Offices

Իրավաբան
Մարիամ Հովհաննիսյանը միացել է «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ-ին 2026 թվականին։ Նա իրավաբանի բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (UFAR), որը համագործակցում է Jean Moulin Lyon 3 համալսարանի հետ։ Ներկայումս Մարիամը հանդիսանում է Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր։
Մարիամը մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի ոլորտում՝ խորհրդատվություն տրամադրելով ընկերությունների հիմնադրման և գործունեության, կորպորատիվ կառավարման, վերակազմակերպման, գործարքների կառուցվածքի և այլ կորպորատիվ հարցերի շրջանակներում։ Նա ներգրավված է նաև ներքին և օտարերկրյա ներդրումների, ընկերությունների իրավական կառուցվածքի և առևտրային գործարքների հետ կապված իրավական հարցերի ուսումնասիրության և լուծման գործընթացներում։
Մինչև «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ-ին միանալը Մարիամը մասնագիտական փորձ է ձեռք բերել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ֆրանսիայի Հանրապետության իրավաբանական ոլորտներում։ Ֆրանսիայում նա մասնագիտական պրակտիկա է անցել Թուլուզ քաղաքում՝ աշխատելով երիտասարդների ասոցիացիայում որպես իրավաբան, ինչպես նաև Մոնտպելյեում՝ որպես փաստաբանի օգնական։ Հայաստանում Մարիամը ձեռք է բերել նշանակալի կորպորատիվ փորձ՝ աշխատելով Լեգելատա իրավաբանական ընկերությունում, որտեղ զբաղվել է կորպորատիվ և առևտրային իրավունքի, օտարերկրյա ներդրումների, մտավոր սեփականության և հարակից իրավական հարցերով։
Մարիամին բնորոշ են մանրակրկիտ և պատասխանատու մոտեցումը, վերլուծական մտածողությունն ու արդյունքին միտված աշխատանքային ոճը։ Կորպորատիվ իրավունքի ոլորտում նա կարևորում է հաճախորդների բիզնես նպատակների խորքային ընկալումը և դրանց համապատասխան՝ հստակ, գործնական և արդյունավետ իրավական լուծումների տրամադրումը։
Մասնագիտական գործունեությունից դուրս Մարիամը սիրում է ճանապարհորդել, բացահայտել աշխարհը և ծանոթանալ տարբեր երկրների մշակույթներին։