Ավագ իրավաբան
Վանիկ Ավագյանը ավելի քան 6 տարվա իրավաբանական փորձ ունի բազմաբնույթ ոլորտներում: Նա ավարտել է Հայ-Ռուս (սլավոնական) համալսարանը և այնուհետև ստացել է մագիստրոսի աստիճան ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Այժմ նա սովորում է ՀՀ փաստաբանական ակադեմիայում՝ շարունակելով իր իրավաբանական կրթությունը: 2024 թվականի հունիսից միացել է «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ թիմին, որպես ավագ իրավաբան։
Աշխատել է տարբեր ոլորտներում՝ մասնագիտանալով մտավոր սեփականության, կորպորատիվ իրավունքի և դատական պաշտպանության ոլորտներում: Բացի այդ, աշխատել է որպես արբիտր, իսկ դատական պաշտպանության գործունեությունը իրականացրել է քաղաքացիական, վարչական և սնանկության գործերով: Իր մասնագիտական փորձը և գիտելիքները օգտագործելով, նա մշտապես ձգտում է հետևել ոլորտի փոփոխություններին և ուսումնասիրել միջազգային փորձը, ինչը նրան օգնում է գտնել ամենաարդյունավետ և նորարար իրավական լուծումները:
Իրավաբանությունից դուրս Վանիկ Ավագյանը սիրում է ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ։ Նա ամուսնացած է և ունի երկու երեխա: Բացի այդ սիրում է դիտել ֆիլմեր և կարդալ բազմաժանր գրքեր։