Զարուհի Թամազյան

Զարուհի Թամազյան

Կրտսեր իրավաբան

Զարուհի Թամազյանը 2026 թվականին ավարտել է Ռուս-Հայկական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նա մասնագիտանում է կորպորատիվ իրավունքի և արբիտրաժի ուղղվածությամբ, նպատակ ունենալով դառնալ բանիմաց և փորձառու իրավաբան այս ոլորտում։

Զարուհին հարուստ իրավաբանական փորձ ունի տարբեր իրավաբանական կազմակերպություններում և միջազգային կառույցներում աշխատանքի ու պրակտիկայի արդյունքում, ներառյալ Եվրասիական տնտեսական միության դատարանում (Մինսկ)։ Նրա հետաքրքրության շրջանակներում են միջազգային ներդրումային իրավունքը, արբիտրաժը, մարդու իրավունքները և կորպորատիվ իրավունքը։

Նա MB Legal-ի թիմին միացել է 2026 թվականին։
Զարուհին մշտապես ձգտում է մասնագիտական կատարելության՝ մասնակցելով տարբեր կոնֆերանսների, մրցույթների և իրավաբանական ակադեմիաների, որոնք նրան հնարավորություն են տալիս շարժվել իրավունքի զարգացման տեմպին համահունչ։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ