Մարիա Պետրոսյան

Մարիա Պետրոսյան

linkedin icon

Ավագ իրավաբան

Մարիա Պետրոսյանը փաստաբան և իրավաբան-փորձագետ է՝ ավելի քան յոթ տարվա մասնագիտական փորձով իրավական խորհրդատվության, կորպորատիվ և դատավարական իրավունքի, իրավական ռիսկերի գնահատման, ինչպես նաև օրենսդրության մշակման և իրավական բարեփոխումների ոլորտներում։ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է՝ փաստաբան և արտոնագրված հաշտարար։

Իրավաբանական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում՝ գերազանցությամբ ավարտելով բակալավրի և մագիստրոսական ծրագրերը, ինչպես նաև ուսանել է Միացյալ Նահանգներում՝ որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթաթոշակային ծրագրի հաղթող։

Հանդիսանում է նաև «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ և ներգրավված է դատական և իրավական բարեփոխումների, հատկապես արբիտրաժի և հաշտարարության համակարգերի զարգացման գործընթացներում, հանդես է եկել որպես ՀՀ ազգային թղթակից Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովում (CEPEJ)։

Մասնագիտական գործունեությանը զուգահեռ ղեկավարում է կրթամշակութային հիմնադրամ՝ որպես գործադիր տնօրեն, ներգրավված է միջազգային մասնագիտական հարթակներում, մասնակցում է հեղինակավոր միջազգային դատախաղերի՝ որպես մարզիչ և արբիտր։

ԷՄ ԲԻ Լեգալ-ի թիմում Մարիան համադրում է ռազմավարական մտածողությունը, օրենսդրական խոր գիտելիքները և բազմակողմանի պրակտիկ փորձը:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ