Offices

Մարքեթինգի բաժնի ղեկավար
Սիրանուշ Սիմոնյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով միջազգային տնտեսական հարաբերությունների բակալավրի և արտաքին առևտրային քաղաքականության մագիստրոսի կոչում։ 2017 թվականից նա ծավալել է մասնագիտական գործունեություն որոնողական համակարգերի օպտիմալացման (SEO) և թվային աճի ռազմավարությունների ոլորտում՝ աշխատելով որպես ավագ մասնագետ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են IFC Markets-ը, Volar Agency-ն և Dragonfly Agency Cayman-ը ։
MB Legal-ում Սիրանուշը զբաղեցնում է մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոնը՝ համակարգելով ընկերության թվային ռազմավարությունը և զարգացման նախագծերը։ Նա նաև հանդիսանում է PrometAI ընկերության զարգացման բաժնի ղեկավար (Head of Growth)՝ պատասխանատու լինելով արդյունավետության ռազմավարության և առաջխաղացման համար ։ Նրա մասնագիտական փորձը ներառում է աշխատանք SEMrush, Google Analytics և Search Console գործիքակազմով, ինչպես նաև տեխնիկական SEO-ի և հիմնաբառերի ռազմավարական կլաստերավորման մշակում ։ Բացի այդ, նա դասավանդել է UMBA Training ուսումնական կենտրոնում՝ աշխատելով որպես որոնողական համակարգերի առաջխաղացման (SEO) դասընթացավար։