Կորպորատիվ իրավունք

Բիզնես և կորպորատիվ իրավունքը կարգավորում է ընկերությունների ստեղծման, գործունեության և լուծարման գործընթացները։ Այն սահմանում է կորպորատիվ իրավաբանական անձի սկզբունքը, ինչը նշանակում է ընկերության որպես առանձին իրավաբանական անձ գոյություն ունենալը։ Որպես այդպիսին, բիզնեսը կարող է ունենալ սեփականություն, կնքել պայմանագրեր և ստանձնել պարտավորություններ՝ իր սեփականատերերից անկախ։ Կորպորատիվ իրավունք ոլորտում տրամադրվող մեր հիմնական ծառայություններից են ընկերությունների միաձուլման, բաժանման, գնման, վաճառքի և ներքին ակտիվների վերակազմակերպման հարցերի լուծումը:

Ստանալ գնառաջարկ

Իրավաբանական ծառայություններ կորպորատիվ իրավունքի ոլորտում

Բիզնեսի հիմնադրման նպատակով փորձառու իրավաբան գտնելը ցանկացած ձեռնարկատիրոջ կամ ներդրողի կարևորագույն որոշումներից մեկն է։ Ի սկզբանե ընտրված իրավական կառուցվածքը կանխորոշում է, թե ինչպես է ընկերությունը հարկվելու, կառավարվելու և պաշտպանվելու։ Հայաստանում մեր կորպորատիվ իրավաբանները սերտորեն աշխատում են հաճախորդների հետ՝ գնահատելու յուրաքանչյուր տարբերակ և ընտրելու այն կառուցվածքը, որը լավագույնս համապատասխանում է նրանց նպատակներին և ռիսկերի պրոֆիլին։

Անկախ նրանից, թե դուք սկսնակ ձեռնարկատեր եք, փոքր բիզնես, միջազգային կորպորացիա կամ անհատ ձեռներեց, մեր փորձառու իրավաբաններն ու փաստաբանները կօգնեն գտնել Ձեր բիզնեսի զարգացման ամենաճիշտ ուղին՝ հիմնվելով կորպորատիվ իրավունքի սկզբունքների վրա: Կորպորատիվ վեճեր ծագելու դեպքում Էմ Բի Լեգալը կկիրառի իր հարուստ փորձը՝ լավագույն լուծումներ գտնելու համար։

Էմ Բի Լեգալի առաջարկած լուծումները ներառում են՝

  • Միջնորդության համաձայնագրերի մշակում

    1
  • Բանակցային գործընթացների աջակցություն

    2
  • Բազմակողմանի համաձայնագրերի կազմում և ստորագրում

    3
  • Աջակցություն արբիտրաժային ընթացակարգերում

    tick

Մեր կորպորատիվ իրավունքի փաստաբանները մշտապես պատրաստեն օգնել ու աջակել Ձեզ գործունեության ամբողջ ընթացքում։

  • Կորպորատիվ վերակազմակերպումներ

    Կորպորատիվ վերակազմակերպման ընթացքում ընկերությունը փոխում է իր կառուցվածքը կամ գործունեության ձևը՝ բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու և գործարար նպատակներին առավելագույնս հասնելու համար:
    Գործընթացը կարող է ներառել ընկերությունների միաձուլում, բաժանում, կամ կառավարման նոր մոդելի կիրառում։

    Մեր ընկերության կորպորատիվ իրավաբանները տրամադրում են հետևյալ ծառայությունները՝

    • Խորհրդատվություն ընկերության գրանցման և կազմակերպական ձևի ընտրության հարցում,
    • Բանկային հաշվի բացում և կորպորատիվ կառուցվածքի մշակում,
    • Վերակազմավորման մոդելների ճիշտ ընտրություն,
    • Խորհրդատվություն բաժնետոմսերի համախմբման և բաժանման գործընթացներում,
    • Կորպորատիվ կառավարման և աշխատակիցների բաժնետոմսերի բազմատեսակ կառավարումների մշակում,
    • Ամենօրյա գործունեության, աշխատանքային օրենսդրության և հարկային հարցերին առնչվող իրավական աջակցություն,
    • Անդրսահմանային գործարքների վերաբերյալ խորհրդատվություն։
  • Ընկերությունների միաձուլում

    Երկու կամ ավելի ընկերությունների միացում, որի արդյունքում ձևավորվում է նոր ընկերություն կամ մեկ ընկերությունը կլանում է մյուսը: Ընկերությունների միաձուլման դեպքում մեր իրավաբանների առաջարկած ծառայություններն են՝

    • Ընկերությունների միացման/միաձուլման փաստաթղթերի կազմում,
    • Գործընթացների գնահատում օրենսդրության տեսանկյունից,
    • Համակենտրոնացումների հայտարարագրման աջակցություն,
    • Գործարքների մասին խորհրդատվություն և շահերի պաշտպանություն համապատասխան մարմիններում։
  • Ընկերությունների բաժանում

    Գործող ընկերության բաժանումը մի քանի առանձին ընկերությունների, որ կարող է իրականացվել ակտիվների կամ բաժնետոմսերի բաշխման միջոցով: Ընկերությունների բաժանման դեպքում ԷՄ ԲԻ Լեգալ-ը աջակցում է Ձեզ կատարել հետևյալ անհրաժեշտ քայլերը.

    • Համոզվել, որ բաժանումը համապատասխանում է կորպորատիվ օրենքներին, հարկային կանոնակարգերին, հակամենաշնորհային օրենքներին և արժեթղթերի կարգավորումներին,
    • Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան մարմիններին, ինչպիսիք են ընկերությունների ռեգիստրները կամ հարկային մարմինները:

    Կատարվում է նաև իրավական փաստաթղթերի մշակում և վերանայում.

    • Բաժանման համաձայնագրեր,
    • Կորպորատիվ կառավարման փաստաթղթեր,
    • Պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք արտացոլում են նոր կորպորատիվ կառուցվածքը:
  • Ընկերությունների գնում

    Գործընթաց, որի ընթացքում մեկ ընկերությունը ձեռք է բերում մեկ այլ ընկերություն՝ գնելով նրա ակտիվները և/կամ բաժնետոմսերը: Ընկերություններ գնելու պարագայում  MB Legal-ը աջակցում է Ձեզ հետևյալ հարցերում.

    • Գնվող ընկերության համապարփակ ուսումնասիրություն, որ ներառում է իրավական, ֆինանսական, գործառնական, հարկային և կանոնակարգային ասպեկտների վերլուծությունը:
    • Հնարավոր պարտավորությունների, ռիսկերի և չբացահայտված իրավական խնդիրների հայտնաբերում, օրինակ՝ ընթացիկ դատավարություններ, մտավոր սեփականության իրավունքներ կամ աշխատանքային վեճեր:
    • Ձեռքբերման համար իրավական և հարկային լավագույն կառուցվածքի խորհրդատվություն։
    • Գործարքի ֆինանսական հետևանքների և հարկային պարտավորությունների գնահատում և խորհրդատվություն:
  • Ընկերությունների վաճառք

    Գործող ընկերության ամբողջական կամ մասամբ վաճառքը այլ ընկերության կամ ներդրողների, ներառյալ ակտիվների և/կամ բաժնետոմսերի փոխանցումը: Ընկերություններ վաճառելու դեպքում մեր պրոֆեսիոնալ իրավաբաններն ու փաստաբանները կաջակցեն Ձեզ իրականացնել հետևյալ քայլերը՝

    • Կազմակերպության ներքին աուդիտի իրականացում` ընկերության իրավական,
    • ֆինանսական և գործառնական ասպեկտները վերանայելու նպատակով,
    • Վաճառքի համար իրավականորեն ճիշտ կորպորատիվ կառուցվածքի ընտրության խորհրդատվություն, ներառյալ վերակազմավորումները, ակտիվների կամ բաժնետոմսերի վաճառքը,
    • Հավաստիացում, որ վաճառքը համապատասխանում է բոլոր համապատասխան օրենքներին և կանոնակարգերին, օրինակ՝ հակամենաշնորհային, հարկային, արժեթղթերի օրենքներին և բնորոշ ոլորտի կանոնակարգերին:
    • Հարկային խորհրդատվություն՝ ներառյալ կապիտալի շահութահարկը, եկամտահարկը, և ԱԱՀ-ն։

Համոզված չե՞ք, թե որ իրավական կառուցվածքն է լավագույնս համապատասխանում Ձեր բիզնեսին։

ԷՄ ԲԻ Լեգալ իրավաբանական ընկերություն - կորպորատիվ իրավունք

Եթե Դուք փնտրում եք իրավաբանական ընկերություն կամ փաստաբանական գրասենյակ, որը կտրամադրի բարձրակարգ իրավաբանական ծառայություններ, Դուք կարող եք վստահել Էմ Բի Լեգալին։ Մեր փորձառու կորպորատիվ իրավաբաններն իրենց անգնահատելի փորձը սիրով կկիսեն Ձեզ հետ՝ աջակցելով ամենատարբեր իրավական ոլորտներում։

Իրավաբանական ծառայություններ կորպորատիվ իրավունքի ոլորտում

Էմ Մի Լեգալ ՓԲԸ-ն մատուցում է հետևյալ ծառայությունները։ Ընտրեք Ձեզ անհրաժեշտ ոլորտը, խորհդակցեք կորպորատիվ իրավաբանի հետ, ստացեք անհրաժեշտ իրավաբանական և փաստաբանական ծառայություններ և գտեք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները։

  • Կորպորատիվ իրավունք
  • Կապիտալի շուկա և ներդրումային ֆոնդեր
  • Պայմանագրեր և գործարքներ
  • Հարկային և առևտրային իրավունք
  • Սնանկություն
  • ՏՏ իրավունք և ստարտափներ
  • Հակամենաշնորհ և մրցակցություն
  • Լիցենզիաներ և թույլտվություններ
  • Վեճերի այլընտրանքային լուծում
  • Մաքսային իրավունք

Էմ Բի Լեգալը ներկայացված է հետևյալ հարթակներում

Կորպորատիվ իրավաբանական ծառայություններ Հայաստանում

Մեր իրավաբանների և փաստաբանների թիմը տրամադրում է համապարփակ իրավական աջակցություն կորպորատիվ իրավունքի բոլոր ասպեկտներում։ Մենք առաջարկում ենք կորպորատիվ իրավաբանական ծառայություններ՝ բիզնեսի գործնական կարիքները յուրաքանչյուր փուլում հոգալու համար՝ նոր ստարտափներից մինչև վերազգային ձեռնարկություններ։ Որպես պրոֆեսիոնալ կորպորատիվ իրավաբանական ընկերություն՝ մենք տրամադրում ենք.

Փնտրու՞մ եք համապարփակ կորպորատիվ իրավաբանական ծառայություններ Հայաստանում:

Հաճախ տրվող հարցեր

  • 1. Ի՞նչ է կորպորատիվ իրավունքը։

    Կորպորատիվ իրավունքն այն ոլորտն է, որ կարգավորում է ընկերությունների ստեղծման, գործունեության և կառավարման կանոնները, հետագա կարգավորումները և գործնական անհրաժեշտ մոտեցումները:

    Այն ընդգրկում է ամեն ինչ՝ սկսած բիզնեսի հիմնումից, կառավարումից, միաձուլումների կամ ձեռքբերումների իրականացումից, մինչև բաժնետերերի, աշխատակիցների և հարկերի հետ կապված օրենքներին հետևելն ու կանոնակարգելը։

  • 2. Որոնք են կորպորատիվ իրավաբանի պարտականությունները։

    Կորպորատիվ իրավաբանների հիմնական պարտականություններն ընդգրկում են բիզնեսի գործունեության իրավական ասպեկտները: Այլ ծառայությունների թվում նրանք իրականացնում են.

    • Խորհրդատվություն ընկերության ձևավորման վերաբերյալ՝ օգնելով ընտրել համապատասխան իրավաբանական կառուցվածքը:
    • Կորպորատիվ կառավարում՝ ապահովելով, որ ընկերությունը գործի ըստ կանոնակարգերի:
    • Պայմանագրերի կազմում և ստուգում:
    • Միաձուլումների և ձեռքբերումների աջակցություն:
  • 3. Ինչպե՞ս ընտրել կորպորատիվ իրավաբանական ընկերություն Հայաստանում:

    Հայաստանում կորպորատիվ իրավաբանական ընկերություն ընտրելիս նպատակահարմար է հաշվի առնել տվյալ ոլորտում ընկերության փորձառությունը, ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գործարար իրավունքի իմացությունը, ինչպես նաև անհատականացված իրավական ռազմավարություններ մշակելու կարողությունը:

    Պրոֆեսիոնալ իրավաբանական ընկերությունը համատեղում է տեղական իրավական փորձագիտությունը միջազգային փորձի հետ և ռազմավարությունները հարմարեցնում է բիզնեսի պահանջներին:

  • 4. Կորպորատիվ իրավունքի ի՞նչ ծառայություններ է տրամադրում MB Legal-ը Հայաստանում:

    MB Legal-ն առաջարկում է կորպորատիվ իրավունքի ծառայությունների համալիր փաթեթ Հայաստանում, որն ընդգրկում է ընկերության գործունեության տարբեր փուլերը: Դրանք ներառում են բիզնեսի հիմնադրում և գրանցում, խորհրդատվություն կորպորատիվ կառավարման վերաբերյալ, միաձուլումներ և ձեռքբերումներ, բիզնեսի առանձնացում, պայմանագրերի կազմում և վերանայում, իրավական աուդիտ (due diligence) և կորպորատիվ վերակազմակերպում:

    Ընկերությունը նաև մասնագիտացված աջակցություն է տրամադրում հայկական շուկա մուտք գործող օտարերկրյա ներդրողներին, ինչպես նաև ընթացիկ իրավական խորհրդատվություն՝ գործող ձեռնարկություններին համապատասխանության ապահովման և ռազմավարական գործարքների հարցերում:

  • 5. Ե՞րբ պետք է դիմել կորպորատիվ իրավաբանին Հայաստանում:

    Կորպորատիվ իրավաբանին նպատակահարմար է դիմել հնարավորինս վաղ՝ նախքան որևէ խոշոր բիզնես որոշում կայացնելը: Վաղ իրավական ուղղորդումը կարևոր է ընկերություն հիմնադրելիս, գործընկերություն սկսելիս, բիզնես ձեռք բերելիս կամ վաճառելիս, ինչպես նաև կազմակերպությունը վերակառուցելիս:

    Կորպորատիվ իրավաբանն օգնում է արդյունավետորեն կառուցել գործարքները և ապահովել լիարժեք համապատասխանություն ՀՀ օրենսդրությանը: MB Legal-ի մասնագետները տրամադրում են խորհրդատվություն բիզնեսի գործունեության տարբեր փուլերում և աջակցում բազմակողմ գործարքների կառավարման հարցերում:

Մեր ծառայությունները

Շահումով խաղերի և խաղատներ մասին օրենք

Շահումով խաղերի և խաղատներ մասին օրենք

Շահումով խաղերի և խաղատների գործունեության կարգավորման և լիցենզավորման ծառայություններ Հայաստանում։ Ստացեք իրավաբանական աջակցություն այսօր։

Ավելին Ավելին
Էքստրադիցիա

Էքստրադիցիա

MB Legal-ն ապահովում է իրավաբանական աջակցություն էքստրադիցիայի հարցերում։ Մեր էքստրադիցիայի փաստաբաններն ու իրավաբանները կպաշտպանեն ձեր իրավունքները։

Ավելին Ավելին
Կիբեռհանցագործություններ

Կիբեռհանցագործություններ

Մեղադրվում եք կիբեռհանցագործության մեջ։ MB Legal-ը տրամադրում է պրոֆեսիոնալ փաստաբանական պաշտպանություն կիբեռհանցագործությունների համար։

Ավելին Ավելին
Կոռուպցիոն հանցագործություններով պաշտպանություն

Կոռուպցիոն հանցագործություններով պաշտպանություն

MB Legal-ը տրամադրում է մասնագիտական պաշտպանություն կոռուպցիայի դեպքերում՝ կաշառք, խլում, և պաշտոնական դիրքի չարաշահում։ Կապ հաստատեք մեր կոռուպցիայի փաստաբանների հետ։

Ավելին Ավելին
Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններով պաշտպանություն

Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններով պաշտպանություն

Իրավաբանական պաշտպանություն կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններով։ MB Legal-ը պաշտպանում է ձեր իրավունքները՝ անկախ նրանից՝ դուք տուժող եք, թե մեղադրյալ։

Ավելին Ավելին
Ճանապարհատրանսպորտային հանցագործություններով պաշտպանություն

Ճանապարհատրանսպորտային հանցագործություններով պաշտպանություն

Իրավաբանական օգնություն ճանապարհատրանսպորտային հանցագործությունների գործերով։ MB Legal-փորձառու փաստաբանները պաշտպանում են ձեր իրավունքները ծանր վթարներից հետո հարուցված քրեական գործերում։

Ավելին Ավելին
Հարկային և տնտեսական բնույթի հանցագործություններով պաշտպանություն

Հարկային և տնտեսական բնույթի հանցագործություններով պաշտպանություն

Իրավաբանական պաշտպանություն հարկային և տնտեսական բնույթի բարդ հանցագործությունների գործերով։ Մեր թիմը միավորում է քրեական պաշտպանությունը, կորպորատիվ իրավունքը և ֆինանսատնտեսական փորձաքննությունը՝ ձեր շահերը պաշտպանելու համար։

Ավելին Ավելին
Փողերի լվացման գործերով պաշտպանություն

Փողերի լվացման գործերով պաշտպանություն

Մեր փորձառու փաստաբանները տրամադրում են մասնագիտական պաշտպանություն փողերի լվացման գործերով, երաշխավորելով ձեր իրավունքների պաշտպանությունը։

Ավելին Ավելին
Իրավաբանական եզրակացություն

Իրավաբանական եզրակացություն

Ստացեք իրավաբանական եզրակացություն՝ ձեր գործի հստակ և իրավաչափ լուծման համար։ Մեր փորձառու փաստաբաններն ու իրավաբանները պատրաստ են աջակցել։

Ավելին Ավելին
Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններով պաշտպանություն

Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններով պաշտպանություն

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքները լուրջ հետևանքներ ունեն։ Մեր փորձառու իրավաբանների թիմը ձեզ կառաջարկի հիմնավորված և ռազմավարական պաշտպանություն՝ ապօրինի խուզարկությունների, թույլ ապացույցների և դատավարական խախտումների դեմ։

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն հարկային գործերով

Դատական ներկայացուցչություն հարկային գործերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ-ը առաջարկում է մասնագիտական դատական ներկայացուցչություն հարկային գործերով՝ վարչական և դատական բոլոր փուլերում՝ բիզնեսների և անհատների համար։

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն աշխատանքային վեճերով

Դատական ներկայացուցչություն աշխատանքային վեճերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ իրավաբանական ընկերությունը տրամադրում է բարձրակարգ դատական ներկայացուցչություն աշխատանքային վեճերով՝ աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանությամբ բոլոր փուլերում, ներառյալ՝ առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն ընտանեկան գործերով

Դատական ներկայացուցչություն ընտանեկան գործերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ-ը տրամադրում է փորձառու իրավաբանական աջակցություն ընտանեկան վեճերի կարգավորման համար:

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն կորպորատիվ վեճերով

Դատական ներկայացուցչություն կորպորատիվ վեճերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ-ը տրամադրում է փորձառու իրավաբանական աջակցություն կորպորատիվ վեճերի կարգավորման համար:

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն պայմանագրային վեճերով

Դատական ներկայացուցչություն պայմանագրային վեճերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ-ը տրամադրում է փորձառու իրավաբանական աջակցություն պայմանագրային վեճերի կարգավորման համար:

Ավելին Ավելին
Հաշտարարությունը ՀՀ-ում

Հաշտարարությունը ՀՀ-ում

Հաշտարարությունը ՀՀ-ում մասնագիտական, գաղտնի և արդյունավետ եղանակ է վեճերի լուծման համար։ Չեզոք միջնորդի աջակցությամբ կողմերը կարող են հասնել փոխշահավետ լուծումների՝ առանց դատարանի սթրեսի և ծախսերի։

Ավելին Ավելին
Նախաքննության փուլում ներկայացուցչություն

Նախաքննության փուլում ներկայացուցչություն

Նախաքննության փուլում փորձառու պաշտպանություն՝ MB Legal-ից։ Մեր փաստաբանները Հայաստանում ձեզ կտրամադրեն ստրատեգիական խորհրդատվություն և արդյունավետ ներկայացուցչություն մինչ դատական գործընթացի մեկնարկը։

Ավելին Ավելին
Ռելոկացիա

Ռելոկացիա

Արդյոք հնարավո՞ր է, որ բիզնեսի տեղափոխումը Հայաստան լինի հնարավորինս սահուն և առանց ավելորդ սթրեսի: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ պատրաստ է աջակցել արտասահմանյան երկրներում գրանցված ընկերություններին իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստան տեղափոխելու հետ կապված բոլոր հարցերում:

Ավելին Ավելին
Քրեական իրավունք և պաշտպանություն

Քրեական իրավունք և պաշտպանություն

«MB Legal»-ի փորձառու փաստաբանները տրամադրում են քրեական գործերով պաշտպանություն՝ Ձեր իրավունքները պաշտպանելու համար։ Անկախ նրանից՝ բախվել եք գողության, խարդախության թե մեկ այլ լուրջ մեղադրանքի, մեր փորձառու փաստաբանները պատրաստ են օգնել Ձեզ իրավական գործընթացում։ Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ անվճար խորհրդատվություն ստանալու համար։

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն քրեական գործերով

Դատական ներկայացուցչություն քրեական գործերով

MB Legal-ում մեր փորձառու փաստաբանները ապահովում են ուժեղ և վստահելի դատական ներկայացուցչություն քրեական գործերով։ Անկախ մեղադրանքի տեսակից՝ մենք պաշտպանելու ենք Ձեր իրավունքները դատավարության ընթացքում՝ ապահովելով արդար հանգուցալուծում։

Ավելին Ավելին
ՏՏ իրավունք և ստարտափներ

ՏՏ իրավունք և ստարտափներ

Փնտրու՞մ եք կազմակերպություն, որը կօգնի ձեզ հաղթահարել ՏՏ իրավունքին և ստարտափներին առնչվող խնդիրները: Մեր փորձառու իրավաբանների տարիների փորձն ու հղկված գիտելիքները կօգնեն ձեզ կողմնորոշվել ՏՏ իրավունքի խրթին աշխարհում:

Ավելին Ավելին
ՀՀ Քաղաքացիություն և կացություն

ՀՀ Քաղաքացիություն և կացություն

Հայաստանի քաղաքացիություն և կացության կարգավիճակ ձեռք բերելու, դադարեցնելու կամ երկարաձգելու գործընթացն առաջին հայացքից բավականին բարդ և շփոթեցնող է թվում, այնպես չէ՞: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ իրավաբանները մեծ փորձ ունեն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ֆիզիկական անձանց շահերը պաշտպանելու, կացության կարգավիճակ ստանալու և քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու հարցերում:

Ավելին Ավելին
Կապիտալի շուկա և ներդրումային ֆոնդեր

Կապիտալի շուկա և ներդրումային ֆոնդեր

Ինչպե՞ս ստանալ առավելագույնը հայկական կապիտալի շուկաներից: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի տեղական շուկայի իմացությունն ու իրավաբանների մասնագիտորեն կոփված թիմը կօգնեն ձեզ Հայաստանում միջոցների ներգրավման, ներդրումների և նմանատիպ այլ գործընթացներում:

Ավելին Ավելին
Պայմանագրեր և գործարքներ

Պայմանագրեր և գործարքներ

Որտե՞ղ է կարելի որակյալ իրավաբանական խորհրդատվություն ստանալ պայմանագրերի և գործարքների վերաբերյալ: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, եթե փնտրում եք լիակատար մասնագիտական աջակցություն:

Ավելին Ավելին
Հարկային իրավունք

Հարկային իրավունք

Փնտրու՞մ եք հարկման հուսալի և փորձառու խորհրդատու Հայաստանում: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ փորձառու մասնագետների թիմը մշտապես պատրաստ է օգնել ձեզ լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները:

Ավելին Ավելին
Միգրացիա

Միգրացիա

Յուրաքանչյուր մարդու կյանքում միգրացիան կարևոր և պատասխանատու տեղ է զբաղեցնում: Առաջին հայացքից Հայաստանի ժամանակավոր կացության և քաղաքացիության ձեռքբերումը, կասեցումը կամ երկարացումը կարող է բավականին բարդ և շփոթեցնող թվալ:

Ավելին Ավելին
Բնապահպանական իրավունք

Բնապահպանական իրավունք

Շրջակա միջավայրի մասին հոգ տանելը յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջին տեղում: Բնապահպանական իրավունքի շրջանակներում մեր ընկերությունը ծառայություններ է տրամադրում այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են կայուն կերպով զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

Ավելին Ավելին
Առևտրային իրավունք

Առևտրային իրավունք

Առևտրային իրավունքը ներառում է ապրանքների և ծառայությունների գնումն ու վաճառքը կարգավորող բոլոր օրենքները:

Ավելին Ավելին
Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքի նպատակն է աշխատողներին իրազեկել իրանց իրավունքների և պարտականությունների մասին: Նման մոտեցումն ապահովում է գործատու-աշխատող հարաբերությունների ամբողջական վերահսկումը՝ երկու կողմերին պատասխանատվության ենթարկելով իրենց գործողությունների համար:

Ավելին Ավելին
Սպառողի իրավունք

Սպառողի իրավունք

Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր ընկերության առաջնահերթությունն է: Սպառողների շահերը կորպորատիվ և անհատական դատավարություններում պաշտպանելու հարցում ընկերության փորձն անգնահատելի է:

Ավելին Ավելին
Մտավոր սեփականություն

Մտավոր սեփականություն

Ապրանքային նշանի գրանցումը չափազանց կարևոր է կորպորատիվ ինքնության հաստատման և պահպանման հարցում: Փաստաբանի հետ խորհրդատվությունը կօգնի ճշգրիտ կերպով ներկայացնել գրանցման դիմումը, ինչպես նաև խուսափել ծախսատար սխալներից և ապահովել ամենահուսալի պաշտպանությունը:

Ավելին Ավելին
Սնանկություն

Սնանկություն

Իմանալով, թե որքան դժվար է հաղթահարել պարտքերի արդյունքում ի հայտ եկող ընկճախտն ու անհանգստությունը՝ մենք մշտապես առաջարկում ենք համապարփակ աջակցություն, որը կօգնի ձեզ խուսափել բացասական հետևանքներից և շուտափույթ ոտքի կանգնել:

Ավելին Ավելին
Հակամենաշնորհ և մրցակցություն

Հակամենաշնորհ և մրցակցություն

Մասնագիտական բարձրակարգ խորհրդատվություն ստանալը չափազանց կարևոր է այս ոլորտում: Մեր ընկերությունը հակամենաշնորհային և մրցակցային իրավունքի շրջանակներում առաջարկում է համապարփակ իրավաբանական ծառայություններ:

Ավելին Ավելին
Անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների պաշտպանություն

Անկախ ձեր ընկերության գործունեության ոլորտից՝ տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը պետք է մշտապես ներառվեն բիզնեսի օրակարգում:

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն

Դատական ներկայացուցչություն

Դատական ներկայացուցչությունն ու վեճերի լուծումը մշտապես եղել են մեր ընկերության հիմնական մտահոգություններից մեկը: Այս ոլորտը հանդիսանում է մեր հաճախորդների շահերը պաշտպանելու և նրանց անվտանգությունն ապահովելու հիմնական միջոցներից մեկը:

Ավելին Ավելին
Լիցենզիաներ և թույլտվություններ

Լիցենզիաներ և թույլտվություններ

Փաստաթղթերի ձևակերպումը կարող է բարդ և ժամանակատար թվալ, սակայն կարևոր է համապատասխան քայլերի հետևել՝ համոզվելու, որ ընկերությունը օրինական գործունեություն է ծավալում:

Ավելին Ավելին
Վեճերի այլընտրանքային լուծում

Վեճերի այլընտրանքային լուծում

Հայաստանում այլընտրանքային ծառայությունները վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն, քանի որ ավանդական դատավարությունների համեմատ դրանք վեճերի լուծման ավելի արդյունավետ և ֆինանսապես ձեռնտու եղանակ են:

Ավելին Ավելին
Մաքսային իրավունք

Մաքսային իրավունք

Հաջողությամբ ներկայացնելով հաճախորդների շահերը մաքսային օրենսդրության վերաբերյալ բազմաթիվ վեճերում՝ գործնական և արդյունավետ լուծումներ տրամադրելու և հաճախորդների կարիքները բավարարելու հարցերում մեր ընկերությունն ունի տարիների ապացուցված փորձառություն:

Ավելին Ավելին
Հանրային և վարչական իրավունք

Հանրային և վարչական իրավունք

Հանրային և վարչական իրավունքի շրջանակներում մեր իրավաբանները մասնագիտական բարձրակարգ ծառայություններ են մատուցում անհատներին, ձեռնարկություններին և պետական կառույցներին: Թիմը զգալի փորձ ունի հաճախորդների շահերը ներկայացնելու, ինչպես նաև սահմանադրական իրավունքի և վարչական դատավարությունների հարցերում աջակցություն ցուցաբերելու մեջ:

Ավելին Ավելին

Վերջին հրապարակումները

Հայաստանը մեկնարկում է 5-ամյա արագացված ռեզիդենտության ծրագիր

Հայաստանը մեկնարկում է 5-ամյա արագացված ռեզիդենտության ծրագիր

Սկսած 2026 թվականի օգոստոսի 1-ից՝ Հայաստանը հեղափոխություն է մտցնում միգրացիոն համակարգում՝ ստեղծելով նոր հնարավորություններ ներդրողների համար։ Այս նախաձեռնությունն առաջարկում է անհապաղ մշտական ​​կարգավիճակ՝ առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության, նախկին հատուկ անձնագրային համակարգը փոխարինելով արդիականացված լուծումով։