Մեսրոպ Մանուկյան

Մեսրոպ Մանուկյան

linkedin icon

Հիմնադիր գործընկեր

Մեսրոպ Մանուկյանն ավելի քան 7 տարի է հաճախորդներին տրամադրում է բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, պետական և մասնավոր նախագծերի և այլ ոլորտների վերաբերյալ։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում Մեսրոպը բազմաշերտ իրավական գործարքների մասով խորհրդատվություն է տրամադրել այնպիսի բարձրակարգ ընկերությունների, ինչպիսիք են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը և Ucom-ը։ Նա ղեկավարել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և IDeA հիմնադրամի իրավաբանական գործառույթների բաժինները։ Ավելին, Շանհայի տեխնոլոգիական ընկերությունում տեղակայված OneDapp-ի գլխավոր խորհրդատուի պաշտոնում աշխատելը նրա մասնագիտական գործունեության ամենանշանակալի հանգրվաններից է։

Մասնագիտական զարգացումն ու գիտելիքներով կիսվելու ձգտումը նրա համար մշտապես եղել են գլխավոր դերում։ Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասավանդել է կորպորատիվ և գործարքային իրավունքի դասեր։

Նա ունի Քեմբրիջի համալսարանի իրավագիտության մագիստրոսի, Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության բակալավրի աստիճաններ։ Մեստրոպն իր աշխատանքային գործունեությունը ծավալում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ