Թռիչքաձև աճ՝ 6 տարում — MB Legal-ն ընդլայնում է ծառայությունների շրջանակը և աշխարհագրությունը

Թարմացված՝

Banks.am-ի հետ զրույցում MB Legal-ի հիմնադիր Մեսրոպ Մանուկյանը, գործընկերներ Գրիգոր Գրիգորյանը և Անահիտ Սարգսյանը պատմել են ընկերության զարգացման նոր փուլի, շուկայի փոփոխվող պահանջների, գործընկերային թիմի ընդլայնման և առաջիկա նպատակների մասին։ 2020թ. հիմնադրված MB Legal-ը վերջին տարիներին անցել է արագ ու նկատելի աճի ճանապարհ՝ դառնալով երկրի խոշորագույն և բազմապրոֆիլ իրավաբանական ընկերություններից մեկը։

Հայաստանի խոշորագույն իրավաբանական ընկերություններից մեկը

Այսօր MB Legal-ն ամբողջական և համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է՝ տարբեր ոլորտների ու բիզնեսների համար։ Նախորդ զրույցից հետո ընկերությունը զգալի աճ է գրանցել՝ թե՛ անձնակազմի, թե՛ եկամտի, թե՛ աշխարհագրության և մատուցվող ծառայությունների ծավալի առումով՝ առանց որակի կորստի։ Ինչպես նշում է Մեսրոպ Մանուկյանը, որակը հիմնվում է երեք ցուցիչի վրա. աշխատանքի ընդունել միայն բարձր մասնագիտական գիտելիք ունեցող և նպատակասլաց մարդկանց, հաճախորդների հետ խորը վերլուծությունների վրա հիմնված աշխատանք, և թե՛ ընկերության, թե՛ մասնագետների անընդհատ զարգացում։

Արագ զարգացող քրեական իրավունքի ուղղություն

Ընկերության աճի վկայություններից է ներգրավվածությունը քրեական իրավունքի ոլորտում, ինչը բացակայում էր նախորդ տարիներին։ Ուղղությունը ղեկավարում է Արտաշես Հովհաննիսյանը, որը մոտ 6 տարի աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ապա ծավալել փաստաբանական գործունեություն։ Նրա ղեկավարությամբ MB Legal-ում քրեական իրավունքի ճյուղը զարգանում է արագ՝ զուգահեռ ընկերության «կորիզ» ուղղություններին՝ կորպորատիվ, ՏՏ և արժեթղթերի շուկա։

Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրություն

Բացի այս ուղղություններից, ընկերությունն ակտիվ աշխատում է նաև արագ աճող խաղային ոլորտի կարգավորումների և կրիպտոարժույթի շուկայում, որտեղ պահանջարկն այսօր անհամեմատ մեծ է, քան երեք տարի առաջ։ Ավելի լայն պատկերում՝ Հայաստանն ավելի գրավիչ է դառնում խոշոր ներդրողների համար (տվյալների կենտրոններ, էներգետիկա), և այդ «մեծ խաղացողները» տեղական հուսալի ներկայացուցչության կարիք ունեն։ Ընկերությունն, ասես, կանգնած է այս փոփոխությունների խաչմերուկում։

«Ընկերությունները Հայաստան են գալիս գիտակցված ընտրությամբ՝ ոչ թե փախչելով այս կամ այն արհավիրքից»։ Գործընկեր Անահիտ Սարգսյանը նշում է, որ միգրացիան Հայաստանում փոխվել է, և հաճախորդներն այսօր առավել պահանջկոտ են՝ ներդրումից առաջ ցանկանում են լիովին ուսումնասիրել երկրի օրենսդրությունն ու շուկան։

Կառավարումը կիսելու ժամանակը

Աճը բերեց կառավարման վերակառուցման և գործընկերների թվի ընդլայնման անհրաժեշտության։ Անահիտ Սարգսյանը մասնագիտորեն աճել է հենց ընկերությունում՝ միանալով 2021թ.-ին՝ դեռ ուսանող ժամանակ։ Գրիգոր Գրիգորյանը միացել է Ernst & Young-ից՝ բերելով կառավարման լուրջ միջազգային փորձ, և կենտրոնացած է կորպորատիվ ու բիզնես իրավունքի վրա։ Ընկերության բարձր դիրքի մասին վկայում է նաև հեղինակավոր Chambers and Partners-ի և Legal 500-ի կողմից MB Legal-ին և գործընկերներին շնորհված բարձր վարկանիշը։

Աշխարհագրության ընդլայնում

MB Legal-ի նպատակն է դառնալ Հայաստանի անառարկելի առաջատար իրավաբանական ընկերությունը՝ միաժամանակ ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը։ Առաջին քայլն արդեն արված է. մի քանի ամիս է՝ գործում է ընկերության վրաստանյան գրասենյակը՝ ծառայություններ մատուցելով ֆինանսաբանկային ոլորտի լուրջ հաճախորդների։ Ինչպես նշում է Մանուկյանը, սովորաբար արտասահմանյան ընկերություններն են գալիս Հայաստան, իսկ այս դեպքում հայկական ընկերությունն է ընդլայնում աշխարհագրությունը։

 

Կարդալ ամբողջական հարցազրույցը Banks.am-ում

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: