Վանիկ Ավագյան

Վանիկ Ավագյան

linkedin icon

Մտավոր սեփականության գործերով ղեկավար

Վանիկ Ավագյանը ավելի քան 8 տարվա իրավաբանական փորձ ունի և ներկայումս «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ-ում զբաղեցնում է Մտավոր սեփականության գործերով ղեկավարի պաշտոնը։

Նրա մասնագիտական գործունեության հիմնական ուղղությունը մտավոր սեփականության իրավունքն է՝ ներառյալմտավոր սեփականության օբյեկտերի  գրանցումը և պաշտպանությունը, մերժումների բողոքարկումը, իրավական ռազմավարությունների մշակումը, իրավունքի պաշտպանության և կիրառման հետ կապված հարցերը, ինչպես նաև տեղական և միջազգային հաճախորդների խորհրդատվությունը։

Վանիկն ունի նաև նշանակալի փորձ կորպորատիվ իրավունքի և դատական պաշտպանության ոլորտներում։ Նա ներկայացրել է հաճախորդների շահերը քաղաքացիական, վարչական և սնանկության գործերով, մասնակցել է կորպորատիվ և առևտրային բնույթի իրավական հարցերի լուծմանը, ինչպես նաև աշխատել է որպես արբիտր։ Այս բազմակողմ փորձը հնարավորություն է տալիս նրան մտավոր սեփականության հարցերին մոտենալ ոչ միայն նեղ մասնագիտական, այլև բիզնես և վեճերի կառավարման տեսանկյունից։

Վանիկ Ավագյանն ավարտել է Հայ-Ռուսական համալսարանը, մագիստրոսի աստիճան ստացել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ինչպես նաև ավարտել է ՀՀ փաստաբանական ակադեմիան։

2024 թվականի հունիսից նա միացել է «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ թիմին։ Իր աշխատանքում հատուկ ուշադրություն է դարձնում միջազգային փորձի և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությանը՝ հաճախորդների համար արդյունավետ և գործնական իրավական լուծումներ մշակելու նպատակով։

Իրավաբանությունից դուրս Վանիկը սիրում է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, դիտել ֆիլմեր և կարդալ տարբեր ժանրերի գրքեր։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ