Մտավոր սեփականություն
Ապրանքային նշանի գրանցումը չափազանց կարևոր է կորպորատիվ ինքնության հաստատման և պահպանման հարցում: Փաստաբանի հետ խորհրդատվությունը կօգնի ճշգրիտ կերպով ներկայացնել գրանցման դիմումը, ինչպես նաև խուսափել ծախսատար սխալներից և ապահովել ամենահուսալի պաշտպանությունը:
Մտավոր սեփականությամբ զբաղվող մեր իրավաբանները գիտակցում են Ձեր ընկերության արժեքավոր և ոչ նյութական ակտիվների պահպանման կարևորությունը: Ուստի ապրանքային նշանների գրանցման հարցում տրամադրվում են հետևյալ իրավաբանական ծառայությունները՝
- Անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում, ներառյալ գյուտերի և մոդելների տեխնիկական բնութագրեր կազմում,
- Ակտիվների պաշտպանության և կառավարման հետ կապված հարցերի լայն շրջանակի վերաբերյալ խորհրդատվություն,
- Խախտումների վերլուծություն և ապրանքային նշանների առկայության որոնում,
- Դատարաններում և այլ վարչական մարմիններում հաճախորդի շահերի ներկայացում,
- Մտավոր սեփականության պաշտպանության գլոբալ ռազմավարությունների մշակում: