Սոսե Մարտիրոսյան

Սոսե Մարտիրոսյան

Կրտսեր իրավաբան

Սոսե Մարտիրոսյանը` ավարտելով Հայաստանում ֆրանսիական և Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանները 2022 թվականին, այժմ իր մագիստրոսական ուսումնառությունը շարունակում է նույն հաստատությունում, որը մասնագիտացված է Միջազգային, Միջազգային մասնավոր և համեմատական իրավունքի ոլորտում: Սոսե Մարտիրոսյանը միացել է «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի թիմին 2023 թվականի հունվարին:

Իրավաբանական մասնագիտության հանդեպ սերը Սոսեին հնարավորություն է տվել մեկնել միջազգային ճանապարհորդության: Ուսումնական տարիներին նա ձեռնամուխ է եղել իր մասնագիտական պրակտիկայի հարստացմանը Ֆրանսիայում, հատկապես Փարիզում Հայաստանի դեսպանատանը, որտեղ նա ձեռք է բերել անգնահատելի գիտելիքներ դիվանագիտական և միջազգային հարաբերությունների վերաբերյալ: Նա նաև կատարելագործել է իր հմտությունները թվային իրավունքի ոլորտում մասնագիտացած Մոնպելյեի փաստաբանական գրասենյակում՝ ընդլայնելով իր իրավական գիտելիքներն ու փորձը:

Նա մասնակցել է բազմաթիվ իրավաբանական մրցույթների և դատախաղերի, ինչպիսիք են ԿԽՄԿ գրասենյակի կողմից կազմակերպված Միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղը և Մոնպելյեի Մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված դատախաղը, որտեղ նա ցույց է տվել իր հետաքրքրվածությունը խոսքի ազատության պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի նկատմամբ: Սոսեն վարժ տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին և ռուսերենին, ինչպես նաև որոշակիորեն իսպաներենին:

Իրավաբանությունից զատ Սոսեն սիրում է պարել և ստեղծագործել՝ համոզված լինելով, որ ամեն ինչի հիմքում ստեծագործական միտքն է: Նրա կրեատիվությունն ու վճռականությունը անգնահատելի դեր ունեն իրավական պրակտիկայում, որտեղ նա հետևողականորեն փնտրում է նորարարական լուծումներ՝ իր հաճախորդներին օգնելու համար:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ