«Խնամքի պարտականությունը» և «հավատարմության պարտականությունը» ՀՀ կորպորատիվ իրավունքի ներքո

Թարմացված՝

«Խնամքի պարտականությունը» (Duty of Care) և «հավատարմության պարտականությունը» (Duty of Loyalty) կորպորատիվ իրավունքի հիմնարար սկզբունքներից են, որոնք ուրվագծում են ընկերության ղեկավար մարմինների, մասնավորապես տնօրենների, խորհրդի անդամների և այլ անձանց ֆիդուցիար պարտականությունները ընկերության գործերը ղեկավարելու և վերահսկելու համար:

Այս հոդվածում կուսումնասիրենք այս հասկացություններից յուրաքանչյուրը ՀՀ օրենսդրության շրջանակներում և կորպորատիվ իրավահարաբերություններում:

Խնամքի պարտականությունը և հավատարմության պարտականությունը հատկապես կարևոր են, երբ խոսքը վերաբերում է ընկերության հիմնական որոշումներին, որոնք ներառում են ընկերությունների միացում և միաձուլում, աշխատակիցների բաժնետիրացում, առաջնային հրապարակային առաջարկ (IPO):

Ի՞նչ է իրենից ներկայացնում Duty of Care-ը

Duty of Care սկզբունքը պահանջում է, որ ընկերության պաշտոնատար անձինք գործեն ի շահ ընկերության և կայացնեն ընկերության լավագույն շահերից բխող ռացիոնալ որոշումներ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Duty of Loyalty-ն

Duty of Loyalty սկզբունքը պահանջում է, որպեսզի ընկերության պաշտոնատար անձինք վեր դասեն ընկերության շահերը իրենց սեփական շահերից: Այն պահանջում է բարեխիղճ մոտեցում ընկերության գործերում և արգելում է շահերի բախումը, որը կարող է վտանգել կորպորատիվ որոշումների կայացման ամբողջականությունը:

Օրինակ այն դեպքում, երբ երկու համագործակցող ընկերությունների գլխավոր տնօրենները, ովքեր ամուսիններ են, կնքեն խոշոր գործարք, որը կլինի հօգուտ մի ընկերության, ապա այս դեպքում նրանք կդրսևորեն անբարեխղճություն և չեն գործի ի շահ ընկերությունների:

Մեր փորձառու իրավաբանների թիմը պատրաստ է աջակցել Ձեզ ընկերության գործունեությանն առնչվող հետևյալ հարցերում`

  • ընկերության կառավարման քաղաքականության մշակում,
  • կորպորատիվ կառավարման վերաբերյալ խորհրդատվություն,
  • ընկերության և ղեկավար մարմինների միջև վեճերի դեպքում խորհրդատվություն և դատական ներկայացուցչություն:

 

Ինչպե՞ս է ՀՀ օրենսդրությունը կարգավորում Duty of Care և Duty of Loyalty սկզբունքները

ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված չէ վերոգրյալ սկզբունքների հասկացությունները, սակայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 90-րդ հոդվածի համաձայն`

«Խորհրդի անդամները, Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), վարչության ու տնօրինության անդամները, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպությունը և կառավարիչն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով Ընկերության շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և Ընկերության նկատմամբ իրենց պարտականությունները կատարեն բարեխիղճ ու ողջամիտ կերպով, խուսափեն անձնական և Ընկերության շահերի միջև իրական և հնարավոր բախումներից (ֆիդուցիար պարտականություն):»

Սա նշանակում է, որ վերոգրյալ անձինք իրենց գործունեությունն իրականացնելիս պետք է ելնեն բարեխղճության ու ողջամիտ կերպով գործելու ֆիդուցիար պարտականությունից:

Ի՞նչ է նշանակում ֆիդուցիար պարտականություն

Duty of care fiduciary duty chart

Օրենքով սահմանված ֆիդուցիար պարտականության հասկացությունից բխում է, որ Օրենքի ուժով և անկախ կառավարման մարմնի հետ կնքված պայմանագրի բովանդակությունից անձը ունի ֆիդուցիար պարտականություն, ինչը ենթադրում է հետևյալ պարտականությունների պահպանումը՝

  1. գործել Ընկերության շահերից ելնելով,
  2. իրացնել իրավունքները և կատարել պարտականությունները բարեխիղճ,
  3. խուսափել Ընկերության և անձնական շահերի միջև իրական և հնարավոր բախումներից։

Բացի այդ, ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության կամ այլ հանգամանքների ուժով ընկերության որոշումների վրա էականորեն ազդելու հնարավորություն ունեցող անձը չպետք է դրդի խորհրդի անդամներին, ընկերության տնօրենին (գլխավոր տնօրենին), վարչության ու տնօրինության անդամներին, ինչպես նաև կառավարիչ կազմակերպությանը և կառավարչին` կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք հակասում են ընկերության շահերին կամ այն բաժնետերերի օրինական շահերին, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ ընկերության որոշումների վրա:

Ո՞վ ունի ֆիդուցիար պարտականությունում ընկերությունում

ՀՀ օրենսդրության համաձայն ընկերության նկատմամբ ֆիդուցիար պարտականություն ունեն՝

  • Խորհրդի անդամները,
  • Տնօրենը (գլխավոր տնօրենը),
  • վարչության և տնօրինության անդամները,
  • կառավարիչ-կազմակերպությունը,
  • կառավարիչը:

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսում ՀՀ օրենսդրությունը ընկերության պաշտոնատար անձանց նկատմամբ

Ընկերության պաշտոնատար անձինք ընկերության առջև պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությանը պատճառած վնասի համար` ՀՀ օրենսդրության շրջանակներում: Պատճառված վնասի փոխհատուցման պահանջով Ընկերությունը կամ Ընկերության այն բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) Ընկերության տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի մեկ և ավելի տոկոսին, իրավունք ունի (ունեն) խորհրդի անդամների, տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության ու տնօրինության անդամների, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպության և կառավարչի դեմ հայցով դիմել դատարան:

Ընկերությանը հասցված վնասի դիմաց պատասխանատվությունից ազատվում են խորհրդի կամ վարչության ու տնօրինության այն անդամները, որոնք ընկերությանը վնասներ պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն գտնվել: Պատասխանատվությունից ազատվում են նաև այն անձինք, ովքեր գործել են բարեխիղճ` չգիտեին կամ չէին կարող իմանալ, որ իրենց գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությունը կկրի վնասներ:

Այնուամենայնիվ, օրենքով սահմանված անձանց հրաժարականը, պաշտոնից հետ կանչելը կամ ազատելը չի ազատում նրանց` ընկերությանը պատճառած վնասի համար պատասխանատվությունից:

Ի՞նչ է լինում այն դեպքում, երբ ընկերության առջև պատասխանատվություն են կրում մեկից ավելի անձինք

Եթե Ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում մի քանի անձ, ապա նրանք Ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն: Համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

Մեր փորձառու իրավաբանների թիմը պատրաստ է աջակցել Ձեզ ընկերության գործունեությանն առնչվող հետևյալ հարցերում`

  • ընկերության կառավարման քաղաքականության մշակում,
  • կորպորատիվ կառավարման վերաբերյալ խորհրդատվություն,
  • ընկերության և ղեկավար մարմինների միջև վեճերի դեպքում խորհրդատվություն և դատական ներկայացուցչություն:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները

Հայաստանում ՏՏ աութսորսինգի ուղեցույց. Տեղական ծառայություններ

Հայաստանում ՏՏ աութսորսինգի ուղեցույց. Տեղական ծառայություններ

Բացահայտեք ՏՏ աութսորսինգի տեսակները, վերջինիս առավելությունները, Հայաստանում ՏՏ ոլորտից աութսորս անելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանում ծրագրային ապահովման մշակողներին աութսորս անելու արժեքը։