Անահիտ Սարգսյան

Անահիտ Սարգսյան

linkedin icon

Կրտսեր գործընկեր

Անահիտ Սարգսյանը թիմին միացել է 2021 թվականին՝ զբաղեցնելով իրավաբանի պաշտոնը, իսկ մեկ տարի անց ստացել է պաշտոնի բարձրացում և դարձել ղեկավար: Երևանի պետական համալսարանն ավարտել է գերազանցության դիպլոմով, այնուհետև ստացել իրավունքի մագիստրոսի կոչում Հայաստանի Ամերիկյան համալսարանում և 2021 թվականի դեկտեմբերին դարձել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի լիիրավ անդամ:

Իր ակադեմիական ուսումնառության ընթացքում Անահիտը ակտիվորեն մասնակցել է փոխանակման և կամավորության բազմաթիվ ծրագրերի, որոնց շրջանակներում համագործակցել է մի քանի ՀԿ-ների հետ՝ տրամադրելով անվճար իրավաբանական ծառայություններ: Նա երբեք բաց չի թողել իր գիտելիքները խորացնելու և մասնագիտական հմտությունները բարելավելու հնարավորությունը՝ մասնակցելով ազգային և միջազգային դատական մրցույթների իրավունքի տարբեր ոլորտներում: Այսպես, օրինակ, Անահիտը հետաքրքրվում է միջազգային առևտրային արբիտրաժի, բանկային իրավունքի, ապահովագրական իրավունքի, մտավոր սեփականության և միջնորդության ոլորտներով:

Անահիտը նաև մասնակցել է I.R.Z. և G.I.Z. գերմանական կազմակերպությունների կողմից կազմակերպված իրավաբանական դասընթացներին, այդ թվում նաև վերջերս կազմակերպված միջնորդության դասընթացները:

Աշխատելով որպես իրավախորհրդատու Հայաստանի տարբեր իրավաբանական ընկերություններում և փորձ ձեռք բերելով իրավունքի տարբեր ոլորտներում՝ Անահիտը ի վերջո որոշել է մասնագիտանալ կորպորատիվ և ձեռնարկատիրական իրավունքի ոլորտում: Միանալով «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի թիմին՝ Անահիտը բացահայտեց ֆինանսական իրավունքի հսկայական ոլորտը և ձեռք բերեց ներդրումային ընկերությունների և հիմնադրամների հետ համագործակցելու հսկայական փորձ:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ