Մեսրոպ Մանուկյան

Մեսրոպ Մանուկյան

linkedin icon

Հիմնադիր գործընկեր

Հայաստանում փորձառու իրավաբան Մեսրոպ Մանուկյանը տրամադրում է պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայություններ MB Legal իրավաբանական ընկերությունում՝ պաշտպանելով հաճախորդների իրավունքներն ու շահերը։ Որպես հիմնադիր գործընկեր՝ նա համատեղում է տեղական փորձն գիտելիքները գլոբալ հեռանկարի հետ՝ ժամանակակից կազմակերպությունների առջև ծառացած բարդ իրավաբանական մարտահրավերները լուծելու համար:

Առաջատար իրավաբան Հայաստանում — մասնագիտական փորձը

Մեսրոպ Մանուկյանն ունի ավելի քան 13 տարվա հարուստ փորձ։ Տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, պետական և մասնավոր նախագծերի և այլ ոլորտների վերաբերյալ։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում Մեսրոպը բազմաշերտ իրավական գործարքների մասով խորհրդատվություն է տրամադրել այնպիսի բարձրակարգ ընկերությունների, ինչպիսիք են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը և Ucom-ը։

Նա ղեկավարել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և IDeA հիմնադրամի իրավաբանական գործառույթների բաժինները։ Ավելին, Շանհայի տեխնոլոգիական ընկերությունում տեղակայված OneDapp-ի գլխավոր խորհրդատուի պաշտոնում աշխատելը նրա մասնագիտական գործունեության ամենանշանակալի հանգրվաններից է։

Իրավաբանական աջակցություն Հայաստանում MB Legal-ի հետ

Մեսրոպ Մանուկյանը Հայաստանում մեծ փորձ ունեցող իրավաբան է և MB Legal-ի հիմնադիր գործընկեր, ով մասնագիտացած  է Միաձուլումների և ձեռքբերումների (M&A), Տեխնոլոգիաների և ՏՏ իրավունքի, ինչպես նաև Մտավոր սեփականության (IP) ոլորտներում։ Բարդ գործարքային իրավունքի և նորարարական տեխնոլոգիաների կարգավորումների վերաբերյալ իր խորը գիտելիքների շնորհիվ՝ նա տրամադրում է իրավաբանական լուծումներ ստարտափների, գործող բիզնեսների, ինչպես նաև Հայաստանում ու դրա սահմաններից դուրս գործող միջազգային հաճախորդների համար: Նրա ռազմավարական իրավաբանական խորհրդատվությունը օգնում է հաճախորդներին իրականացնել կորպորատիվ վերակազմավորում, պաշտպանել մտավոր ակտիվները և պահպանել համապատասխանությունը արագ զարգացող թվային միջավայրում:

Ակադեմիական գերազանցություն և դասավանդում

Մասնագիտական զարգացումը և գիտելիքներ փոխանցելու պատրաստակամությունը Մեսրոպի համար մշտապես առաջնահերթություն են եղել: Նա նաև դասավանդում է կորպորատիվ և գործարքային իրավունքի դասընթացներ Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ նպաստելով երկրում իրավաբանական մասնագիտության զարգացմանը:

Կրթություն

Մեսրոպն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն հետևյալ հաստատություններում՝

  • Քեմբրիջի համալսարան (Իրավունքի մագիստրոս / LL.M.),
  • Հայաստանի ամերիկյան համալսարան (Իրավունքի մագիստրոս / LL.M.), և
  • Երևանի պետական համալսարան (Իրավագիտության բակալավր):

Վարժ տիրապետում և շփվում է իր հաճախորդների հետ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Շահումով խաղերի և բեթինգ ոլորտի առաջատար իրավաբան Հայաստանում

Քանի որ թվային ժամանցի ոլորտի կարգավորման դաշտը շարունակում է զարգանալ, Մեսրոպը համարվում է խաղային և բեթինգի ոլորտի առաջատար իրավաբաններից մեկը Հայաստանում: Տրամադրում է ամբողջական իրավաբանական աջակցություն iGaming օպերատորներին, սպորտային խաղադրույքների հարթակներին և ծրագրային ապահովում մատակարարողներին, ավքեր մուտք են գործում կամ արդեն իսկ ծավալում են գործունեություն հայկական շուկայում:

Տրամադրվող իրավաբանական ծառայությունները ներառում են կարգավորման ամբողջական գործընթացը՝ սկսած Ֆինանսների նախարարության միջոցով խաղային լիցենզիաների ձեռքբերումից մինչև գործառնությունների կառուցվածքավորումը՝ համապատասխանեցնելով դրանք հայկական գովազդի և փողերի լվացման դեմ պայքարի (AML) պահանջներին: Ինչպես նաև խորհրդատվություն շուկա մուտք գործելու ռազմավարության, կարգավորող ռիսկերի կառավարման և շարունակական համապատասխանության ապահովման վերաբերյալ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար։

Միջազգային խաղային ընկերությունների համար Հայաստանի իրավական դաշտի նրա խորը ըմբռնումը ապահովում է սահուն մուտք շուկա, կարգավորող ռիսկերի նվազեցում և կայուն հիմք՝ երկարաժամկետ գործունեության համար։

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

Ինչո՞ւ է Մեսրոպ Մանուկյանը համարվում առաջատար իրավաբաններից մեկը Հայաստանում:

Նա լայնորեն ճանաչված է առաջատար իրավաբան Հայաստանում ՝ խոշոր ընկերություններին խորհրդատվություն տրամադրելու իր փորձի և այնպիսի կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու շնորհիվ, ինչպիսիք են FAST-ը և IDeA հիմնադրամը: Ավելի քան 13 տարվա աշխատանքային փորձով՝ նա տրամադրում է խորհրդատվություն հաճախորդներին կորպորատիվ, տեխնոլոգիական և գործարքային հարցերով։

Ինչո՞ւ պետք է դիմել Հայաստանում փորձառու իրավաբանի:

Հայաստանում փորձառու իրավաբանի հետ աշխատելն օգնում է ապահովել ձեր բիզնեսի համապատասխանությունը տեղական օրենքներին և խուսափել ավելորդ ռիսկերից: Մեր փորձառու իրավաբանները համատեղում են խորը տեղական գիտելիքները միջազգային փորձի հետ՝ գործնական իրավաբանական լուծումներ տրամադրելու համար:

Ինչո՞վ է զբաղվում խաղային ոլորտի իրավաբանը (gaming lawyer):

Խաղային ոլորտի իրավաբանն օգնում է բիզնեսներին ստանալ խաղային լիցենզիաներ, պահպանել տեղական կարգավորումները և կառուցվածքավորել գործառնությունները գովազդի և AML պահանջներին համապատասխան:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանում խաղային ոլորտի իրավաբանը օգնել շուկա մուտք գործելու հարցում:

Այո, Հայաստանում խաղային ոլորտի իրավաբանն առանցքային դեր է խաղում միջազգային օպերատորներին հայկական շուկա մուտք գործելու հարցում աջակցելու գործում: Մեր իրավաբանները տրամադրում են խորհրդատվություն լիցենզավորման, կարգավորող ռիսկերի և երկարաժամկետ համապատասխանության ռազմավարությունների վերաբերյալ:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ