Հայաստանում ՏՏ աութսորսինգի ուղեցույց. Տեղական ծառայություններ

Թարմացված՝

Բիզնես գործունեության իրականացման ցանկացած պահի կարող է առաջանալ ՏՏ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն, որն իր հերթին ստեղծում է նոր աշխատակիցներ ունենալու կարիք։ Այս դեպքում է, որ առաջանում է ՏՏ աութսորսինգի գաղափարի օգտագործման հնարավորությունը։ Տրամադրելով ժամանակավոր մասնագետներ՝ ՏՏ աութսորսինգը օգնում է բիզնեսին քիչ ծախսեր կատարելով՝ հասնել լավագույն արդյունքի։ 

Այս հոդվածի շրջանակներում կուսումնասիրենք ՏՏ աութսորսինգի տեսակները, վերջինիս առավելությունները, Հայաստանում ՏՏ ոլորտից աութսորս անելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանում ծրագրային ապահովման մշակողներին աութսորս անելու արժեքը։

Ի՞նչ է ՏՏ աութսորսինգը

ՏՏ աութսորսինգը, այլ կերպ նաև՝ ՏՏ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում, բիզնես պրակտիկա է, երբ ընկերությունում որպես աշխատակից չներգրաված անձինք ​​ մատուցում են ՏՏ տարաբնույթ ծառայություններ: Բազմաթիվ ընկերություններ աութսորս են անում ՏՏ մի շարք ծառայություններ, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ ծրագրավորումը, հավելվածների, ծրագրային ապահովման մշակումը, ինչպես նաև տեխնիկական աջակցությունը:

ՏՏ աութսորսինգի առավելությունները

Աութսորսինգը կարող է ունենալ ինչպես տնտեսական, այնպես էլ գործառնական նշանակություն: ՏՏ աութսորսինգը որպես արդյունավետ ռազմավարություն օգտագործվում է շատերի կողմից՝ հաշվի առնելով հետևյալ առավելությունները՝

  • Ծախսերի կրճատում՝ ընկերությունների կողմից ՏՏ աութսորսինգ անելու պատճառնեից մեկը ծախսերի կրճատումն է (այդ թվում երկարաժամկետ աշխատակիցներ չներգրավելու հիմքով)։
  • Լավագույն փորձի ներգրավում՝ ՏՏ աութսորսինգը ապահովում է մասնագիտացված հմտությունների և առաջադեմ տեխնոլոգիաների լայն շրջանակի հասանելիություն, որոնք կարող են հասանելի չլինել այն երկրում, որտեղ գործունեություն է ծավալում տվյալ ընկերությունը:
  • Հիմնական գործունեության վրա կենտրոնացում՝ այն դեպքում, երբ ՏՏ շատ ծառայություններ մատուցվում են աութսորս եղած ընկերությունների կողմից, դա հնարավորություն է տալիս բիզնես գործունեություն ծավալող ընկերությանը կենտրոնանալ բուն բիզնես գործընթացների վրա։
  • Ճկունություն՝ աութսորսինգն առաջարկում է ճկունություն՝ հիմնվելով բիզնեսի զարգացող կարիքների վրա:
  • 24/7 աջակցություն և հասանելիություն՝ աութսորսինգ որոշ մատակարարներ առաջարկում են շուրջօրյա աջակցություն, ինչը ձեռնտու է գլոբալ գործառնություններ ունեցող ձեռնարկություններին:
  • Ռիսկերի կառավարում՝ աութսորսինգը կարող է օգնել կառավարել ՏՏ գործառնությունների հետ կապված ռիսկերը: Խափանումների, անվտանգության խախտումների կամ համապատասխանության հետ կապված խնդիրների ռիսկը կիսվում է աութսորսինգ գործընկերոջ հետ:

ՏՏ աութսորսինգի տեսակները 

Աութսորսինգը հիմնականում բաժանվում է երեք կամ չորս տեսակի՝

  • Օֆշորինգ (offshoring)՝ սա այն դեպքն է, երբ ընկերությունը իր ՏՏ գործունեությունը փոխանցում է արտասահմանյան արտաքին մատակարարին: Շատերն ընտրում են օֆշորինգը որպես իրենց նախընտրած ՏՏ աութսորսինգ այն հիմնական պատճառով, որ օֆշորային երկրներն առաջարկում են ավելի մատչելի ծառայություններ՝ ցածր կամ երբեմն առանց հարկերի, ավելի մեծ տեխնիկական աշխատուժ և կայուն քաղաքական միջավայր:
  • Օնշորինգ (onshoring)` այս պարագայում ՏՏ գործառույթները պատվիրակվում են ներպետական սահմաններում գտնվող մատակարարին: Քանի որ այս իրավիճակում կողմերից երկուսն էլ նույն տարածքից են, աութսորսինգի այս տեսակը երբեմն կոչվում է հոմշորինգ (homeshoring)։ 
  • Նիըրշորինգ (nearshoring)` այս իրավիճակում ՏՏ գործառույթները պատվիրակվում են հարևան պետության սահմաններում գտնվող մատակարարին, ինչն ի տարբերություն օֆշորինգի ավելի արդյունավետ է, քանի որ կողմերից երկուսն էլ գտնվում են գրեթե նույն ժամանակային գոտիներում։
  • Հիբրիդային մոդել` սա այն դեպքն է, երբ ՏՏ ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մեկից ավելի մատակարարների, և աութսորսինգի այս տեսակն ընդգրկում է վերոգրյալ տեսակներից մի քանիսը։ Աութսորսինգի այս տեսակի նպատակը բիզնեսի ռիսկերի դիվերսիֆիակցումն է՝ այն բաշխելով տարբեր տարածաշրջաններում տարբեր մատակարարողների միջև։ 

ՏՏ շուկան Հայաստանում

Ֆորբես ամսագրի համաձայն՝ «․․․Հայաստանում ամենալայն ծավալով օտարերկրյա ներդրումները կատարվում են ՏՏ ոլորտում, և աշխարհի ամենահզոր տեխնոլոգիական ընկերություններից շատերը, այդ թվում՝ Intel-ը, Microsoft-ը, Google-ը, IBM-ը, Synopsys-ը և Cisco-ն, ունեն մասնակցություն ՀՀ ՏՏ ոլորտում, քանի որ 2018 թվականին այդ ոլորտն աճել է 33%-ով՝ դառնալով տարեկան 250 միլիոն դոլար արժողությամբ ուղղություն․․․»։ 

ՀՀ-ում ՏՏ մասնագետներին աութսորս անելու հիմնական պատճառները հետևյալն են՝ 

Ողջամիտ ծախսեր

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Կանադայի և Արևմտյան Եվրոպայի՝ Արևելյան Եվրոպան, ներառյալ Հայաստանը, առաջարկում է գնի և որակի ողջամիտ հարաբերակցություն: Ունենալով ամուր տեխնիկական նախադրյալներ, ՀՀ մասնագետները կարող են ավարտին հասցնել մասշտաբային նախագծեր՝ հնարավորություն տալով ընկերություններին կատարել քիչ ծախսեր։ 

Զարգացող ՏՏ համայնք, որակյալ կրթություն ՏՏ ոլորտում, անգլերենի գերազանց մակարդակ

Արևելյան Եվրոպայում աութսորսինգի հիմքը որակյալ կրթությունն է՝ 98,99% կրթվածության մակարդակով: 

Հայաստանը մեծ ներդրումներ է կատարում երիտասարդ ծրագրավորողներին վերապատրաստելու և խրախուսելու համար, ինչն ավելի նպատակահարմար է դարձնում Հայաստանում ծրագրավորողներ աութսորս անելու գաղափարը: Բացի այդ, համալսարաններում ներդրվում են բարձրորակ ՏՏ ծրագրեր համալսարանի, ՏՏ ոլորտի և պետության համագործակության արդյունքում։

Անգլերենի գերազանց իմացությունը ՏՏ մասնագետների մեծ մասի կողմից, անկասկած, մրցունակությունը սահմանող գործոններից մեկն է։ 

Ճկուն աշխատանքային ժամեր

Արևելյան Եվրոպայի երկրները հեշտությամբ հասանելի են իրենց ժամային գոտիների և գտնվելու վայրի արդյունքում: Նույնիսկ եթե հայկական աութսորսինգային գործակալությունը օֆշորային գործընկերոջ հետ ժամանակային տարբերություն ունի, աշխատանքային մշակույթը և քաղաքականությունը ենթադրում են ճկուն աշխատանքային ժամեր՝ դարձնելով համագործակցությունն ավելի պրոֆեսիոնալ։

Բարենպաստ բիզնես միջավայր

Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել է բարենպաստ միջավայր ՏՏ ոլորտում բիզնես իրականացնելու համար, դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում ՏՏ ոլորտին տրվող պետական աջակցությամբ:

Կարդալ ավելին՝

Ի՞նչ է պետք իմանալ ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին

Տեխնոլոգիական պատրաստվածությամբ Հայաստանը բիզնես վարելու դյուրինությամբ ստացել է 47 միավոր՝ առաջ անցնելով Արևելյան Եվրոպայի այլ երկրներից, ինչպիսիք են Լեհաստանը և Չեխիան։

Ծրագրային ապահովման մշակողներին աութսորս անելու ծախսերը պայմանավորված են տարբեր գործոններով, մասնավորապես՝ վերջիններիս փորձառությամբ։ ՀՀ ծրագրավորողների միջին աշխատավարձը ըստ փորձառության՝

  • Մեկ տարուց պակաս աշխատանքային փորձ ունեցող կրտսեր ծրագրավորողները ամսական միջինում վաստակում են $976,
  • Միջին ծրագրային ապահովման մշակողները, ովքեր ունեն 2-5 տարվա փորձ, կարող են միջինը վաստակել $2257,
  • Ավելի քան 5 տարվա փորձ ունեցող ավագ ծրագրավորողները, տեխնոլոգիական առաջատարները և ծրագրային ապահովման ճարտարապետները կարող են ամսական վաստակել $5,045-ից $7,568:

Ստորև ներկայացվում են ծրագրային ապահովման մշակողների ժամային դրույքաչափերը Հայաստանում՝ ըստ տիրապետվող ծրագրերի և համեմատած ԱՄՆ-ում նույն մասնագետների ժամային դրույքաչափերի հետ․ 

Հայ ծրագրավորողի միջին աշխատավարձը ժամային դրույքաչափով՝ արտահայտված ԱՄՆ դոլարովԾրագրավորողի միջին աշխատավարձը ԱՄՆ-ում՝ ժամային դրույքաչափով՝ արտահայտված ԱՄՆ դոլարով
Java16$72$
PHP19$76$
Python22$78$
JavaScript24$81$
NodeJS18$72$
ReactJS17$75$

Այսպիսով, ՀՀ ՏՏ շուկան ունի բազմաթիվ առավելություններ այն ընկերությունների համար, որոնք փնտրում են աութսորսինգի հնարավարություն, մասնավորապես՝ կրթված մասնագետներ՝ տեխնոլոգիական կարողություններով, ոլորտում մրցակցային աշխատուժ և գործառնական կրճատ ծախսեր, կայուն և հետևողականորեն աճող ՏՏ ոլորտ։

Մեր իրավաբանների թիմը պատրաստ է աջակցելու Ձեզ ՀՀ-ում ՏՏ ընկերություններ/մասնագետներ աութսորս անելու ցանկացած հարցում, այդ թվում՝ 

  • Անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում ծառայությունների մատուցման, աշխատանքային, ծրագրային ապահովման մշակման պայմանագրերի քննարկում և կազմում ՀՀ, ինչպես նաև հաճախորդի օրենսդրությանը համապատասխան, 
  • Աութսորսինգի ընթացքում ստեղծվող մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ խորհրդատվություն և իրավական պահպանություն, 
  • Անհրաժեշտության դեպքում, օտարերկրյա ընկերության մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների գրանցում ՀՀ-ում, վերջինիս գործունեության համապատասխանեցում ՀՀ օրենսդրական դրույթներին,
  • Աութսորսինգի ընթացքում առաջացող իրավական հարցերով ընթացիկ սպասարկում։

 

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: