համակարգված աջակցություն բազմաիրավազորային գործարքների, միջազգային ֆինանսավորման, վեճերի լուծման և կարգավորիչ աշխատանքների հարցերում: Հաճախորդները կշարունակեն աշխատել հայկական և վրացական շուկաներին քաջածանոթ տեղական թիմի հետ՝ միաժամանակ հասանելիություն ստանալով կայուն և բարձրորակ իրավաբանական խորհրդատվության ամբողջ աշխարհում: Ընկերության ճանաչված առաջատար դիրքերը կորպորատիվ իրավունքի և M&A-ի (միաձուլումներ և ձեռքբերումներ), բանկային ու ֆինանսական գործի, կապիտալի շուկաների, ֆինտեխի ու կրիպտոարժույթների կարգավորման, շահումով խաղերի կարգավորման և վեճերի լուծման ոլորտներում այն դարձնում են հուսալի տարածաշրջանային դարպաս այս իրապես գլոբալ ցանցի ներսում:

Ընկերության ներկայացուցիչները ցանցում

Multilaw-ում MB Legal-ը կներկայացնեն Հիմնադիր գործընկեր Մեսրոպ Մանուկյանը, ում պրակտիկան կենտրոնացած է կորպորատիվ իրավունքի ու M&A-ի, տեխնոլոգիաների, մտավոր սեփականության և շահումով խաղերի կարգավորման ուղղություններով, և Գործընկեր Գրիգոր Գրիգորյանը, որը խորհրդատվություն է տրամադրում կորպորատիվ և առևտրային իրավունքի, վեճերի լուծման, աշխատանքային իրավունքի ու պետական գնումների հարցերով: Ընկերությունը ճանաչված է հեղինակավոր Chambers & Partners, The Legal 500 և IFLR պարբերականների կողմից:

Մեկնաբանելով անդամակցությունը՝ Մեսրոպ Մանուկյանը նշել է. «Մենք մեծ ուրախությամբ ենք միանում Multilaw-ին՝ դառնալով անկախ իրավաբանական ընկերությունների՝ միջազգային բարձր հեղինակություն վայելող այս ցանցի մի մասը: MB Legal-ը զարգացրել է ամուր միջսահմանային պրակտիկա և ընդլայնվող տարածաշրջանային ներկայություն Հայաստանում ու Վրաստանում, և Multilaw-ին անդամակցելը թույլ կտա մեզ էլ ավելի արդյունավետ աջակցել մեր հաճախորդներին միջազգային հարթակներում: Մենք անհամբերությամբ ենք սպասում անդամ-ընկերությունների հետ արժեքավոր հարաբերությունների կառուցմանը և տարբեր երկրներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը»:

Իմացեք ավելին MB Legal-ի կորպորատիվ և M&A ծառայությունների ու վեճերի լուծման պրակտիկայի մասին, կամ կապ հաստատեք մեզ հետ՝ ձեր միջսահմանային հարցը քննարկելու նպատակով:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները

Օֆշորային խաղային գործունեության տեղափոխումը Հայաստան. Գրանցում և բանկային սպասարկում

Օֆշորային խաղային գործունեության տեղափոխումը Հայաստան. Գրանցում և բանկային սպասարկում

Օֆշորային iGaming գործունեությունը Հայաստան տեղափոխելու քայլ առ քայլ իրավական ուղեցույց՝ ՍՊԸ-ի հիմնադրում, լիցենզավորման ծախսեր, բանկային գործունեություն և աշխատակազմի տեղափոխման կանոններ: