Կրտսեր իրավաբան
Յանա Ազիբեկյանը՝ ավարտելով Հայաստանում Ֆրանսիական և Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանների իրավագիտության ֆակուլտետը, ներկայում սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսում՝ մասնագիտանալով միջազգային մասնավոր և համեմատական իրավունքի ոլորտում։ Յանա Ազիբեկյանը «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի թիմին միացել է 2024 թվականի դեկտեմբերից։
Իր իրավաբանական գիտելիքները և մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով երկամսյա պրակտիկա է անցել Ֆրանսիայում (Փարիզում), որտեղ ձեռք է բերել հատուստ իրավական փորձ և խորացրել իր մասնագիտական գիտելիքները:
Նրա մասնագիտական հետաքրքրությունները կենտրոնացած են միջազգային իրավունքի, կորպորատիվ իրավունքի և մարդու իրավունքների ոլորտներում, ինչը մեծապես նպաստում է իրավաբանական պրակտիկայում նորարարական մոտեցումների կիրառմանը: Իր աշխատանքում նա մշտապես ձգտում է լինել առաջատար և օգտակար՝ գտնելով նոր ուղիներ և արդյունավետ գործիքներ իրավական խնդիրների լուծման համար:
Իրավաբանական գործունեությունից բացի, նա մեծ ոգևորությամբ մասնակցում է արշավների ու զբաղվում լեռնագնացությամբ։ Սիրում է կարդալ և ճամփորդել՝ համոզված լինելով, որ այս հետաքրքրությունները զարգացնում են նրա ստեղծագործական միտքը և հարուստ են նոր գաղափարներով, որոնք նպաստում են նոր տեսլականներ ձևավորել նաև իր մասնագիտական կյանքում: