Offices
Ինչպե՞ս ստանալ առավելագույնը հայկական կապիտալի շուկաներից: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի տեղական շուկայի իմացությունն ու իրավաբանների մասնագիտորեն կոփված թիմը կօգնեն ձեզ Հայաստանում միջոցների ներգրավման, ներդրումների և նմանատիպ այլ գործընթացներում:
Վերահսկվելով Հայաստանի կենտրոնական բանկի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից՝ սեկտորը կարգավորում է հանրապետությունում գործող առևտրային բանկերի, վարկային, ինչպես նաև միկրոֆինանսական կազմակերպությունների, ներդրումային հիմնադրամների և բաժնետիրական ընկերությունների գործունեությունը: Հայաստանի` արագ աճող տնտեսության պայմաններում ֆինանսական սեկտորը և կորպորատիվ իրավակիրառումը առաջնային նշանակություն ունեն մեր հաճախորդների համար:
Ընկերության ֆինանսական իրավաբանների թիմը տեղական և օտարերկրյա հաճախորդներին օգնում է իրենց գործունեության բոլոր փուլերում՝
Հպարտորեն նշենք, որ մեր ներդրումն ենք ունեցել կապիտալի հայկական շուկայի զարգացման գործում ՝ իրավաբանական աջակցություն ցուցաբերելով շուկայում մի շարք խոշորագույն գործարքներին: Ներկայացնելով մեր հաճախորդների շահերը՝ օգնում ենք նրանց ընդլայնել իրենց գործունեությունը և ավելացնել շուկայում իրենց մասնաբաժինը: