ԷՄ ԲԻ Լեգալ ընկերության մասին
2020 թվականից ի վեր «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ն իրավաբանական ոլորտի լավագույն ներկայացուցիչներից է։ Ընկերությունը ստեղծվել է այն հաճախորդների համար, ովքեր ամենից վեր են դասում որակն ու կատարելությունը։ Մեր հաջողության գրավականը երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերություններն են մեր հաճախորդների հետ։
Փորձառու իրավաբանների թիմն ամենատարբեր ասպարեզներում բազում հաջողություններ է գրանցել։ Մեր առաքելությունն է Հայաստանում և նրա սահմաններից դուրս յուրաքանչյուր հաճախորդին և գործին ցուցաբերել անհատական մոտեցում և առաջարկել համալիր լուծումներ։
Իր հիմնադրման օրվանից մինչև այսօր ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում բազմաթիվ հաճախորդների, որոնց թվում են խոշոր միջազգային կազմակերպություններ, ֆինանսական հաստատություններ, ՏՏ ոլորտի ընկերություններ, փոքր և միջին բիզնեսներ։ Գերազանց թիմային աշխատանքի և մասնագիտական լուծումների շնորհիվ մենք մատուցում ենք որակյալ իրավաբանական ծառայություններ կորպորատիվ իրավունքի և կապիտալի շուկաների ոլորտներում։ Այս բնագավառում թիմն աշխատել է ավելի քան 200 հաճախորդների հետ։
Հատուկ ուշադրություն դարձնելով ՏՏ իրավունքին՝ ընկերությունն առաջինն է հանդես եկել որպես նորարարական ներդրումային գործիքների, աշխատողների բաժնետոմսերի և 40 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ տեխնոլոգիաների փոխանցման գործարքների խորհրդատու:
Մենք հպարտ ենք, որ ոլորտի առաջատար մասնագետների միասնական թիմ ենք։ Ընտրելով մեզ որպես Ձեր իրավաբանական խորհրդատու՝ հնարավորություն կստանաք աշխատելու մասնագետների հետ, ովքեր հասկանում են Ձեր բիզնեսը, խոսում են Ձեր իսկ լեզվով և ծանոթ են տեղական շուկայի նրբություններին: