Արամ Կայֆաջյան

Արամ Կայֆաջյան

linkedin icon

Գործընկեր

Արամ Կայֆաջյանն ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ կապիտալի շուկաներում, գործարքների անցկացման և ներդրումների կառավարման ոլորտներում: Ունենալով տնտեսագիտության դոկտորի աստիճան՝ Արամն համագործակցում է Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող մասնավոր ներդրողների և ձեռնարկությունների հետ:

2004 թվականից ի վեր Արամը զբաղեցնում է «Արմբրոկ» ԲԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը: Նրա ղեկավարման ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում ամենահարգված և ակտիվ ներդրումային ընկերություններից մեկը:

Նրա ռազմավարական տեսլականը և գործնական գաղափարները օգնեցին հարյուրավոր ներդրողների հասնել և գերազանցել իրենց առջև դրված նպատակները: Այսօր Արամը տասնյակ ընկերությունների հուսալի գործընկերն է, ով նրանց օգնում է հաղթահարել մի շարք ֆինանսական խնդիրներ՝ միջոցներ հայթայթելով արժեթղթերի շուկայում:

Նա նաև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն դիտորդական խորհրդի անդամն է (2020 թվականի սեպտեմբերից), «Գլոքալ» ակտիվների կառավարման ընկերության խորհրդի անդամ (2017 թվականից), «Անի Հոլդինգ» միջազգային հյուրանոցային կառավարման և արտադրական խմբի Խորհրդի անդամ (2015 թվականից):

Արամն ունի նորարարության և գիտելիքների փոխանակման հատուկ տաղանդ: Այս հմտությունն իր արտահայտումն է ստանում ցանկացած չափի ձեռնարկություններ դաստիարակելու և ուղղորդելու նրա ունակության մեջ: Արամը միշտ ողջունելի հյուր է ոլորտին առնչվող միջոցառումներին և սեմինարներին:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ