Ինչպե՞ս բացել հաշիվ և ստանալ բանկային քարտ Հայաստանում

Թարմացված՝

Ներկայում Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն Ռուսաստանի, այլ տարբեր երկրների քաղաքացիներ կան, որոնք իրենց կենսական և տնտեսական շահերի կենտրոնը տեղափոխելով Հայաստան՝ հնարավորություն ունեն բացել հաշիվներ ՀՀ առևտրային բանկերում և սպասարկվել Հայաստանի բանկային համակարգում։

Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ

  • Ոչ բոլոր բանկերն են Հայաստանում բացում հաշիվներ ոչ ռեզիդենտ անձանց համար,
  • Ներկայում հեռավար կերպով ոչ ռեզիդենտ անձանց համար չեն բացվում հաշիվներ (բանկում ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր է)
  • Ի տարբերություն ռեզիդենտների` ոչ ռեզիդենտ անձանց համար հաշիվներ բացելը կարող է լինել ավելի ժամանակատար և երկարատև գործընթաց:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ֆիզիկական անձանց համար բանկային հաշիվ բացելու համար:

Բանկային հաշիվ բացելու համար փաստաթղթերի ցանկը տարբերվում է՝ կախված մի քանի հանգամանքներից, ինչպիսիք են դիմումատուի իրավական կարգավիճակը և ծագումը, հաշվի տեսակը, ազգությունը և այլն:

Օտարերկրացիների համար հաշիվ բացելիս, բացի վերը նշված փաստաթղթերից, որոշ բանկեր կարող են պահանջել բնակության ապացույց՝ կոմունալ վճարումների, բանկային և/կամ հարկային քաղվածքների կամ այլ օժանդակ փաստաթղթերի տեսքով (օրինակ՝ տեղեկատվություն կամ փաստաթուղթ ֆինանսավորման աղբյուրի կամ եկանուտների աղբյուրի մասին): Յուրաքանչյուր դեպքում բանկն ազատ է ըստ հայեցողության պահանջել հավելյալ փաստաթղթեր:

Ոչ ռեզիդենտ քաղաքացիները և/կամ բարձր ռիսկային երկրներից (Սիրիա, Թունիս, Պակիստան և այլն) անցնում են հատուկ հաճախորդների պատշաճ ուսումնասիրության՝ KYC ընթացակարգի համաձայն և բանկային հաշվի բացման հարցումը կարող է մերժվել բանկի ողջամիտ հայեցողությամբ, իսկ ԱՄՆ քաղաքացիներից նաև պահանջվում է լրացնել FATCA (W9) ձևը։

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ իրավաբանական անձանց համար բանկային հաշիվ բացելու համար:

Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար հաշվի բացումը բավականին երկարատև և բարդ գործընթաց է։ Բանկը կարող է և պահանջում է ներկայացնել բոլոր փաստաթղթերը որոնք որևէ կերպ փոխկապակցված են ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի հետ։

Ի տարբերություն ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում հաշիվների բացումը ավելի հեշտ գործընթաց է, եթե անգամ հիմնադիրը և/կամ տնօրենը ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են։

Քանի որ յուրաքանչյուր դեպքում բանկի կողմից կարող են պահանջվել տարբեր փաստաթղթեր, մեզ հետ խորհրդատվության արդյունքում կարող ենք ընտրել Ձեզ համապատասխան բանկը` իր պահանջներով, ինչն անհամեմատ կհեշատցնի Ձեզ համար բանկի հետ կապված թղթաբանական երկարատև գործընթացները:

ԷՄ ԲԻ Լեգալ ընկերությունն առաջարկում է բանկային հաշվի բացման համար իրավական ուղեկցում, մասնավորապես՝

  • Բանկային հաշիվների և քարտերի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
  • Գործընթացի վերահսկում,
  • Փաստաթղթերի հավաքագրում, այդ թվում նոտարական կարգով սահմանված փաստաթղթերի թարգմանություն պատրաստում
  • Ուղեկցում՝ բանկերում։

Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում հաշիվ բացելու համար։

Փաստաթղթերի ստուգման համար մինչև երկու շաբաթ` կախված բանկերից:

Հնարավո՞ր է բացել միանգամից մի քանի հաշիվ` տարբեր արժույթներով:

Այո, իհարկե հնարավոր է:

Արդյո՞ք անձի ներկայությունը պարտադիր է նաև քարտեր ստանալիս։

Կախված բանկի ընտրությունից հնարավոր է նաև առանց Ձեր ներկայության ստանալ քարտերը` նոտարական կարգով վավերացված լիազորագրի միջոցով:

Կարո՞ղ ենք միաժամանակ դիմել մի քանի բանկ։

Այո, կարող ենք:

 

*Բանկերի կողմից մերժումները և/կամ ուշացումները որևէ կերպ չեն կարող վերահսկվել Ընկերության կողմից։ Որոշ բանկերի ներքին կանոնակարգի համաձայն չեն տրամադրվում նաև մերժման հիմքերն ու պատճառները։ Ընկերության կողմից կարող է երաշխավորվել միայն որակյալ և ժամանակին իրավաբանական խորհրդատվության մատուցումը և աջակցությունը։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: