Նոր օրենք հետիոտնային եղանակով ապրանքներ ներմուծողների համար

Թարմացված՝

Հայաստանում գործում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգիրքը, համաձայն որի «անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ ելնելով անձնական օգտագործման այդ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու եղանակներից»:

Այժմ հետիոտնային եղանակով Հայաստան ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները, ներառյալ ուղեբեռը, ազատվում են մաքսատուրքերից և հարկերից, եթե դրանց արժեքը չի գերազանցում 500 եվրոն, իսկ քաշը՝ 25 կիլոգրամը: Այնուամենայնիվ, կան չարաշահումների դեպքեր, երբ անհատները ապրանքներ են ներմուծում անձնական օգտագործման նման արտոնություններով, բայց, ի վերջո, դրանք վաճառում են ներքին շուկայում:

Նմանատիպ գործունեությունը խեղաթյուրում է մրցակցությունը և նպաստում սխալ տնտեսության զարգացմանը:

Ուստի, Հայաստանի Հանրապետությունում առաջարկվում է սահմանել ավելի խիստ կանոններ հետիոտնային եղանակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: Առաջարկվում է սահմանել նոր բնաիրային և արժեքային չափեր` քանակային շեմը սահմանելով 10 կգ, իսկ արժեքայինը` 200 եվրոյին համարժեք դրամ:

Ավելին՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները

Հայաստանը մեկնարկում է 5-ամյա արագացված ռեզիդենտության ծրագիր

Հայաստանը մեկնարկում է 5-ամյա արագացված ռեզիդենտության ծրագիր

Սկսած 2026 թվականի օգոստոսի 1-ից՝ Հայաստանը հեղափոխություն է մտցնում միգրացիոն համակարգում՝ ստեղծելով նոր հնարավորություններ ներդրողների համար։ Այս նախաձեռնությունն առաջարկում է անհապաղ մշտական ​​կարգավիճակ՝ առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության, նախկին հատուկ անձնագրային համակարգը փոխարինելով արդիականացված լուծումով։