Ընդհանուր կարգավորումներ
Արդի ֆինանսական շուկայում կրպտոակտիվների դերը երկրաչափական պրոգրեսիայով աճ է գրանցում։ Կրիպտո ակտիվների կարգավորումը Հայաստանում զարգանում է՝ ապահովելու շուկայի կայունությունը, պաշտպանելու ներդրողների իրավունքները և խթանելու նորարարությունները կրիպտո ոլորտում:
2024 թվականի դեկտեմբերի դրությամբ համաշխարհային կրիպտոարժույթների ընդհանուր շուկայի կապիտալիզացիան հասել է մոտավորապես 3.91 տրիլիոն դոլարի՝ գրանցելով պատմական առավելագույն ցուցանիշ։Այս նշանակալի աճը պայմանավորված էր մի քանի գործոններով, այդ թվում՝ ԱՄՆ-ում Բիթքոինի սփոթ ETF-ների (բորսայում առևտրով զբաղվող ֆոնդերի) հաստատմամբ, ինչպես նաև բարենպաստ մակրոտնտեսական քաղաքականությամբ։
ՀՀ-ն անմասն չմնալով ֆինանսական աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից և սպառողների պաշտպանությունն առավելագույնի հասցնելու նպատակով գործնական քայլեր ձեռնարկեց շուկան կարգավորելու համար և Կենտորնական Բանկը հանրության դատին հանձնեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը։
Նախագիծը միտված է կարգավորելու ՀՀ կրիպտոակտիվների շուկայում գործունեության իրականացման տեսակները, ծառայությունների և գործունեության իրականացման կարգը, դրանց կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ ԿԲ-ի կողմից, սահմանված իրավական պահանջների խախտման համար պատասխանատվությունը։
Որո՞նք են, այն կրիպտո գործունեության տեսակները, որոնք կարգավորվում են օրենքի նախագծով
Օրենքի նախագծով կարգավորվում են
- կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը (ICO) ,
- առուվաճառքը (առևտրային հարթակներում առևտրի թույլտվությունը),
- կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց համար նախատեսված պահանջները,
- ծառայություն մատուցող անձանց համար նախատեսված լիցենզավորման կարգը։
Օրենքը նաև սահմանում է, թե որոնք են կրիպտոակտիվներով ծառայությունները, մասնավորապես՝
- Կրիպտոակտիվների առևտրային հարթակի գործարկումը,
- Կրիպտոակտիվների պահառությունը,
- Իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքի իրականացումը,
- Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառքի իրականացումը
- Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,
- Կրիպտոակտիվների տեղաբաշխումը,
- Կրիպտոակտիվների փաթեթի կառավարումը,
- Կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրումը,
- Կրիպտոակտիվների փոխանցումը,
Իսկ Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք են համարվում, ՀՀ ԿԲ-ի կողմից կրիպտոակտիվներով ՀՀ տարածքում ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։
Այս դրութից բացառություն են կազմում միայն բանկերը, ներդրումային ընկերությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդի կառավարիչները, կարգավորող շուկայի օպերատորները, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիան, որոնք ծառայություններից որոշները մատուցելու համար լրացուցիչ կերպով լիցենզավորման կարիք չունեն, այլ պետք է սահմանված կարգով թույլտվություն ստանան, սակայն ԿԲ նրանց համար կարող է գործունեության լրացուցիչ պահանջներ սահմանել։
Լիցենզավորման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը մանրամասն սահմանվում են օրենքի նախագծով։
Պետք է հաշվի առնել նաև, որ օրենքի կարգավորումները չեն տարածվում այն կրիպտոակտիվների վրա, որոնք.
- Էությամբ եզակի են և փոխարկելի չեն (NFT)
- Տեխնիկապես հնարավոր չէ կամ օրենքով կամ թողարկման պայամմներով արգելվում է այն այլ անձի փոխանցելը,
- Թողարկվել են կենտրոնական բանկերի կամ նմանապտիպ այլ իրավասու մարմինների կողմից (CBDC)։
Ինչո՞ւ են նոր կարգավորումները դրական քայլ Հայաստանի՝ կրիպտո հանգույց դառնալու ճանապարհին
ՀՀ նոր կարգավորումները կրիպտոակտիվների մասին կարևոր քայլ են երկրի՝ կրիպտո հանգույց դառնալու ճանապարհին, որի շրջանակներում նաև վստահելի և կանխատեսելի միջավայր են միջազգային ներդրողների համար։
Օրենքի ներդրմամբ պաշտպանված կլինեն թե ներդրողների շահերն, և թե հասարակ օգտատերերի։ Դա էլ իր հերթին կխթանոի նորարարությունն ու ձեռներեցությունը բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներում։ Բացի այդ, համապատասխանությունը միջազգային ստանդարտներին ապահովում է ՀՀ մրցունակությունը՝ որպես այդ ոլորտի կարգավորումներ ունեցող և ձեռնարկատիրական գործունեության համար հարմար միջավայր։
Ի՞նչ հարկային կարգավորումներ են առկա
Օրենքի նախագիծը ներառում է նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթ, որի մեջ մտնում է նաև ՀՀ հարկային օրենսգիրքը, որում նախատեսվում է հարկման մեխանիզմներ սահմանել կրիպտոկատիվերի համար, փաթեթում քաղաքացիական օրենսգրքում կրիպտոակտիվներն դասակարգված են որպես գույք, սակայն դեռ հարկման բազա և դրույքաչափ առկա չէ ոչ ֆիզիկական անձանց համար, ոչ՝ իրավաբանական։
Ի հավելումն դրան, 2024 թվականի հունիսին ՊԵԿ-ը հայտարարեց, որ կոմիտեն ձեռք կբերի ամերիկյան Chainalysis ծրագրային փաթեթը՝ կրիպտոակտիվներով (նաև բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված) գործարքների մոնիթորինգն իրականացնելու նպատակով և դրա համար կհատկացվի 85 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։ Ծրագրային փաթեթը կարող է վերահսկել ոչ միայն ֆինանսական միջոցների շարժը կրիպտոաշխարհում, այլ նաև գործարքները, որոնք ներառում են ֆինանսական միջոցները կրիպտոակտիվ դարձնելն ու հակառակը: Սա կօգնի բացահայտել կրիպտոակտիվների միջոցով անօրինական եկամուտները թաքցնելու և դրանք «լվանալու» դեպքերը։
Ի՞նչ ՓԼԱՖ կարգավորումներ են առկա
Քանի որ, կրիպտոակտիվերնորով գործարքներն իրենց հաճախ անոնիմ բնույթով պայմանավորված կարող են առաջացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկեր, նախատեսվում է նաև հատուկ գործիքակազմ նախատեսել «Փողորի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ» օրենքի շրջանակներում՝ նպատակ ունենալով պաշտպանել հասարակության լայն շերտերն դրա զոհ կամ առավելևս հանցակից դառնալուց։
Ինչպե՞ս կարող ենք օգնել ձեզ հիմնադրելու ձեր բիզնեսը Հայաստանում
Որպես իրավաբանական ընկերություն՝ մենք կարող ենք աջակցել ձեր բիզնեսի հիմնադրմանն ու զարգացմանը ՀՀ-ում։ Մենք առաջարկում ենք ընկերության գրանցում, լիզենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների պատրաստում և ներկայացում լիազոր մարմնին, պայմանագրերի պատրաստում և համապատասխանության ապահովում։ Կարող ենք նաև օգնել հարկային պլանավորման, աշխատակիցների աշխատանքի ընդունման, նրանց աշխատանքային պայմանագրերի և անհրաժեշտ աշխատանքի և կացության թույլտվությունների հարցերում։
MB Legal իրավաբանական ընկերությունը առաջարկում է ամբողջական իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն կրիպտոակտիվների նոր կարգավորման վերաբերյալ։