Offices
Փնտրու՞մ եք կազմակերպություն, որը կօգնի ձեզ հաղթահարել ՏՏ իրավունքին և ստարտափներին առնչվող խնդիրները: Մեր փորձառու իրավաբանների տարիների փորձն ու հղկված գիտելիքները կօգնեն ձեզ կողմնորոշվել ՏՏ իրավունքի խրթին աշխարհում:
Անդադար աշխատելով ստարտափների, աճող տեխնոլոգիական ընկերությունների և կայացած կորպորացիաների հետ՝ մեր իրավաբանները պատրաստ են լուծել ՏՏ իրավունքին առնչվող ցանկացած խնդիր: Վստահեցնում ենք, որ առաջին իսկ պրոդուկտի ստեղծումից (MVP) մինչև արտադրանքի գործարկումը կստանաք մասնագիտական համապարփակ աջակցություն:
Հաջողակ բիզնես կառուցելը հեշտ չէ, սակայն մեր թիմը մշտապես ձգտում է ստանալ նոր մարտահրավերներ և երբեք բաց չի թողնում մրցակիցներից մեկ քայլ առաջ լինելու հնարավորությունը: Լինելով տեղական շուկայի առաջատար ներկայացուցիչը՝ «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ն գտնում է նույնիսկ ամենաանհավանական խնդիրների լուծումները:
Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝
«ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ անգնահատելի փորձ ունի թվային աշխարհում իրավաբանական աջակցություն ցուցաբերելու հարցում: Պաշտպանելով տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն ընկերությունների շահերը՝ մեր իրավաբանները մշտապես գործում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոնների և միջազգայնորեն ճանաչված չափանիշների շրջանակներում: