Offices
Հայաստանի քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալու համար հարկավոր է անցնել որոշակի ընթացակարգերի և իրավական պահանջների իրականացման փուլերով։ Ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների, անձինք կարող են դիմել՝ ժամանակավոր, մշտական և հատուկ կացության համար՝ հիմնվելով որոշակի չափանիշների վրա, որոնք ներառում են ընտանիքի կապերը, զբաղվածությունը կամ հայկական ծագումը։
ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը հետևյալն է։ Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում։ Քաղաքացիությունը կարելի է ստանալ ինչպես ծննդով և ընտանեկան կապերով, այնպես էլ 3 տարի անընդմեջ կացություն ունենալուց հետո։
Կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը, ինչպիսիք են անձը հաստատող փաստաթղթերը, բիզնեսի կամ աշխատանքի հետ կապված տեղեկանքներ:
Կացության կարգավիճակը կարող է տրվել ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակով, որը տրամադրվում է հիմնականում Հայաստանի տնտեսությանը և հասարակական կյանքին նշանակալի ներդրումներ կատարող անձանց։
Այս գործընթացը ապահովում է Հայաստանի Հանրապետության օրինական հիմունքներով կեցության և մասնակցության հնարավորությունը, որն էլ նպաստում է արտասահմանյան ներդրումների և միջմշակութային կապերի ամրապնդմանը։
ՀՀ քաղաքացիության դադարեցումն իրականացվում է անձի դիմումի համաձայն կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով, որոնց թվում է նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու կարգը։
Հրաժարվելու համար քաղաքացին դիմում է ներկայացնում համապատասխան պետական մարմիններին՝ անցնելով օրենքով սահմանված ընթացակարգերը և բավարարելով բոլոր պահանջվող պայմանները։
Այդ կարգը ներառում է դիմումի ներկայացումը, իրավական պահանջների կատարումը և վերջնական հաստատումը՝ ՀՀ օրենսդրության համապատասխան:
ՀՀ երկքաղաքացիության ինստիտուտը թույլ է տալիս անձանց ունենալ և պահպանել երկու կամ ավելի քաղաքացիություն՝ առանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու։
Եթե Ձեզ անհրաժեշտ է ստանալ երկքաղաքացիություն Հայաստանում, ընթացակարգը կարգավորվում է ՀՀ օրենքներով, որոնց համաձայն, երկքաղաքացիություն ունեցող անձինք ունեն նույն իրավունքները և պարտականությունները, ինչ ՀՀ այլ քաղաքացիները, բացառությամբ հատուկ սահմանված դեպքերի:
Ժամանակավոր կացության կարգավիճակ կարող է ստանալ յուրաքանչյուր օտարերկրացի, եթե նա կարող է հիմնավորել, որ ունի 1 տարի և ավելի ՀՀ-ում բնակվելու համար պատճառներ: Այսպիսի պատճառներ կարող են ներառել.
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում է մինչև 1 տարով, որը կարելի է երկարաձգել յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով։ Դիմումը երկարաձգելու համար անհրաժեշտ է դիմել կացության ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ։
Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե վերջինս.`
Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և ազգությամբ հայեր, այն մարդիկ են, ովքեր ունեն ամուր կապեր ՀՀ-ի հետ՝ մշակութային, գիտական, տնտեսական, սոցիալական կամ այլ պատճառներով։
Այս կարգավիճակը ներկայացված է Հայաստանի Հանրապետության «Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում։
Կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար դիմումատուն ներկայացնում է.
ա. Ազգությամբ հայի դեպքում՝ ազգությամբ հայ լինելը հավաստող փաստթղթերից որևէ մեկը
բ. Ձեռնարկատիրական գործունեության դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեությունը հավաստող փաստաթղթեր
գ. ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում հատուկ, մշտական կամ ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականի դեպքում՝ ազգակցական կապը հավաստող փաստաթուղթը, ՀՀ քաղաքացու անձնագիրը, հատուկ անձնագիրը, մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը
դ. Ուսման դեպքում՝ ուսման հանգամանքը հիմնավորող փաստաթուղթը