Եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգը Հայաստանում

Թարմացված՝

Հարգելի՛  հաճախորդներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ 2024 թվականից փուլային եղանակով ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:

2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի հուլիսի 22-ը ներառյալ, ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները հարկային մարմին պետք է ներկայացնեն եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր։ Նման պարտավորությունը տարածվում է այն անձանց վրա, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին՝ 

  • 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
  • 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
  • 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։

Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ։

Առաջին տարբերակի դեպքում էլեկտրոնային նույնականացումն իրականացվում է բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝

  • Ունենալ նույնականացման քարտ,
  • Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն,
  • Բջջային կապի օպերատորի օգնությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը,
  • Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում։

Երկրորդ տարբերակի դեպքում էլեկտրոնային նույնականացումն իրականացվում էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝

  • Ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր:
  • Ունենալ ընթերցող սարք։

Հայտարարագրման համակարգը հասանելի է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում: Համակարգ մուտք գործելու համար պետք է անցնել հետևյալ հղմամբ։ 

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը չկատարելու դեպքում ներդրվել է պատասխանատվության նախազգուշացման ինստիտուտ, ինչպես նաև տուգանք՝ 50․000 ՀՀ դրամի չափով: Իսկ շարունակական խախտում թույլ տվողների տուգանքի չափը 100․000 ՀՀ դրամ է:

💡Մեր թիմը պատրաստակամ է աջակցելու Ձեզ եկամուտների հայտարարագրման ողջ գործընթացքում։

Հաշվի առնելով, որ 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվել է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչև 2024թ․-ի թվականի հուլիսի 22-ը։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: