Digital Nomad Visa։ Հայաստանը և հեռավար աշխատողների իրավունքները

Վերջին տարիներին սկիզբ է դրվել նոր աշխատանքային մշակույթի՝ աշխատանքի հեռավար ձևաչափին, որի միջոցով մարդիկ հնարավորություն ունեն աշխատել աշխարհի տարբեր ծայրերից և միևնույն ժամանակ բացահայտել իրենց համար տարբեր երկրների մշակույթներ: Այս անձանց այլ կերպ անվանվում են դիջիթլ նոմադներ։  

Որպես դիջիթլ նոմադ, բնակվելով Հայաստանի Հանրապետության տարածքում՝ զզուգահեռաբար աշխատելով օտարերկրյա ընկերությունների հետ, կենսական նշանակություն ունի ՀՀ առևտրային բանկերում բանկային հաշիվ ունենալը, որը կհեշտացնի դեպի արտերկիր կատարվող փոխանցումները, աշխատավարձի ստացումը և այլն։

 

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կարգավորում է օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետության (այսուհետ նաև՝ ՀՀ) տարածք մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելու, Հայաստանի Հանրապետության տարածքով ելքումուտի հետ կապված հարաբերությունները։ 

«Օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, ովքեր

  • Ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ 
  • Չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք)

Ո՞վ է դիջիթլ նոմադը և ի՞նչ է դիջիթլ նոմադ վիզան։

Դիջիթլ նոմադները հեռավար աշխատողից տարբերվում են նրանով, որ սովորաբար ապրում են մեկ երկրում, իսկ աշխատում՝ մեկ այլ երկրում, չեն աշխատում իրենց մշտական ​​բնակության վայրից կամ գրասենյակից, իսկ դիջիթլ նոմադ վիզան տարբեր երկրների կողմից տրամադրվող վիզայի այն տեսակն է, որը անձանց թույլ է տալիս աշխատել տվյալ երկրի տարածքից։ 

Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը ֆիզիկական անձանց տրամադրում է նոմադ վիզա։

Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա քաղաքացիներին թույլ է տալիս աշխատել Հայաստանի Հանրապետության տարածքից, սակայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը առանձին չի նախատեսում  «դիջիթլ վիզա» հասկացությունը, դրա ստացման պահանջները և/կամ փաստաթղթերը։ 

Չնայած որ դիջիթլ վիզա հասկացությունը չի գործում Հայաստանի Հանրապետության  տարածքում, սակայն ՀՀ-ն օտարերկրացիներին տրամադրում է կացության կարգավիճակ, որը օտարերկրացիներին ոչ միայն հնարավորություն է տալիս աշխատել այլ երկրներում՝ գտնվելով ՀՀ տարածքում, այլև ունի մի շարք առավելություններ, որոնք կքննարկենք ստորև։ 

Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, որպես ոչ հարկային ռեզիդենտներ ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, փաստացի 180 օր ժամկետը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում անձը կարող է փաստացի գտնվել ՀՀ տարածքում՝ առանց ՀՀ-ում գտնվելու իրավունքը հաստատող փաստաթղթի։ Ավելի երկար ժամկետով ՀՀ-ում գտնվել պլանավորելու դեպքում անհրաժեշտ է ունենալ ՀՀ-ում օտարերկրացու գտնվելու իրավունքը հաստատող որևէ հիմք, հիմքերից մեկը կարող է լինել կացության կարգավիճակը։ 

ՀՀ տարածք մուտքի վիզայի ռեժիմով օտարերկրյա քաղաքացիները առանց իրավունքը հաստատող փաստաթղթի կարող են փաստացի գտնվել ՀՀ տարածքում մուտքի վիզայի ժամկետին համապատասխան։ 

Ինչպե՞ս կարող է MB Legal թիմը օգնել Ձեզ

  • Անհատ ձեռնարկատեր հաշվառվելու և/կամ Ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում 
  • Անհատ ձեռնարկատեր և/կամ Ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ ներկայացուցչություն ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում
  • Կացության կարգավիճակի դիմումի ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնում կացության կարգավիճակի ներկայացուցչություն և այլն։

Արդյո՞ք ՀՀ տարածքից այլ երկրներում աշխատելու դեպքում անհրաժեշտ է ունենալ աշխատանքի թույլտվություն։ 

ՀՀ տարածքում գտնվելու և միաժամանակ ՀՀ տարածքից դուրս աշխատելու դեպքում չի պահանջվում ունենալ աշխատանքի թույլտվություն։ Աշխատանքի թույլտվությունը մեկ այլ տարբերակ է օտարերկրացիների համար, որը թույլ է տալիս ձեռք բերել ժամանակավոր կացության կարգավիճակ և աշխատել Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն աշխատանքի թույլտվության վերաբերյալ դիմումը ներկայացնում է ՀՀ գործատուն՝ օտարերկրյա աշխատող ներգրավելու նպատակով, ի տարբերություն ձեռնարկատիրական գործունեության հիմքով կացության կարգավիճակի ստացման դիմումի, որը իրականացվում է օտարերկրա քաղաքացու կողմից անձամբ և/կամ լիազորված անձի միջոցով։

Ինչպե՞ս կարող է օտարերկացին Հայաստանի Հանրապետության տարածքում ստանալ կացության թույլտվություն որպես դիջիթլ նոմադ։

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:

Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝

  • ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, որոնց մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր նախորդ հրապարակումներում (հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր և/կամ գրանցել ընկերություն),
  • ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը
  • ազգությամբ հայ լինելը
  • ՀՀ-ում քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը 
  • օրենքով սահմանված այլ դեպքեր

 

Digital nomad working remotely

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել կացության կարգավիճակի ստացման համար:

Հայաստանում որպես դիջիթլ նոմադ կացության կարգավիճակի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում
  2. 35×45 մմ չափի 3 լուսանկար 
  3. Անձնագիր (հաստատված նոտարական թարգմանություն և պատճեն) 
  4. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը հավաստող փաստաթուղթ (կարևոր է ընդգծել նաև, որ ՀՀ օրենսդրությամբ չկա սահմանված տնտեսական գործունեության եկամտի ստացման վերաբերյալ նվազագույն պահանջ)
  5. ՀՀ մուտքի վիզայի կնիքի պատճեն
  6. առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք,
  7. պետական տուրքի վճարման անդորրագիր 
  • Ժամանակավոր (1 տարի ժամկետով) կացության կարգավիճակի ստացման համար՝ 105,000 ՀՀ դրամ
  • Մշտական (5 տարի ժամկետով) կացության կարգավիճակի ստացման համար՝ 145,000 ՀՀ դրամ
  • Հատուկ (10 տարի ժամկետով) կացության կարգավիճակի ստացման համար՝ 150,000 ՀՀ դրամ (հատուկ կացություն կարգավիճակ կարող են ստանալ ազգությամբ հայերը, ովքեր ի թիվս այլ փաստաթղթերի պետք է ներկայացնեն նաև ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ, և կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող օտարերկրացիներ) 

Ի՞նչ առավելություններ ունի ՀՀ տարածքում կացության կարգավիճակի ստացումը։  

Հայաստանի Հանրապետությունը ունենալով դարերի պատմություն հարուստ է իր պատմամշակութային վայրերով, հայտնի է իր անվտանգությամբ և ի համեմատ այլ երկրների՝ բարենպաստ հարկային համակարգով։ Կացության կարգավիճակի ստացումը կացության կարգավիճակ ստացած անձին թույլ է տալիս ոչ միայն աշխատել Հայաստանի Հանրապետության տարածքից, այլև 

  • Ունենալ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, պարտականություններ և ազատություններ, ներառյալ, սակայն չսահմանփակվելով՝ առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, սեփականության և անձնական կյանքի իրավունքներ և այլն, չնայած նշված իրավունքների և կացության կարգավիճակ ստանալու հետ ձեռբերվող պարտականությունների, անձը ենթակա չէ պարտադիր զինվորական ծառայության՝ ի տարբերություն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց,
  • Մշտական՝ 5 տարվա կացության կարգավիճակ, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով, կացության կարգավիճակ ստանալուց և 3 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակվելուց հետո անձը կարող է դիմել՝ ստանալու ՀՀ քաղաքացիություն,
  • Կացության կարգավիճակի տրված ժամկետով գտնվել ՀՀ տարածքում,
  • Հայաստանի Հանրապետության տարածքում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,
  • Կացության կարգավիճակ ստացած անձի հիմքով ընտանիքի անդամների համար ևս ստանալ կացության կարգավիճակ,
  • Կացության կարգավիճակի ստացումից հետո չի պահանջվում մշտապես գտնվել ՀՀ տարածքում,
  • Ցածր հարկային տոկոսադրույքներ ձեռնարպատիրական գործունեությամբ զբաղվելու համար, իսկ որոշ ոլորտներում ՝ հարկային արտոնություններ,

 

Ի՞նչ ժամկետում է կայացվում կացության կարգավիճակ շնորհելու մասին որոշումը։ 

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն կացության կարգավիճակի դիմումի քննարկումը հիմնականում տեղի է ունենում դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս անգամ՝ 30-օրյա ժամկետով։ Կացության կարգվիճակի տրամադրման և/կամ մերժման վերաբերյալ որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրամադրվում է մինչև 2 ամիս ժամկետում:

Ե՞րբ և ինչպե՞ս է երկարաձգվում կացության կարգավիճակի ժամկետը։

Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ՝ ներկայացնելու համապատասխան փաստաթղթերը։  

Արդյո՞ք պարտադիր է գործընթացի ողջ ժամանակահատվածում գտնվել ՀՀ տարածքում։

Անձանց կողմից կացության կարգավիճակի դիմումը կարող է ներկայացվել նաև լիազորված անձի միջոցով՝ նոտարի կողմից հաստատված լիազորագրի միջոցով, կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու օրվա դրությամբ օտարերկրացին պետք է գտնվի ՀՀ տարածքում, իսկ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կացության կարգավիճակի տրամադրման և/կամ մերժման մասին որոշման կայացումը անձի ՀՀ տարածքում գտնվելը պարտադիր պայման չէ։ 

Եթե Դուք որպես դիջիթլ նոմադ ցանկանում եք ձեռքբերել կացության կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում, ապա մեր առաջատար իրավաբանների թիմը կարող է օգնել Ձեզ։

Ինչպե՞ս կարող ենք օգնել

  • Անհատ ձեռնարկատեր հաշվառվելու և/կամ Ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում 
  • Անհատ ձեռնարկատեր և/կամ Ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ ներկայացուցչություն ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում
  • Կացության կարգավիճակի դիմումի ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնում կացության կարգավիճակի ներկայացուցչություն և այլն։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները