Offices

Իրավաբան
Գոհար Ներսեսյանը 2024 թվականին ավարտել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանն ու Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը։
2025-2026 թվականներին սովորել է ՀՀ Փաստաբանական ակադեմիայում, ստացել է փաստաբանի որակավորում և այժմ հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։
Գոհարը իրավաբանական արժեքավոր փորձ է կուտակել Հայաստանի մի շարք առաջատար իրավաբանական գրասենյակներում անցած պրակտիկայի և աշխատանքի շնորհիվ։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է կորպորատիվ իրավունքը, պայմանագրային իրավունքը, աշխատանքային իրավունքը, մտավոր սեփականության իրավունքը, հողային իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական և վարչական իրավունքի այլ ոլորտներ։ Բացի այդ, Գոհարի մասնագիտական հետաքրքրությունների շարքում են դատական ներկայացուցչությունը, դատավարական գործընթացները և իրավական վեճերի արդյունավետ կարգավորման մեխանիզմները։
Նա MB Legal-ի թիմին միացել է 2025 թվականին։
Գոհարը մշտապես ձգտում է մասնագիտական կատարելության՝ մասնակցելով տարբեր կոնֆերանսների, դասընթացների, սեմինարների ու իրավաբանական ամառային դպրոցների, որոնք նրան հնարավորություն են տալիս շարժվել իրավունքի զարգացման տեմպին համահունչ։