Offices

Գլխավոր իրավաբան
Մարիա Պետրոսյանը MB Legal-ի գլխավոր իրավաբանն է, փաստաբան և արտոնագրված հաշտարար, ով ունի յոթ տարուց ավելի մասնագիտական փորձ իրավաբանական խորհրդատվության, կորպորատիվ և բիզնես իրավունքի, դատավարության, իրավական ռիսկերի գնահատման, օրենսդրական ակտերի մշակման և իրավական բարեփոխումների ոլորտներում։ Նա ՀՀ փաստաբանների պալատի և Հաշտարարների պալատի անդամ է։
Մարիան իրավաբանական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում՝ գերազանցության դիպլոմով ավարտելով և՛ բակալավրիատը, և՛ մագիստրատուրան։ Նա ակադեմիական և մասնագիտական զարգացման ծրագրեր է անցել նաև Միացյալ Նահանգներում՝ որպես ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրթաթոշակային ծրագրի մասնակից։
Մինչև ԷՄ ԲԻ Լեգալին միանալը Մարիան լայն փորձ է ձեռք բերել թե՛ մասնավոր պրակտիկայում, թե՛ հանրային հատվածում՝ ընկերություններին և կազմակերպություններին խորհրդատվություն տրամադրելով կորպորատիվ հարցերի, առևտրային պայմանագրերի, կարգավորչական խնդիրների, վեճերի և բարդ իրավական ռիսկերի վերաբերյալ։ Նրա փորձն ընդգրկում է կորպորատիվ կառավարման, նախագծային ֆինանսավորման, համապատասխանության, պետական կարգավորման և միջազգային արբիտրաժի հարցեր։
Մարիան ակտիվորեն մասնակցել է նաև Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների գործընթացներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով արբիտրաժին, հաշտարարությանը և արդարադատության մատչելիությանը։ Այդ շրջանակում նա ներդրում է ունեցել օրենսդրության և քաղաքականության մշակման գործում և հանդես է եկել որպես Հայաստանի ազգային թղթակից Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովում (CEPEJ)։
ԷՄ ԲԻ Լեգալում Մարիան հաճախորդներին խորհրդատվություն է տրամադրում կորպորատիվ և բիզնես իրավունքի, առևտրային գործարքների, պայմանագրային և կարգավորչական հարցերի, վեճերի կանխարգելման ու լուծման, ինչպես նաև բարդ իրավական և ռազմավարական խնդիրների վերաբերյալ։
Իրավաբանական պրակտիկային զուգահեռ Մարիան զբաղեցնում է կրթամշակութային հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա ակտիվորեն ներգրավված է միջազգային մասնագիտական հարթակներում և մասնակցում է միջազգային մոդելային դատական մրցույթներին (moot court) որպես մարզիչ, արբիտր և մենթոր։