hero image

Վեճերի այլընտրանքային լուծում

Հայաստանում այլընտրանքային ծառայությունները վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն, քանի որ ավանդական դատավարությունների համեմատ դրանք վեճերի լուծման ավելի արդյունավետ և ֆինանսապես ձեռնտու եղանակ են:

Վեճերի այլընտրանքային լուծումը ենթադրում է դատարանից դուրս հակասությունների կարգավորում բանակցությունների, արբիտրաժի և միջնորդության միջոցով: Գործընթացին հաճախ նպաստում է չեզոք երրորդ կողմը, որն օգնում է ներգրավված կողմերին համաձայնության գալ:

Ոլորտի փորձառու մասնագետների թիմը պատրաստ է օգնել ձեզ գործընթացի բոլոր փուլերում՝ խորհրդատվությունից մինչև վեճերի լուծում և հետագա աջակցություն: Վեճերի այլընտրանքային լուծումը ընդգրկում է ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ՝

  • Օրենքի կետերի և ակտերի շուրջ խորհրդատվություն,
  • Իրավաբանական անհատական մարտավարության մշակում,
  • Աջակցություն բանակցությունների, հանդիպումների և պայմանագրերի կնքման ընթացքում,
  • Կարգավորման համաձայնագրի կնքման իրավաբանական ուղեկցում,
  • Լիցենզավորված միջնորդական ծառայություններ ընկերության բարձր որակավորում ունեցող աշխատակիցների կողմից:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ