Offices
Հարկային իրավունքն այն իրավական համակարգն է, որը կարգավորում է հարկերի հաշվարկը, հավաքագրումն ու վճարումը ՀՀ-ում։ ՀՀ հարկային օրենսգիրքը սահմանում է հարկատեսակները, վճարման պայմաններն ու ժամկետները և կարգավորում է հարկատուների և հարկային մարմինների հարաբերությունները։
Հարկային օրենսգիրքը վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց և պարտադրում է հարկային պարտավորությունների կատարման հստակ կանոններ։ Հարկերի վճարումը նպաստում է պետական բյուջեի համալրմանը, որով ֆինանսավորվում են հանրային ծառայությունները և պետական զարգացման ծրագրերը։
Հարկային իրավունքի հիմունքները սահմանում են ՀՀ-ում հարկերի հաշվարկման, վճարման և վերահսկման հիմնական սկզբունքները՝ հիմք դառալով հարկատուների ու պետական կառույցների հարաբերությունների կանոնակարգման համար։
Հարկային իրավունքի սկզբունքներն ընդգրկում են հետևյալ հիմնական դրույթները՝
Հարկային վարչարարությունը վերաբերում է հարկային մարմինների կողմից իրականացվող ընթացակարգերին և մեխանիզմներին, որոնք ուղղված են հարկային իրավունքի իրացմանը և հարկային պարտավորությունների կատարման ապահովմանը։ Հարկային վարչարարության հիմնական բաղադրիչներն են.
Պարտքերի հավաքման գործընթաց – հարկային մարմինները կիրառում են միջոցներ՝ հարկային պարտքերը ժամանակին հավաքելու համար:
Հարկային գործընթացի պլանավորումը հաճախ կապված է հարկային իրավախախտումների ռիսկերի նվազեցման հետ, հետևաբար մեր հաճախորդների համար չափազանց կարևոր է բիզնեսի յուրաքանչյուր փուլում հասկանալ հարկային հետևանքները։
Մենք առաջարկում ենք հարկային խորհրդատվություն՝ հիմնվելով Հայաստանի և միջազգային հարկային օրենսդրության վրա.
Բիզնես գործառույթների վերլուծություն՝ հարկային իրավախախտումների ռիսկերը նվազեցնելու համար։
Իրավաբանական փաստաթղթերի նախապատրաստում և գործնական իրավիճակի գնահատում հարկային պահանջների համապատասխանության համար։
ՀՀ հարկային օրենսդրության անհստակությունների վերաբերյալ պետական մարմիններից պաշտոնական պարզաբանումների ստացում։
Պայմանագրերից բխող տարատեսակ հարկային հարցերի վերաբերյալ խորհրդատվություն։
Միջազգային հարկման հարցերում խորհրդատվություն իրավաբանական և ֆիզիկական անձանց համար։
ԱՄՆ հարկային վարչությունում ֆինանսական ընկերության գրանցում և աջակցություն FATCA GIIN համարի ստացման գործընթացում։
Էմ Բի Լեգալը առաջարկում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի՝ տրամադրելով խորհրդատվություն հարկային և իրավական հարցերի վերաբերյալ, որոնք համապատասխանում են տվյալ բիզնեսի ռազմավարությանը։
Մեր իրավաբանական խորհրդատվությունը ապահովում է բացառիկ աջակցություն՝ ճիշտ որոշումներ կայացնելու և բարդ իրավական հարցերում արագ կողմնորոշվելու համար։
Էմ Բի Լեգալ ընկերությունը տրամադրում է իրավաբանական օգնություն հարկային իրավունքի ոլորտում` պաշտպանելով հաճախորդների շահերը և նվազեցնելով հարկային իրավախախտումների ռիսկերը:
Մեր փաստաբանական ծառայությունները ընդգրկում են հարկային օրենսդրության բոլոր ասպեկտները՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
Մեր ծառայությունները ներառում են՝
Էմ Բի Լեգալի փորձառու իրավաբանները մշտապես պատրաստ են ապահովել որակյալ փաստաբանական ծառայություններ՝ աջակցելով մեր հաճախորդներին հարկային հարցերում ճիշտ որոշումներ կայացնելու և իրենց իրավունքները պաշտպանելու գործում։