Հաճախ տրվող հարցեր բիզնեսը ՀՀ տեղափոխելու մասին

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը երկիրը դարձնում է շատ հարմարավետ տարբերակ բիզնես գործունեության համար: Քանի որ ռելոկացիան վերջին շրջանում շատ քննարկվող թեմա է դարձել, ԷՄ ԲԻ Լեգալը որոշել է անդրադառնալ բիզնեսը Հայաստան տեղափոխելու իրավական ասպեկտների հետ կապված հաճախ տրվող հարցերին։

Համաձայն ՀՀ օրենսդրության ինչպիսի՞ կազմակերպա-իրավական ձեւեր կան բիզնեսի տեղափոխման համար 

Հայաստանի օրենսդրությունը բիզնեսի վարման համար հնարավորություն է տալիս գրանցվել որպես ԱՁ կամ հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաց/ փակ բաժնետիրական ընկերություններ: Կախված Ձեր գործունեությունից, մեր խորհրդատուները Ձեզ կառաջարկեն առավել հարմար կազմակերպա-իրավական ձև Ձեր բիզնես գործունեության արդյունավետ վարման համար:

Ինչու՞ ընտրել որպես ԱՁ հաշվառման տարբերակը

ԱՁ-ն հարմար է ֆրիլանսերների և այն բիզնեսների համար, որոնք չունեն շատ աշխատակիցներ։ ԱՁ-ն հաշվառվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Որո՞նք ԱՁ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

  • անձնագրի նոտարական թարգմանություն
  • պետական տուրքի վճարման անդորրագիր (3000 ՀՀ դրամի չափով)
  • իրավաբանական հասցե (անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել)

Ի՞նչ ռիսկեր կան ԱՁ հաշվառման դեպքում

Ի տարբերության ընկերության անհատ ձեռնարկատեր լինելու թերությունը կայանում է նրանում, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով։

Ո՞րն է ամենատարածված կազմակերպա-իրավական ձևը

Բիզնեսի տեղափոխման ամենատարածված կազմակերպա-իրավական ձևը ՍՊԸ-ն կամ ՓԲԸ-ն է:

Ինչու՞ ընտրել որպես ՍՊԸ գրանցման տարբերակը

ՍՊԸ-ն համապատասխանում է ավելի պարզ կորպորատիվ կառավարման մեխանիզմով բիզնեսներին։ ՍՊԸ-ն կազմակերպա-իրավական առումով և կորպորատիվ կառավարման տեսանկյունից ամենից պարզ մեխանիզմը ունի։

  • ՍՊԸ-ի մասնակից կարող են լինել նաև ՀՀ քաղաքացի/ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք;
  • Տնօրենը կարող է լինել ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձ:
  • Ի տարբերություն անհատ ձեռնարկատերերի, ՍՊԸ-ի մասնակիցների ռիսկը սահմանափակվում է ընկերության կանոնադրական կապիտալում նրանց մասնակցությամբ;
  • ՍՊԸ-ում տնօրենների խորհուրդ ստեղծելու անհրաժեշտություն չկա;
  • ՀՀ օրենսդրությամբ կանոնադրական կապիտալի նվազագույն չափ նախատեսված չէ:

Ո՞ւմ համար է հարմար ՓԲԸ-ի կամ ԲԲԸ-ի գրանցումը

Այս կազմակերպա-իրավական ձևերը հարմար են այն ընկերությունների համար, որոնք ունեն ավելի ճկուն կորպորատիվ կառավարման համակարգ, ցանկանում են թողարկել արժեթղթեր ներդրումների ներգրավման տեսանկյունից, ինչպես նաև ունեն ավելի քան 49 բաժնետերեր։

Ի՞նչ առավելություններ ունեն բաժնետիրական ընկերությունները

Հաճախ բիզնեսի տեղափոխության ժամանակ ուշադրություն չեն դարձնում այս հանգամանքին, բայց բաժնետիրական ընկերություններն առավելություն ունեն ՀՀ օրենսդրության տեսնակյունից։ Օրինակ ՍՊԸ-ն իրավունք ունի միայն տարին մեկ անգամ իր շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջև, մինչդեռ բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի վճարել եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահաբաժիններ:

 

Որո՞նք են ՍՊԸ-ի և ԲԲԸ-ի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

Եթե հիմնադիրը ֆիզիկական անձ է

  • Դիմում (կազմվում է ռեգիտրում գրանցման ժամանակ)
  • Հիմնադիրների անձնագրի պատճենը և նոտարական կարգով վավերացված թարգմանությունը
  • Ընկերության հիմնադրման մասին որոշում
  • Ընկերության կանոնադրությունը
  • Տնօրենի անձնագրի նոտարական թարգմանությունը և պատճենը։

 

Եթե հիմնադիրների կազմում կա իրավաբանական անձ

 

  • Դիմում (կազմվում է ռեգիտրում գրանցման ժամանակ)
  • Ընկերություն հիմնադրման մասին որոշում
  • Հիմնադիր իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթեր (կանոնադրություն, գրանցման վկայագիր, ընկերության հիմնադրման մասին որոշում (առկայության դեպքում), բաժնետիրոջ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ
  • Ընկերության տնօրենի անձնագիրը (նոտարական կարգով թարգմանված պատճենը):

 

Բիզնեսի տեղափոխման գրանցման պահից ընտրված ճիշտ ռազմավարությունը արդյունավետ գործունեության գրավականն է։ Ունենալով մեծ փորձ այս ոլորտում՝ մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է տրամադրել իրավական խորհրդատվություն թե’ բիզնես գործունեության ճիշտ կազմակերպա-իրավական ձևի գրանցման և թե’ հետագա գործության ընթացքում։

 

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները